«Ուսումնական հարսանիք» նախագծով մասնակցություն հունիսի 7, 8 -ի ծիսական հարսանիքին
Այս նախագծի նպատակն է վերականգնել մեր ազգային հարսանյաց ծեսիավանդույթները` հարմարեցնելով այսօրվա պահանջներին:
Հայկական ավանդական հարսանիքը տևել է յոթ օր և յուրաքանչյուր օրունեցել է իր խորհուրդը:
Մեր ժողովուրդը նորապսակներին անվանել է Արև և Լուսին և այդ ծեսըներկայացրել է որպես Արևի և Լուսնի տիեզերական ամուսնությունը. միաժամանակ նորապսակները համարվել են թագավոր և թագուհի: Այսինքն՝ծեսը համարվել է թագավորի և թագուհու ամուսնություն, և նրանքխորհրդանշել են Արևը և Լուսինը:
Հունիսի 7-ին Քոլեջի «Խորոտ» ազգագրական համույթը մասնակից է Արևելյան դպրոցի թագավորի հարսանքավորների ծիսական արարողակարգին:
Թագվորի տանը զարդարում են հարսանյաց Կենաց ծառը` 12 ճյուղերով, վրան՝ մրգեր, քաղցրավենիք, շարոց, ծաղիկներ:
Կատարվում են՝ «Կանաչեցավ ծառն ի խնկի», «Ծառ ծաղկեցավ»,երգերը, «Էրզրումի շորոր» պարը:
Զարդարում են ազաբբաշու թուրը՝ խնձորներով, կոնֆետներով, կանաչ ժապավենով: Հարսի տանը վրան կապում են կարմիր ժապավեն:
Կատարվում են՝
Թագավորի կողմի հարսանքավորները գովքի ծիսական երգերով գովում են նրան և օրհնանքներ հղում:
Կատարվում են՝ «Թագավոր, ի՞նչ բերեմ քեզ նման», «Ծառս ծաղկեցավ», «Մեր թագվորն էր խաչ» ծիսական երգերը:
Հարսանքավորները փեսային ուղեկցում են Հյուսիսային դպրոց, որտեղ մասնակցում են թագուհու ծիսական տոնակատարությանը, իսկ հետո՝ Մարմարյա սրահի տոնակատարությանը: Համույթից փոքր խումբ մեկնում է Արատես՝ մասնակցելու այնտեղի ծիսական հարսանեկան տոնակատարությանը:
Նախօրոք բոլոր անդամները ծանոթանում են հարսանեկան ծիսակարգին, սովորում բոլոր ծիսական երգերը, ազգային պարերգերը, պարերը: