«Ապրելու ամիս կամ համաշխարհային երաժշտական գունապնակ»

Մայիսի 16-ին մարմարյա սրահում տեղի ունեցավ Արևելյան դպրոցի «Ապրելու ամիս կամ համաշխարհային երաժշտական գունապնակ» խորագրով համերգ ներկայացումը:

Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի

 

Տեսագրությունը՝  MSKHTV-ի Սուսան Ամուջանյան

 

Բուն Բարեկենդանի ծեսը Արևելյան դպրոցում

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Արևելյան դպրոցում հիրավի տոն էր, մեծ, փոքր, սովորող, ուսուցիչ… չկար որևէ տարանջատում, բոլորս երջանիկ էինք, ուրախ, անհոգ…ազգային խաղերով, երգ ու պարով եկանք ի բարեկենդան, կերթանք ի զատիկ:

Բոլորիս խաղաղ, համբերատար պահոց շրջան եմ մաղթում, հոգևոր հանգստություն  և բարի ավետում, որը շատ կարևոր է, յուրաքանչյուր քրիստոնիայի համար:

Բուն Բարեկենդանի ծեսը Արևելյան դպրոցում