Խնջույքի երգեր

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Երգեր՝

  1. «Երգ խնջույքի»-3:41
  2. «Բաղը քաղինք»-1:13
  3. «Կենաց երգ»-2:22
  4. «Քաղենք խաղողը»-2:14
  5. «Հայաստանի Կարմիր Գինին»-2:59
  6. «Խաղող ճմռելու երգ»-2:26
  7. «Adriano Celentano beim Wein auspressen»-2:53՝ ֆլեշմոբ

Երգերի բառեր

  1. Երգ խնջույքի

Խոսք՝ Արմենակ Սարգսյանի (Սարմեն)
Երաժշտություն՝ Կարո Զաքարյանի

Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Հնչում են երգեր,
Ուրախ ու զվարթ:

կրկնակ.

Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող,
Հայոց խաղողին:

կրկնակ.

Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն,
Մեր դաշտն ու այգին:

կրկնակ.

Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Գովենք դարեդար
Աշխարքն արդար,
Հայոց աշխարհի,
Արևը պայծառ: 

Խմենք հայրենիք, կենացդ երգով
Լինես երջանիկ, քաջ լինես միշտ հոգով:

կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Կրծքիդ բյուր գարնան ծաղիկներ բուրեն,
Ու հովերը գան դեմքը քո համբուրեն:

կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Խաղաղ, բազմաբերք լինի քո տարին,
Խնդություն ու երգ փռես միշտ աշխարհին:


կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Խոսք՝ Աշոտ Գրաշու

Երաժ. Արամ Խաչատուրեանի

Գովենք ընկեր, ուրախ սազով,

Հայաստանի կարմիր գինին,

Խմենք ընկեր, ոսկէ թասով,

Հայաստանի կարմիր գինին։

կրկնակ.

Աղբյուրի պես վարար լինի

Հայաստանի կարմիր գինին,

Ով որ խմի, անուշ լինի

Հայաստանի կարմիր գինին։

Սարեր, ձորեր մենք զարդարենք

Կանաչ—կարմիր այգիներով,

Կարասները լիքը լցնենք

Հայաստանի կարմիր գինով։

կրկնակ.

Աղբյուրի պես վարար լինի

Հայաստանի կարմիր գինին,

Ով որ խմի, անուշ լինի

Հայաստանի կարմիր գինին։

Թող երգի պէս միշտ կարկաչի

Հայրենիքի ճոխ սեղանին,

Թող վառ շրթով մեզ հիւր կանչի

Հայաստանի կարմիր գինին։

կրկնակ.

Աղբյուրի պես վարար լինի

Հայաստանի կարմիր գինին,

Ով որ խմի, անուշ լինի

Հայաստանի կարմիր գինին։

  • Բաղը քաղինք,  Երգ ու բան, էջ 121

Բաղը քաղինք, խաղողը տարանք,

Չարազը, չարազը,

Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,

Ավազը, ավազը:

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան

Չըռչըռա, չըռչըռա,

Լըցնենք կարասն, էփի, թափի,

Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛. Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,

Կըրընկի, կըրընկի,

Չըփչըփացրու, փըռռա — խաղա

Տըրընգի, տըրընգի:

Խաղողը ճառթի, շիրան հանենք,

Ճըփճըփա, ճըփճըփա,

Մաճառ խմենք ու խաղ կանչենք,

Զըրընգա, զըրընգա:

  • Խաղող ճմռելու երգ,  Երգ ու բան, էջ 123

Իմ յարն իջավ ի էգին, ի էգին,

Օսկի դանակն ի ձեռին, ի ձեռին,

Քաղեց խարջի խաղողն ի էգին, ի էգին,

Ճմռեց օսկի խաղողն ի ձեռին:

Խարջի հավողը ճըմռեմ ի բարին, ի բարին,

Օսկի մաճառը խըմեմ ի բարին, ի բարին,

Չարը ոտի տակ ճըխլեմ, իմ գերին, իմ գերին,

Օսկի գինին խըմեմ իմ գերին, իմ գերին:

Հավող, հավող, քեզ մաճառին կը տամ,

Մաճառ, մաճառ, քեզ գինուն կը տամ,

Գինի, գինի, քեզ հարսանքին կը տամ,

Հարսնիք, հարսնիք, քեզ նորածին,

Նորավոր թագավորին կը տամ:

Ջոջ պասը պասով կը պահեմ,

Ջոջ պասին յարըս ինձնա հեռու կը պահեմ,

Բարին կըրակել կը տամ,

Չարը կըրակին կը տամ,

Աբրեշում մանել կը տամ:

  • Քաղենք խաղողը,  Երգ ու բան, էջ 117

Քաղենք խաղողը, լըցնենք կողովը,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բե՛ քաղենք սևը, փըռենք արևը,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Բե՛ քաղենք խարջին, ծախենք, տանք խարջը,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Ըռըզգին, աղեկ կտան գին,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք լալվարին, էս տարվա բարին,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Քիշմիշին, տանք մեր Անուշին,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք Սաթենին, տանք Սաթենիկին,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Նազելին, չըմընա կալին,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք Արենին, շուտ գըցենք գինին,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Լըցնենք կարասը, որ շուտ խաղ ասը,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Լըցնենք տըճերը, որ շուտ ճըկմըկա,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Շուտ գցենք մաճառ, խմենք անպատճառ,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Փըռենք բոլ չամիչ, ուտենք քիչ ու միչ,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բոլ դոշաբ էփենք, ձմեռը շըփենք,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Անենք բոլ կախան, պըրծնի մեր յախան,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

7.Adriano Celentano beim Wein auspressen

Ֆլեշմոբ

Թողնել մեկնաբանություն