Կապար բույս

Արևելքի կապարը

Կապար (լատ.՝ Capparis spinosa), կապարազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։ Բազմամյա թուփ է (հազվադեպ՝ ծառ)։ Կարող է ունենալ փշեր։ Հայտնի է 250-300 տեսակ, որոնք աճում են հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիների չորային շրջաններում։ Ծննդավայը միջերկրածովյան տարածաշրջանն է։ Աճում է Հայաստանում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Միջին Ասիայում։ Տարածված է հատկապես Երևանում, Արցախի հարավային շրջաններում: Օգտագործվում է կերակրի մեջ, ունի բուժիչ–ամրապնդող հատկություններ։

  • Բուժական նպատակներով, ըստ Մխիթար Հերացու՝ հայ միջնադարյան բժշկության մեջ կապարի չոր արմատների թուրմը օգտագործում են լյարդի, ստամոքսի հիվանդությունների և շաքարախտի բուժման համար: Հունական ժողովրդական բժշկության մեջ կապարի արմատներից և մատաղ ճյուղերից պատրաստված թուրմն էլ օգտագործում են ռևմատիզմի դեմ։ Իսկ Դաղստանում բուժման նպատակով արմատների թարմ կեղևը դնում են թարախոտ վերքերի վրա:
  • Սննդի մեջ օգտագործվում են առանց փշերի տեսակները: Կոկոնները, պտուղները և ընձյուղները թթու են դնում քացախով և աղով: Օգտագործվում է որպես համեմունք տարբեր ճաշատեսակների հետ։ Հասունացած պտուղներն ուտում են նաև հում վիճակում։
  • Հին կտակարանում կապարն հիշատակվում է որպես ցանկության խորհրդանիշ:

Պիտի ծաղկի նշենին, ու մորեխը պիտի բազմանայ, կապարը պիտի տարածուի, որովհետև մարդը գնաց իր յաւիտենական տունը. հրապարակներում պիտի բոլորուեն նրա շուրջը լացուկոծ անողները։ (Արևելահայերեն, Ժողովող 12-5

Արևելյան դպրոցի սովորողները Մուսալեռում

Այս անգամ Մուսալեռում էինք Արևելյան դպրոցի 5.1 դասարանի սովորողների հետ: Մուսալեռան հերոսամարտի ազգային թանգարանից հետո ամեն անգամ նորովի ես տեսածդ ու լսածդ ընկալում, մեկնաբանում և վերապրում : Սովորողները մեծ տպավորությամբ վերադարձան, խոստանալով, իրենց պատումներում ներկայացնել տպավորությունները:

Նախագծային խմբով ուրբաթ պարապմունքը շարունակվեց Արևելյան դպրոցում, Մուսալեռան հերոսամարտի քննարկումներով և վերլուծություններով:

Գալստյանների երաժշտական բենդ

Ընտանեկան դպրոց ` Գալստյանների երաժշտական բենդը։ Առցանց ընտանեկան առաջարկ-նախագծի շրջանակներում Զատկական երգեր է ներկայացնում Գալստյան Մանվելի հայրիկը ՝ Արման Գալստյանը:

Փ/Ֆ «Արամ Խաչատրյան. Արվեստագետ քաղաքացին»

aram-khacahtryan-

Փաստագրական ֆիլմ՝ Արամ Խաչատրյան  —  մաս առաջին

Փաստագրական ֆիլմ՝ Արամ Խաչատրյան  —  մաս երկրորդ

Փաստագրական ֆիլմ՝ Արամ Խաչատրյան  —  մաս երրորդ

Փաստագրական ֆիլմ՝ Արամ Խաչատրյան  —  մաս չորրորդ

Ինչպես է համացանցն ազդում մեր ուղեղի վրա

tvc_07679

Մաս առաջին . Ինչպես է համացանցն ազդում մեր ուղեղի վրա

Մաս երկրորդ . Ի՞նչ տարբերություն ուղեղի և համակարգչի միջև

Մաս երրորդ . Ինչպես է վիրտուալ իրականությունը փոխում ուղեղը

Մաս չորրորդ . Ինչպես է համացանցն ազդում մեր ուղեղի վրա

Կոմիտաս 150-Նոր գրքեր

unnamed

https://archive.org/details/tchahagirsupplementno.27/page/n1

https://archive.org/details/tchahagirsupplementno.28/page/n1

https://archive.org/details/tchahagirsupplementno.29/page/n1

https://archive.org/details/tchahagirsupplementno.30

Մատենաշարային և պարբերական հրատարակությունների առցանց հանգույց

Երկերի ժողովածու: Հայ ժողովրդական երգեր, Գիրք Ա, Կոմիտաս

Երկերի ժողովածու: Մեներգեր, Հ.Ա. Կոմիտաս

Տիգրան Մանսուրյան 80

135981Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ 1967-1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։

Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմդոդեկաֆոնիզմվեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում ԼոնդոնումՓարիզումՀռոմումՄիլանումՎիեննայումՄոսկվայումՎարշավայումՆյու-ՅորքումԼոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների (Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»[2]Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը»[3]«Կտոր մը երկինք»«Մենք ենք, մեր սարերը»«Սգավոր ձյունը»«Հին օրերի երգը»«Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն[4][5][6]: Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում[7]:

2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[8]:

 

 

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում. ամփոփում

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում. ամփոփում