Նախագիծ. «Ուսումնական հարսանիք»

Նախագիծ. «Ուսումնական հարսանիք» 

Նպատակ

Ազգային մշակույթի յուրացում՝ ծեսերի, սովորույթների, ծիսական երգերի միջոցով:

Խնդիրներ

  • հայկական ավանդական հարսանեկան ծեսի ուսումնասիրություն
  • հարսանեկան սովորույթների մասին տեղեկության հավաքագրում համացանցից, գրականությունից, ազգագրագետներից, այլ մարդկանցից
  • հարսանեկան ծիսական երգերի ընտրություն, ուսուցում, կատարում առավոտյան ընդհանուր և «ուրբաթը՝ համերգ» ընդհանուր պարապմունքներին
  • հարսանեկան, ազգային պարերգերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ազգային պարերի ուսուցում, կատարում

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Դասավանդողներ, Քոլեջի, Միջին, Ավագ, Կրտսեր դպրոցների սովորողներ, կրթահամալիրի երաժշտախմբեր, ծնողներ

Ընթացք

Մասնակիցները ուսումնասիրում են հայկական ավանդական ծեսը: Երաժշտական կենտրոնը, երաժիշտները, խորհրդակցելով Արթուր Շահնազարյանի, Մարիաննա Տիգրանյանի հետ, ընտրում են հարսանեկան ծիսական երգեր՝ ըստ ծիսական գործողությունների, ընտրում են այլ ազգային երգեր, ինչպես նաև ծեսին համապատասխան պարերգեր, որոնք ուսուցանում են իրենց դասավանդած դպրոցներում՝ սովորողներին, դասավանդողներին: Անհատ և փոքր խմբով կատարման համար նախատեսված երգերը կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի անդամները, այլ կատարողներ, որոնք ազգային երգը կարող են կատարել համապատասխան հնչերանգով (ոչ դասական երգեցողությամբ): Ծեսերի կենտրոնը, երաժիշտների հետ կազմում է հարսանիքի ընդհանուր պատկերը, որտեղ յուրաքանչյուր հարսանեկան ծիսական գործողություն իրականացվում է համապատասխան երգերով, պարերգերով, գործող անձանցով՝ թագվոր, թագուհի, քավոր, հարսնաղբեր, ազաբ բաշի, և այլն: Յուրաքանչյուր դպրոց, խումբ, անհատ իր դերակատարությունն է ունենում  հարսանեկան որոշակի ծիսական գործողությանը համապատասխան: 

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքն անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները՝ տեսագրություն, ձայնագրություն,

Հարսանեկան ծիսական երգեր
Հարսանյաց ծես 
—  տեղեկություններ տարբեր աղբյուրներից
Կենաց ծառ

Նախագիծը՝ Մարինե Մկրտչյանի