
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ուսուցումը Հայաստանի Հանրապետությունում դարձավ հեռավար։ Սակայն «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը» իր «Հեղինակային կրթական ծրագրի» շնորհիվ առանց խուճապահար լինելու կարողացավ անցնել հեռավար ուսուցման: Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող հեշտությամբ է աշխատում հեռավար հարթակում, քանի-որ նրանք ի սկզբանե տիրապետում են տարբեր մեդիահմտությունների, կարողանում են առանց որևէ խնդրի, ազատ աշխատել ուսումնական գործիքներով և հարկ եղած դեպքում կապ հաստատել ուսուցիչների հետ և ստանալ իրենց հուզող հարցերին հստակ պատասխան:
Առցանց ուսուցումը հետաքրքիր և արդյունավետ ծրագիր է ամբողջ աշխարհում: Հայաստանում ևս աստիճանաբար արդի է դառնում այս ձևաչափով աշխատանքը: Սովորողը պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր առարկա ունի իր կարևորությունն ու դերը ուսուցման ընթացքում: Հեռավար ուսուցումը խթանում է սովորողի բնականոն ուսուցման ընթացքը: Նյութի տեսանկարահանումը սովորողի մոտ ձևավորում է պատասխանատվության զգացում, զարգացնում մեդիահմտությունները, լեզվամտածողությունը, ձերբազատում հնարավոր բարդույթներից:
Թեև նախընտրելի է ֆիզիկական միջավայրում սովորողի կրթուոթյուն ստանալու տարբերակը, սակայն ֆորսմաժորային իրավիճակներում հեռավար ուսուցումը ամենաարդյունավետ տարբերակն է:
Հեռավար ուսուցման առավելություններից է նաև այն, որ ծնողը հնարավորություն է ունենում ականատեսը լինելու, ներսից տեսնելու, ընկալելու և գիտակցելու ուսուցման ողջ գործընթացը:
Փորձ՝ ցավոք առցանց երգուսուցումը այնքան էլ արդյունավետ չէր: Հեռավար ուսուցման ընթացքում ձայներն անհավասար են լսվում, ուստի միասնական երգեցողությունը անհնարին է դառնում: Երաժշտություն առարկայի պարագայում տեսադասը կարող է լինել արդյունավետ բացառապես երգի բովանդակությունը մեկնաբանելու, բացատրելու և ուսուցանելու նպատակով:
Կարծում եմ մեր ընտրած մեթոդները՝ ձայնադարանի, տեսադասի, խաղերի, ֆլեշմոբերի և ունկնդրման տեսքով իրականացնելն ամենահաջողվածն են:
Ստորև ներկայացնում եմ հեռավար շաբաթվա աշխատանքները:
2-4 տարեկաններ
Երաժշտական առցանց պարապմունք
Հակաբացիլ երաժշտական ֆլեշմոբը ընտանիքում
Երաժշտությունը որպես հակավիրուս
Զատկական Ծիսական երգերն ընտանիքներում