Նախագիծ. Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում

Նախագիծ. Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի փոխանցում, յուրացում:

Խնդիր

  • Տեառնընդառաջ  ծիսակարգի ուսումնասիրություն,
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
  • ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
  • ծիսական միջավայրի ստեղծում
  • Հայկական ավանդական խաղերի ուսումնասիրում, կատարում

Աշխատանքի ժամանակացույց

Հունվարի 8 — փետրվարի 14

Ընթացք

Ուսումնասիրել  Տեառնընդառաջ -ի ծիսակարգը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ, խաղարկել հարսանեկան ծիսական հատված: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

Արդյունք

Սովորողները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը, տվյալ դեպքում՝ Տեառնընդառաջը
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող

Երգացանկ

Ազգային պարերգեր՝ Ախչի քո անուն ասա, Ծառի տակին կար կանեմ, Նանարի նա, Ախ լոթի Մարան, էրնեկ ես ծառ եղնեյի

Պարեր՝ Բուլուլ, Շորոր, Թամզարա:

Հայկական ավանդական խաղեր՝ Իվետա Ջանազյան և ընկերներ

Աքլորակռիվ, Աղջիկ փախցնոցի, պարան ձգոցի, հավալա…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s