Տեառնընդառաջի ծիսական տոնակատարություն Արևելքում Փետրվարի 14-ին

1518548976-4361Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում

Փետրվարի 14-ին, ժամը 11.00-ին Արևելյան լանջերում իրականացվում է  Տեառնընդառաջի  (Տրնդեզ)  ծիսական տոնակատարություն՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում և 2-4 տարեկանների խմբում,

Ժամը 12.00-ին Արևելյան դպրոցի սովորողներ:

Ծրագրում

Սիրով սպասում ենք:

 

Նախագիծ. Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում

Նախագիծ. Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի փոխանցում, յուրացում:

Խնդիր

  • Տեառնընդառաջ  ծիսակարգի ուսումնասիրություն,
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
  • ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
  • ծիսական միջավայրի ստեղծում
  • Հայկական ավանդական խաղերի ուսումնասիրում, կատարում

Աշխատանքի ժամանակացույց

Հունվարի 8 — փետրվարի 14

Ընթացք

Ուսումնասիրել  Տեառնընդառաջ -ի ծիսակարգը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ, խաղարկել հարսանեկան ծիսական հատված: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

Արդյունք

Սովորողները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը, տվյալ դեպքում՝ Տեառնընդառաջը
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող

Երգացանկ

Ազգային պարերգեր՝ Ախչի քո անուն ասա, Ծառի տակին կար կանեմ, Նանարի նա, Ախ լոթի Մարան, էրնեկ ես ծառ եղնեյի

Պարեր՝ Բուլուլ, Շորոր, Թամզարա:

Հայկական ավանդական խաղեր՝ Իվետա Ջանազյան և ընկերներ

Աքլորակռիվ, Աղջիկ փախցնոցի, պարան ձգոցի, հավալա…

Նինարե հայ

Նինար է հայ

Էսօր Լուսնյակ նորել է, հայ, նինարե հայ, նինարե հայ, նինարե,

Նորել է, բոլորել է, հայ, նինարե հայ, նինարե,

Յարոջ գոտին կորել է, հայ, նինարե հայ, նինարե հայ, նինարե,

Կորել է, մոլորել է, հայ, նինարե հայ, նինարե։

 

Աղջի կենիմ գիր ու թուղթ, հայ, նինարե հայ, նինարե հայ, նինարե,

Սուրբ կարապետ կերթամ ուխտ, հայ, նինարե հայ, նինարե,

Աղջի էդ քու ճերմակ ծոց, հայ, նինարե հայ, նինարե հայ, նինարե,

Տղեկներուն դարդ ու խոց, հայ, նինարե հայ, նինարե։

 

Կոմիտաս — Ծաղիկ ունեմ նարընջի

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ա՛յ տղա, վեր արի, փընջի
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Իմ մերը քեզ աղջիկ չի տա
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Քանի ման գաս դու լավընջի
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ես աղջիկ եմ. ալ կուզեմ,
Ոսկին էլ ծալեծալ կուզիմ,
Երբ որ իմ յարի տուն երթամ,
Գոտկըս էլ քիրման շալ կուզիմ:

Կոմիտաս — Երկնքի աստղերը թող ցոլ տան

Երկընքի աստղերը թող ցոլ տան,
Անուշիկ ցոլան, անուշիկ ցոլան,
Աղոթրան բացվի, լուսը բացվի,
Ճակատի գիրը տան, ճակատի գիրը տան:

Ըսկլա, ըսկլա, պատին տամ,
Հավկուրը շուռ տամ, հավկուրը շուռ տամ,
Վախենամ քընեմ՝ քունս տանի,
Քիքիրըս տանել տամ, քիքիրըս տանել տամ:

Է. Հովհաննիսյան — Նանարի նա

Նանարի նանարի նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի նանարի նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նայ:

 

Դուն էկար բարով էկար,

նանարի նայ, նանարի նայ,

Քու գալ ինձի դուր էկավ,

նանարի նայ, նանարի նայ:

 

Նանարի նանարի նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի նանարի նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նայ:

 

Շատ խորոտիկ, շատ սիրուն,

Նանարի նայ, նանարի նայ,

Հազար էրնեկ քու տիրուն,

նանարի նայ, ջանարի նայ:

 

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նայ:

 

Կըց գիշերն ու ցերեկուն,

Նանարի նայ, նանարի նայ,

Չեներ էսի երերուն,

Նանարի նայ, ջանարի նայ,

Շատ խորոտիկ, շատ սիրուն,

Հազար էրնեկ քու տիրուն:

 

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նայ:

 

 

А. Островский — «Солнечный круг»

Солнечный круг, небо вокруг —
Это рисунок мальчишки.
Нарисовал он на листке
И подписал в уголке:

Припев:

Пусть всегда будет солнце!
Пусть всегда будет небо!
Пусть всегда будет мама!
Пусть всегда буду я!

Милый мой друг, добрый мой друг,
Людям так хочется мира.
И в тридцать пять сердце опять
Не устаёт повторять:

Припев:

Пусть всегда будет солнце!
Пусть всегда будет небо!
Пусть всегда будет мама!
Пусть всегда буду я!

 

Ռ. Ամիրխանյան — Պույ-պույ մկնիկ

Ես մուկիկն եմ Պույ-Պույ,
Լա-լա-լա-լա-լա-լա,
Միշտ պարում եմ տույ-տույ,
Լա-լա-լա-լա-լա-լա:

Մի հսկա մուկ եմ ես,
Լա-լա-լա-լա-լա-լա:
Բոյ ունեմ թիզ ու կես,
Լա-լա-լա-լա-լա-լա:

Չեմ սիրում ես վայ-վայ, վույ-վույ,
Լա, լա, լա, լա, լա, լա
Մի աշխարհ ու մի Պույ-Պույ
Հայ-հույ, լա-լա-լա-լա-լա-լա:

Ես մուկիկն եմ Պույ-Պույ,
Լա-լա-լա-լա-լա-լա,
Չեմ անում ես, վայ վույ,
Լա-լա-լա-լա-լա-լա:

Կոկոսի մութ հորից,                                                                                                                                        Լա-լա-լա-լա-լա-լա:                                                                                                                                  Դուրս եկա ես նորից,                                                                                                                                    Լա-լա-լա-լա-լա-լա:

Չեմ սիրում ես վայ-վայ, վույ-վույ,
Լա, լա, լա, լա, լա, լա
Մի աշխարհ ու մի Պույ-Պույ
Հայ-հույ, լա-լա-լա-լա-լա-լա:

Կ. Օրբելյան — Դու գալիս ես

Դու քայլում ես, դու փայլում ես ու նազում

Ինձ այրում ես հոնքերիդ խաղով,

Ասա ում ես, ասա ում ես երազում

Ում ես կանչում ծիծաղով:

Երբ նայում ես` հմայում ես քո լույսով,

Լուսաբաց ես, գարնան լուսաբաց,

Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով,

Քո աչքերով եմ գերված:

Կրկ.

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Մայիս ես, մայիս արևոտ,

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Իմ կյանքի առավոտ:

 

Ինձ տեսնում ես՝ շատացնում ես նազերդ

Քո աչքերում արևն է շողում,

Դու նայում ես ու շոյում ես մազերդ,

Աղբյուրի պես ծիծաղում:

Ես չգիտեմ, թե որտեղից դու եկար,

Կանաչ գարնան ծիծեռնակի պես,

Դու չկայիր՝ իմ սրտի մեջ սեր չկար,

Գարնան ճամփին տեսա քեզ:

 

Կրկ.

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Մայիս ես, մայիս արևոտ,

Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ,

Իմ կյանքի առավոտ: