Ազգային Օպերա

Անբան Հուռի

 Սրահը դատարկ է: Երեք դասարանները խմբված են բեմի երեք կողմերում: Լսվում է մի անկյունից մեկ խմբի ձայնը

Ձայն- Լինում է, չի լինում

Ներս են մտնում առաջին խումբը

Միասին- Լինում է, չի լինում

Լսվում է երկրորդ խմբի ձայնը

Ձայն- Լինում է չի լինում

Ներս է մտնում երկրորդ խումբը

Երկրորդ- Լինում է, չի լինում

Լսվում է երրորդ խմբի ձայնը

Ձայն- ԼԻնում է, չի լինում

Ներս է մտնում երրորդ խումբը:

Երրորդ- Լինում է, չի լինում…

Բոլոր երեք խմբերը միասին- Մի գյուղ

Մի քանի վայրկյան լռություն: Տարբեր կողմերից լսվում են ձայներ: Ձայներն ավելանում են և ընդհանուր գյուղի միջավայրի աղմուկ է դառնում: Աքլորի ձայն՝ հեռվից միանում է կովի բառաչը ապա խոզերի աղմուկը, գետի քչքչոց, դռան ճռոց, քամու ձայն, մեղմ անձրևի կտկտոց, որը վերածվում է տեղատարափի: Լռություն:

Խումբ- Էդ գյուղումը մի կին է ապրում

Նորից սկսում են գյուղական աղմուկի ձայները: Մի խումբը սկսում է ձիու ոտքերի վազքի ձայն հանել: Դեկորատիվ նկարված սայլը պահած՝ ներս է մտնում Հուռիի մայրը: Սայլի անիվների փոխարեն գլուխկոնծի են տալիս չորս երեխա: Սայլը կանգնում է: Խումբը ձիու խրխիջի ձայն է հանում:

Երգ — Ջաղչի դռնով ես անցա

Հուռի մայր- Ջաղչի դռնով ես անցա

Խումբը միանում է, սկսում են երգել բոլորով

Խումբ- Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած:

Խմբով հորանջում են բարձր ձայնով:

Խմբի աղջիկների մի մասը առաջ է գալիս ու Հուռիի երգը երգում:

Հուռիների երգ- Բանն ինչ անեմ՝ կեղտոտ է

Բամբակը կորիզոտ է,

Մաստակ պիտի որ ծամեմ

Կտերը տիտիկ անեմ:

Անցնողին մտիկ անեմ,

Ուտեմ, խմեմ, մթնի՝ քնեմ

Հուռիները ընկնում են գետնին ու պառկում:

Խումբ- Հարևանները անունը դնում են՝ Անբան Հուռի: Բայց մերը, աղջկանը գովելով ման է գալիսթ

Աղջիկների մյուս խումբը դուրս է գալիս:

Մայրեր- Լիդրը գզող, լիդրը մանող: Համ խճճող, խճուճը հանող: Ձևող- կարող, հունցող-թխող, եփող- թափող:

Խումբ- Մի խոսքո՜վ

Մայրեր- Հուրի հրեղեն, մատները ոսկի

Խումբ- Էս խոսքերը գնում՝ մի վաճառականի ականջն է ընկնում

Տղաների մի խումբ  ձիու գլխով փայտի վրա հեծնած գալիս են: Խումբը ձիու ոտքերի վազքի ձայն է հանում: Հուռիները պառկած տեղից օդային համբույր են ուղարկում: Հեծյալները կանգնում են

Խումբ- Վա՜հ

.Վա՜հ. բառի վրա հեծյալները բերանները բաց կանգնում են: Մայրերը կոտրատվում են

Երգ – Սաթոյին գովելու համար ենք եկել

Հեծյալներ- Իմ ուզածնել հենց սա է, որ կա

Հեծյալները՝ ամեն մեկը մի Հուռիի կողքին կանգնում է:

Խումբը

երգային ծիծաղում է

Խումբ-  Հա, հա, հա, հա, հա՜

Հի, հի, հի, հի, հի՜

Հո, հո, հո, հո, հո՜.

Հի, հի, հի- հա, հա, հա

Հո, հո, հո- հի, հի, հի

Մայրեր- /ուրախ գոռալով/ Հարսանիք է լինելու՜

Երգ —  Այլիհո / պար

Խումբ-/ուրախ գոռալով/ Հարսանիք ենք անելու՜

Երգ —  Պսակ պսակ

Խումբ- Հարսանիքի ամենաթեժ պահին, ներս է մտնում մի….. ծիտ

Առաջին դասարանցիների ծտերի խումբը մտնում է ներս՝թևիկները շարժելով: /հագուստի վրա թափվող կտոր, որոնք նման են ծտի թևերին/: Նորից շարունակվում է երաժշտությունը: Նոր խումբը միանում է պարին: Պարն ավարտվում է: Լռություն

Ծտեր-Ի՞նչ եք մոլորվել: Այ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Երգ —  Ջան գառնուկ

Խումբ- Գնում է, գալիս

Առաջիններ- Իմ գառը տվեք

Խումբ- Մորթել ենք կերել, որտեղի՞ց տանք

Առաջիններ — Չէ, իմ գառը տվեք: Թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ դուրս թռչեմ

Խումբ- Հարսին առնում թռչում է: Գնում է գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:

Աշուղները դուրս են գալիս խմբից, սկսում են երգել

Աշուղների երգ – Հանիկ նինար

Ծտեր- Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Խումբ- Գնում է գալի աշուղի առաջը կտրում:

Ծտեր- Իմ հարսը ինձ տուր

Աշուղներ- Հարսը գնաց իրենց տուն

Ծիտ- Չէ, իմ հարսը տուր: Թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ

Ծտերի պար:

Ծտեր- Ծնգըլը, մընգլը,

Փուշիկ տվի, լոշիկ առա,

Լոշիկ տվի, գառնիկ առա,

Գառնիկ տվի, հարսիկ առա,

Հարսիկ տվի, սազիկ առա,

Սազիկ առա, աշուղ դառա,

Ծընգլը, մընգլը

Ծիվ, ծիվ:

Թռռռռ

Լռություն: Խումբը սկսում է տարբեր տեսակի ծիտիկների  ձայներ հանել, առվակի քչքչոց, քամու սուլոց: Ճոճվում են ալիքների պես: Գեղեցիկ պարով ներս են մտնում ծաղիկները:

Երկրորդ  դասարանցիների խմբի մի մասը

Մեծ գոլն ընկավ, ձնհալն ընկավ

Հողը շնչեց,զեփյուռն էկավ

Արևն ելավ, վառ ճառագած

Հարցմունք արավ հողին հակված

Արև- Սիրուն աղջիկ ինչ ղրկեմ քեզ

Աղջիմ- Ես ծաղիկներ կուզեմ պես-պես

Երգ – Վիճակի երգ

Ջրեր- Վուշ- վուշ, վուշ- վուշ

Էս ինչքան ուշ…

Աղջի, աղջի ծիլ ծաղիկներ,

Քանի՞ քնեք, վեր կացեք, վեր

Երգ — Անձրևն եկավ շաղալեն

Ծաղիկներ-  Բարև, բարև կարմիր արև,

Ախ, ինչ լավ է դեպի վերև-

Առատ լույս տաք,

Կապույտ, հստակ

Երգ – Արևների շարք

Արևներ/ ամբողջ երեք դասարանների խումբը/- Սիրում եք ի՞նձ

Երկրորդ դասարանցիներ՝ պատասխան

Ախ էնպես եմ սիրում,

Էնպես,

Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես

Ես քեզ հետ եմ ուր որ գնաս

Ես կտխրեմ, որ հեռանաս:

Արև

Ապա, եթե ձեզ համբուրեմ

Ծաղիկներ

Ես հաճույքից կըկարմրեմ

Ես կըբուրեմ, ես կըմարեմ:

Արևներ /բոլոր մյուս դասարանները/

Այ անուշներ, այ քնքուշներ

Ապրեմ, չապրեմ, բուրեմ –մարեմ

Բաժակներդ բացեք իմ դեմ,

Հազար գույնի, հազար ձևի,

Պայծառ, ծավի ու ծարավի,

Լցնեմ շողով,

Գոհար ցողով,

Ջերմ եթերով,

Նուրբ թըրթիռով,

Կյանքի հյութով,

Խունկի հոտով,

Այ անուշներ, այ քնքուշներ

Բոլորով միասին երգ — Խնկի ծառ

Լռություն: Լսվում է նորից գյուղական ձայներ, ճիշտ այնպես, ինչպես ամեն սկզբում: Հորդառատ անձրևի ձայնին հասնելուց հետո, բոլորով միասին գոռում են

Բոլորով-/ուրախ, գոռալով/ Վե՜րջ

Կոմիտաս — Շորոր

 

 

 

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն