Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

thumb_2765_default_list

Անցկացման օր` Հունվարի 31

Անցկացման ժամը`09:00-09:15

Անցկացման վայրը` Սուրբ Երրորդություն եկեղեցի

Համակարգումը` Կրթահամալիրի Արևելյան դպրոցի

Խմբավար` Մարինե Ոսկանյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցներ, Միջին և Ավագ դպրոցներ,Քոլեջի սովորողներ, դասավանդողներ

Ծրագրում՝ 

1. «ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱ՛ՅՐ  ՄԵՐ» ՝ ԿՈՄԻՏԱՍ

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

2. «ԱՌԱՒՕՏ ԼՈՒՍՈՅ» ՝ Ն. ՇՆՈՐՀԱԼԻ

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳԻՑ

3 . «ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ »

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

4.  ՅԻՇԵԱ ՏԷՐ

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

5. ՅԱՄԵՆԱՅՆԻ ՕՐՀՆԵԱԼ ԵՍՏԷՐ

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

6. «ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԷՋ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

7. «ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ»

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

8. «ՀԱՅՐ ՄԵՐ»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

9.  «Մարմին տերունական»

Մարմին տերունական և արյուն փրկչական կա առաջի.
Երկնային զորությունք հաներևույթս
Երգեն և ասեն անհանգիստ բարբառով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորութեանց:

10. «Այսօր ձայնն հայրական»

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

11 .«ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

12. Նոր Ծաղիկ

Մարինե Ոսկանյան

13․ Հրեշտակ

«Հունվարիկ». ազգային խաղերի ստուգատես, ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատեսն էր։  Այս անգամ  այն ազգային խաղերի ստուգատես էր։ Տեսե՛ք, թե ինչպես են ներկայանում Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները։

Ինչպես է համացանցն ազդում մեր ուղեղի վրա

tvc_07679

Մաս առաջին . Ինչպես է համացանցն ազդում մեր ուղեղի վրա

Մաս երկրորդ . Ի՞նչ տարբերություն ուղեղի և համակարգչի միջև

Մաս երրորդ . Ինչպես է վիրտուալ իրականությունը փոխում ուղեղը

Մաս չորրորդ . Ինչպես է համացանցն ազդում մեր ուղեղի վրա

«Հունվարիկ». ազգային խաղերի ստուգատես

Օրը՝ 23.01.2020

Ժամը՝  11։00֊12։00

Վայր՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի  5֊6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան

Խորհրդատուներ՝ Մարինե Մկրտչյան , Մարինե Ոսկանյան

Նպատակը՝

  • ծանոթացում ազգային խաղերին
  • ազգային  խաղերի ուսուցում
  • խմբով խաղալու հմտությունների զարգացում
  • մրցելու-հաղթելու կարողությունների զարգացում
  • ազգային ինքնության պահպանում, տարածում

 

Խաղերը՝ «Մուկն ու կատու», «Պուտ-պուտ», «Ընկուզախաղեր»

Պուտպուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ

_Ի՞նչ ուտենք:

_Չիր ու չամիչ:

_Որտեղի՞ց ուտենք:

_Գողանանք` ուտենք:

-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Մուկկատու

Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

Արդյունքում սովորողը

  • կիմանա  ազգային խաղերը,
  • կկարողանա խաղալ և մասնակից դարձնել իրեն շրջապատողներին
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող:

Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով։

Կոմիտաս 150-Նոր գրքեր

unnamed

https://archive.org/details/tchahagirsupplementno.27/page/n1

https://archive.org/details/tchahagirsupplementno.28/page/n1

https://archive.org/details/tchahagirsupplementno.29/page/n1

https://archive.org/details/tchahagirsupplementno.30

Մատենաշարային և պարբերական հրատարակությունների առցանց հանգույց

Երկերի ժողովածու: Հայ ժողովրդական երգեր, Գիրք Ա, Կոմիտաս

Երկերի ժողովածու: Մեներգեր, Հ.Ա. Կոմիտաս

Ազգագրական փառատոնի օրերին՝ ընկուզախաղեր

Ազգագրական ձմեռային փառատոնի շրջանակներում Արևելյան դպրոցի ընտրությամբ գործունեության խումբը և 2.2 դասարանը (դասվար՝ Մերի Գրիգորյան) խաղացին ընկուզախաղեր։

Մարինե Մկրտչյան և Մարինե Ոսկանյան

 

«Ձմեռային ազգագրական փառատոն» 2020

IMG_0778

Նախագիծ` «Ձմեռային ազգագրական փառատոն» 2020

Համակարգող` Արևելյան դպրոց

Անցկացման ժամանակահատվածը`

Հունվարի 8-ից հունվարի 31-ը

Մասնակիցներ`

Կրթահամալրիրի դպրոցների ճամբարականների ջոկատներ, դասավանդողներ, հյուրեր

Անցկացման վայրը`

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներ, արտագնա ճամփորդություններով նախագծերն` ըստ ծրագրի նախատեսված վայրեր

Նպատակը`

Հունվարյան ճամբարի ընթացքում ազգագրական նախագծերի կազմակերպում, համահավաք ներկայացում, ազգային նյութի իմացում, ամրապնդում, նոր ուսումնական փաթեթների ստեղծում, տարածում

Խնդիրները՝

  • Ծիսական երգերի, պարերի, խաղերի, ատրիբուտների ընտրություն, ուսուցում, պատրաստում, ներկայացում
  • Արտագնա ճամփորդություններին` ազգային մշակույթին առնչվող համալիր- հուշարձանների, հաստատությունների ընտրություն, այցելություն
  • Ազգագրագետների, ազգային երգ ուպարի կատարողների, ազգային խոհանոցի մասնագետների հյուրընկալում կրթահամալիր

Գործընթաց և աշխատակարգ՝

Ծիսական խոհանոց՝ Լիլիթ Սահակյան և ընկերներ

Համատեղ ճամփորդություններ՝ Անահիտ Գևորգյան, Իվետա Ջանազյան և ընկերներ

Ազգագրություն՝ Մարինե Ամիրջանյան և ընկերներ

Երաժշտություն՝ Ազգային երգեր, խաղեր, պարերգեր Մարինե Ոսկանյան

Սովորող-սովորեցնող Ազգային պարեր՝ Հայարփի Անանյան և ընկերներ

Լուսաբանումներ և նյութի պատրաստում՝ Սյուզաննա Սարգսյան

Արդյունքը`

Ծեսերի, ծիսական պարերգերի, երգերի, խաղերի իմացում, կատարում, ծիսական ատրիբուտների պատրաստում, նոր ծփաթեթների ստեղծում, ազգային ինքնության պահպանում: