Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք 2019 մայիսի 13-17

majisyan_havaq_0

Ուսումնական ժամերգություններ  — Ուսումնական ժամերգությունը կրթահամալիրի օրացույցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։

Սովորողները ավելի ընդարձակ տիրապետում են հոգևոր արվեստին, երաժշտությանն ու արարողակարգին: Նպատակ դարձավ  կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ։

Այսօր, մեր հասարակությունը քիչ է ժամանակ տրամադրում և մասնակիցը դառնում հոգևոր ծիսական արարողակարգերին, քիչ ընտանիքներ կան, որոնք իրենց մասնակցությունն են ունենում ժամերգություններին և պատարագներին։

Ուսումնական ժամերգության նախագծի բուն նպատակն էլ հենց այն էր, որպեսզի հոգևոր երգերը, շարականները տեղ գտնեն սովորողների կյանքում և հետզհետե, այն տեղափոխվի ընտանիք։ 

Այպիսով սովորողները սկսեցին տիրապետել մի շարք հոգևոր երգերի, շարականների, որն էլ իր հերթին համարվում է հոգևոր մշակույթը կրողը ու փոխանցողը։

Առավոտյան ժամերգություն,

Ուսումնական ժամերգությունների տեսագրություններ

Ծես — Առհասարակ մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ
նրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: 

Ծեսը լայն տարածում ունի կրոնում, կենցաղում և դրանից բխող տարբեր հարաբերություններում։ Ծեսը վերարտադրում է ժողովրդի անցյալի
կարևոր կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունը: Ծես՝ նշանակում է նվիրում, ընտելացում տվյալ
կրոնին և արժեքների համակարգին, էթնոսին, պետությանը: Ծեսերը աչքի են ընկնում իրենց պատմական և ճանաչողական արժեքներով: Ծեսերի շնորհիվ պահպանվել և սերնդեսերունդ են
փոխանցվել ազգային կյանքի բոլոր էական կողմերը։

Ծեսը նույնպես հանրակրթության բաղկացուցիչ է։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում բազմիցս իրականացվում են տարբեր ծեսեր իրենց բացատրությամբ, վերծանմամբ, տիրապետմամբ և իրականացմամբ։

«Սուրբ Հարության (Զատիկի) ծես,

Ծաղկազարդի ծես,

Համբարձման Ծես,

Ազգային ծեսեր, տոներ, Բարեկենդան

Հարսանեկան Ծես ,

Մկրտության ծես և այլն․․․

Ծեսը սովորողի կյանքում կարևորագույն դեր ունի, չէ՞ որ նա է կրողն ու փոխանցողը։ Ծեսի միջոցով սովորողին կարող ես ծանոթացնել իր ակունքներին, նախնիների կյանքին,  պետականության կայացմանը։

Կրտսեր դպրոցում իրագործվող ցանկացած տոն, ծես ենթադրում է. ազատ, ապահով, անկաշկանդ միջավայր, որտեղ սովորողը կարող է ազատորեն ինքնարտահայտվել, փորձել, առաջարկել, ճանաչել, համադրել, ստեղծագործել:

Ծեսը սկսելուց առաջ, նախ սովորողը ծանոթանում է ծեսի բուն նպատակին, թե որտեղից է այն եկել, ինչ նպատակով է կատարվում, ինպիսի նյութեր են անհրաժեշտ, ինչ տեխնոլոգիական գործիքներ են պետք և այլն, այնուհետև սկսվում է նյութի յուրացումը ազգային երգերի, պարերի, խաղերի միջոցով։

Ծեսերի համար անհրաժեշտ է լինում, որ սովորողները իրենք պատրաստեն տվյալ ծեսին համապատասխան հագուստ, ճակտոց, կենաց ծառ, տիկնիկներ (ակլատիս, ուտիս), ուսումնական հանելուկներ, ասացվածքներ և այլն, այսպիսով սովորողը մի շարք հմտություններ է ձեռք բերում։

Շատ կարևոր է նաև ծնողի մասնակցությունը իր երեխայի ծիսական գործունեությանը: Նա սովորում է իր երեխայի սովորած երգերն ու պարերը, նրա հետ եփում է ծիսական կերակուրները` միաժամանակ մասնակից դառնալով իր երեխայի ուսումնական գործընթացին:

Ուրբաթ համերգներ — Համերգային գործունեությունը պակաս կարևոր չէ սովորողի կյանքում։ Այն սովորողին տալիս է ավելի ինքնավստահ և ինքնուրույն լինելու, հուզական աշխարհը կառավարելու և մեծաթիվ ստեղծագործությունների բազա ունենալու հնարավորություն։

Կողմ եմ, երբ սովորողները տիրապետում են տարբեր ժանրային ստեղծագործությունների, ծանոթանում են համաշխարհային կոմպոզիտորների կյանքին և գործունեությանը։ Չէ՞ որ ազգայինից բացի սովորողին անհրաժեշտ է նաև տիրապետել համաշխարհային գրականությանը, երաժշտությանը։

Արևելյան դպրոցի սովորողները հնարավորություն են ունենում ժամանակ առ ժամանակ ազգայինից զատ ունկնդրելու, կատարելու, պարելու նաև ամերկյան, ժամանակակից, հոգևոր և դասական ստեղծագործություններ ևս։

Օտար լեզվով երգերը կամ արագ ստեղծագործությունները սովորողի մոտ լուծում են բազմաթիվ խնդիրներ։ Լեզվական արատ ունեցող, թոթովախոսություն ունեցող սովորողների մոտ զարգանում է բերանային ապարատը։ Երգի միջոցով հնարավոր է զարգացնել սովորողի խոսքը, հիշողությունը, ընդարձակ մտածողությունը և այլն։

Ուրբաթ համերգները նաև սովորողների հաշվետվությունն է ծնողին և ունկնդրին։ Թե նա ինչքանով է տիրապետում թե՛ ազգային, և թե՛ արտասահմանյան երաժշտությանը, գրականությանը։

«Հեյ, ջան, Երևան» մեդիա տոնախմբություն ԱԺ այգում

Գարունը պատշգամբից ուրբաթ համերգ

Ցորենը ցանել եմ ուրբաթ համերգ