Նախագիծ՝ ազգային օպերա

Նախագիծ․ հանրակրթական օպերա՝ «Անբան Հուռին»,«Ծաղիկների երգը», «Ծիտը»։

Անցկացման ժամանակացույց՝

Հունիսի 11-ին, ժամը 17։00-ին։ Մարմարյա սրահ։

 

Թեման՝ Հ․ Թումայնանի հեքիաթների հիման վրա

Նպատակը՝

  • Ուսումնասիրելով հեքիաթը ստեղծել խաղային-ազգային երաժշտական ներկայացում
  • Առաջարկել նոր օպերայի տարբերակ, որն ավելի հասանելի և մոտ կլինի սովորողին
  • Սովորողներին հնարավորություն տալ ստեղծագործել և մատուցել հեքիաթն իրենց պատկերացմամբ և մոտեցմամբ։

Ընթացքը՝

  • Նախապես ծանոթանալ հեքիաթին սովորողների հետ միասին, վեր հանել հեքիաթի հիմնական մտքերն ու հասկանալ
  • Կազմակերպչական աշխատանքներով զբաղվել սովորողների հետ միասին ընթացքը խաղերը, երգերը ընտրել ըստ համապատասխանության
  • Տեսարանների հիման վրա կառուցել պարային, երգային, խոսքային հատվածներ, որոնք հենց կամբողջացնեն ազգային օպերայի մտահղացումը
  • Համագործակցություն մայրենիի դասավանդողի հետ,տեքստային մասի կազմակերպման և հարմարեցման նպատակով
  • Համագործակցություն տեխնոլոգիայի դասավանդողի հետ անհրաժեշտ ատրիբուտները և հանդերձանքը ամբողջացնելու համար
  • Նախնական սցենարի հիման վրա սկսել աշխատանքները ենթադրելով ընթացքում հնարավոր փոփոխություններ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ից 3-րդ դասարանների սվորողներ։

Ժամկետներ՝ Նախատեսվում է աշխատանքները կազմակերպել 2-3 շաբաթվա ընթացքում՝ մայիսի  1-30 ընկած հատվածում

Արդյունք՝

  • Սովորողները բերենացի կկարդանան հեքիաթը
  • Դուրս գալով օպերային քարացած կարգավիճակից կենդանություն և խաղարկային բնույթ կհաղորդեն օպերային
  • Ազգային երգերը, պարերը, խաղերը կհամակցվեն ազգային հեքիթների հետ և նորովի կմատուցվեն, կուսուցանվեն և հանդիսատեսի համար ավելի տպավորիչ կդառնան

Արդյունքերը կլուսաբանվեն տեսագրության, գրի, պատումների և ֆիլմի տեսքով։

Հ. Թումանյան Անբան Հուռին ազգային օպերա

ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի,

լիդըր գզող, լիդըր մանող,

համ խճճող, համ խճուճը հանող,

ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող,

հուրի-հրեղեն, մատները ոսկի։

Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա

Հանիկ Նինար 

Գլխապատառ գալիս է անբան Հուռիի  ն ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։

Հարսանեկան Ծես — Թագվորագովքեր

Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։

Հունձքի երգ

Մանիր-մանիր իմ ճախարակ

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։

Ջաղչի դռնով ես անցա

Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

—Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Քելե, քելե Նազ մի անի Հուռի ջան

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։

— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Ջաղչի դռնով ես անցա

Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.

— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Խալիչեքը փռել եմ

Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։

Երգ 

Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զուլո

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.

— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է…

Զոքանչը թե.

— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

 

Ապրիլի 26 փորձ 《Բլեյան》կրթական ցանցի երգչախմբի հետ

Ապրիլի 26, ժամը 10։15  երգչախմբի փորձ Աշտարակի 《Արևիկ》և Սասունիկի《Արմինե Կարապետիի》 մանկապարտեզների դաստիարակների հետ։

Ծրագրում՝ Կոմիտաս Իմ չինարի յարը և

միասնական կատարում՝《Սեբաստացիներ》ուսուցչական երգչախմբի հետ, Կոմիտաս Էսօր ուրբաթ է պաս է։

Համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 12։30-ին Մարմարյա սրահում։

Առավոտյան ժամերգություն ապրիլի 19 (Ավագ ուրբաթ)

Անցկացման օր` Ապրիլի 19

Անցկացման ժամը` 09:00 – 09:15

Անցկացման վայրը` Սուրբ Երրորդություն եկեղեցի

Համակարգումը` Կրթահամալիրի Արևելյան դպրոց

Խմբավար` Մարինե Ոսկանյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջիսովորողներ, դասավանդողներ

Ծրագրում՝ 

1. «ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱ՛ՅՐ  ՄԵՐ» ՝ ԿՈՄԻՏԱՍ

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

2. «ԱՌԱՒՕՏ ԼՈՒՍՈՅ» ՝ Ն. ՇՆՈՐՀԱԼԻ

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳԻՑ

3 . «ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ »

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

4.  ՅԻՇԵԱ ՏԷՐ

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

5. ՅԱՄԵՆԱՅՆԻ ՕՐՀՆԵԱԼ ԵՍՏԷՐ

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

6. «ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԷՋ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

7. «ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ»

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

8. «ՀԱՅՐ ՄԵՐ»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

9.  «Մարմին տերունական»

Մարմին տերունական և արյուն փրկչական կա առաջի.
Երկնային զորությունք հաներևույթս
Երգեն և ասեն անհանգիստ բարբառով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորութեանց:

10. «Այսօր ձայնն հայրական»

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական, 
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ, 
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

11 .«ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

12. Նոր Ծաղիկ

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ

Սուլիկո

Սաղվարլիս սափլավս վեձեբդի,
Վեր վնախե… դակարգուլիղո,
Գուլամոսկվդնիլի վչիրոդի,
Սադա խար չեմո Սուլիկո,
Գուլամոսկվդնիլի վչիրոդի.
Սադա խար չեմո Սուլիկո:

Էկալշի վարդի շեվնիշնե,
Օբլադ րոմ ամոսուլիղո,
Գուլիս փանցքալիթ վկիթխավդի,
Շեն խոմ արա խար Սուլիկո,
Գուլիս փանցքալիթ վկիթխավդի,
Շեն խոմ արա խար Սուլիկո:

 

《Բլեյան ցանց》կրթական ծրագրով փոխանակումներ Աշտարակում

d5a3d5a8d682d5b4d5bcd5ab

Վայրը՝ Աշտարակի 《Արևիկ》մանկապարտեզ և

Սասունիկի 《Արմինե Կարապետիի》անվ. մանկապարտեզ:

Մասնակիցներ՝ դաստիարակներ:

Ժամկետներ՝ սկիզբը Ապրիլի 4 — ավարտը՝ ապրիլի 26:

Աշտարակի《Արևիկ》և 《Արմինե Կարապետիի》 մանկապարտեզներում մտադիր ենք ստեղծել դաստիարակների միասնական երգչախումբ, որի ընթացքում կուսուցանվի Կոմիտասի՝ Իմ չինարի յարը ստեղծագործությունը բազմաձայն։

Ինչպես նաև պարերգեր և զատկական ծիսական երգեր՝

  1. Ծառիս ծաղկեցավ
  2. Ախ գարուն է, գարուն է
  3. Ճոր պար
  4. Զնկլիկ
  5. Սուրբ Աստված
  6. Խնկի ծառը ծաղկել է

Երգերի ձայնագրություններ

Հանդիպումը կլինի շարունակական, կհանդիպենք նաև կրթահամալիրում հաջորդ շաբաթ։