Քելե, քելե, նազ մի անի Սաթո ջան

Խնձոր ես ծառի վրա

Քելե, քելե, նազ մի անի, Հուռի ջան

Ծաղիկ ես սարի վրա,

Ելի, ելի հագի կապի Հուռի ջան:

Անուշ տաղ ասող սոխակ,

Քելե, քելե, նազ մի անի, Հուռի ջան

Կայնել ես քարի վրա,

Ելի, ելի, հագի-կապի Հուռի ջան:

 

Արևն առավ գերանին,

Շողը գցեց մերանին,

Զույգ աղունիկ դուրս թըռան,

Կանաչ խոտը բերանին:

Ջաղչի դռնով ես անցա

Ջաղչի դռնով ես անցա,

Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,

Անձրև զարկեց, ես թրջա,

Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,

Անձրև զարկեց ես թրջա

Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,

Արև զարկեց, ես չորցա

Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,

Արև զարկեց, ես չորցա

Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,

Քանց կարմիր վարդ, ես բացվա,

Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ:

Օրհնե Հիսուս, Թագվորի մեր

Օրհնե Հիսուս, օրհնե Քրիստոս

Օրհնե Հիսուս, օրհնե Քրիստոս:

 

Թագվորի մեր դուս արի,

Տես քեզ ինչեր ենք բերե:

Թագվորի մեր դուս արի,

Քեզ նուշ, անուշ ենք բերե:

Վարդ ու ծաղիկ ենք բերե:

 

Թագվորի մեր դուս արի,

Տես քե ինչեր ենք բերել

Թագվորի մեր, դուրս արի,

Քե ջուր բերող ենք բերել:

 

Զուլո

Արևն ելավ կամար, կամար,

Հուռին կապեց ոսկե քամար,

Ես կըմեռնեմ քեզի համար,

Ավաղ Հուռի, մատաղ Հուռի,

Ավաղ Հուռի, Հուռի, մատաղ Հուռի ջան:

Ավաղ Հուռի Հուռի, մատաղ Հուռի ջան:

 

Ջուխտակ գութան արտ կըբանի,

Հուռին ելե հաց կըտանի,

Աչք ու ունքով մարդ կըսպանի,

Ավաղ, Հուռի, Հուռի,

Մատաղ Հուռի ջան:

 

ՀանիկՆինար

Հանիկ նինար է նինար,

Ջանիկ նինար է նինար,

Ով չըթըռնա զիդա պար,

Օդներ կոդրի քիսնա քար:

Ախ, նինար, ջան նինար,

Հանիկ Նինար է նինար

Ջանիկ նինար է նինար:

 

Ախպեր, ախպեր, իմ նըխշուն

Ինչ իս բարձիր քո իշուն:

Խունկ, հինա ու աբրըշում:

Վիր կտանիս:

Բըզեզին:

Բըզեզ ետև սարերուն,

Բուրդ կըգըզե գիլերուն,

Թել կըմանե հավքերուն,

Շոր կըկարե ճըժերուն:

 

Ախ, նինար, ջան նինար

Հանիկ Նինար է նինար

Ջանիկ Նինար է նինար:

Ով չըթըռնա զիդապար,

Օդներ կոդրի քիսնա քար:

Հանիկ Նինար է նինար

Ջանիկ Նինար է նինար:

 

Հուռին, Հուռին էկեր է,

Շալե շապիկ հաքեր է:

Հուռին, Հուռին ինչ կուզիս,

Կըթան կովուց յեղ կուզիմ,

չալ հավուց հավկիթ կուզիմ,

երկընքուց ամպեր կուզիմ,

ամպերուց անձրև կուզիմ

որ մըր ուզած տա մըզի

անձրև իջնի վըր ձըզի:

Ախ, նինար, ջան նինար

Հանիկ Նինար է նինար: