Աշխատանքային երգեր փաթեթից, ընտանիքի անդամների հետ, ըստ ցանկության ընտրել որևէ երգ, նկարել (էլեկտրոնային, ջրաներկով, մատիտով), այնուհետև պատրաստել ֆիլմ, որտեղ պետք է պատմել նկարի մասին, որ երգի հիման վրա եք այն նկարել, երգել այդ երգը ուղարկել իմ էլ. հասցեին: Ընտանիքի անդամները ձեզ հետ կարող են նկարել, երգել, պատմել:
4-5-րդ դասարաններ
Խնջույքի երգեր փաթեթի երգացանկին ծանոթանալ, սովորել երգերը, որևէ մեկը ընտանիքի անդամների օգնությամբ, ձեզ նվագակցելով կամ երգելով միասին ֆիլմ պատրաստել և ուղարկել իմ էլ. հասցեին: Ֆիզիկական միջավայրում հանդիպում նոյեմբերի 5-ին, ժամը 13.00:
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ, Որ Էնն Աստված աստ բազմեցավ. Խաղաղության ձայն հնչեցավ, Սուրբ ողջյունի հրաման տվավ, Եկեղեցիս մի անձն եղեվ, Համբյուրս յօդ լըրման տվավ, Թշնամությունըն հեռացավ, Սերն յընդհանուր ըսփռեցավ. Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն, Տուք օրհնություն ի մի բերան, Միասնական Աստվածությանն, Որում սերովբեքն են րբազան :
Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»
Ամէն Հայի Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Փորձերի օրեր՝ հոկտեմբերի 4,7,11, 14, 18, 21, 25, 26
Հոկտեմբեր ամսին երգչախումբն աշխատել է նոր ստեղծագործության վրա` hայկական ժողովրդական երգ, որի մշակումը կատարել է Երվանդ Երկանյանը, բազմաձայնեցրել երգչախմբի համար: Աշխատել և վերհիշել ենք հիմնական ծրագրում ներառված հոգևոր երգերի և աշխարհիկ երգերի վրա Հարություն Թոփիկյանի հուշակոչման օրը ճամփորդություն կազմակերպելու համար:
Ճամփորդություն Երագտիքի երգ՝ նվիրված մեր ուսուցչին խորագրով:
Երախտիքի մեր երգը, օրը՝ նվիրված մեր Ուսուցչին՝ Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի հիմնադիր մաեստրո Հարություն Թոփիկյանին։ Ապարանում և Հառիճավանքում, հոկտեմբերի 26․2021թ.
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժական ծրագրով «Ուսումնական ժամերգությունը» կրթահամալիրի կողմից մշակված հոգևոր, միասնական և ներառող հանրակրթական ծես է՝ նախագիծ, որը իրականացվում է ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:
Նախագիծը կարող է իրականացվել նաև այլ եկեղեցիներում՝ ըստ նախապես հրապարակված, հաստատված ծրագրի։
«Ուսումնական ժամերգությունները» կազմակերպվում են ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝ նախօրորք հրապարակված ժամանակացույցով, ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Սուրբ Երրորդություն եկեղեցում:
«Ուսումնական ժամերգությանը» մասնակցում են 4-12-րդ դասարանների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, նախագծային խմբեր, եկեղեցու հավատացյալներ, գործընկերներ, երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ:
«Ուսումնական ժամերգության» կազմակերպման պատասխանատուներն են տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարը, երաժիշտը, կազմակերպիչը, մասնակցում են նախօրորք որոշված նախագծային խմբերը:
«Ուսումնական ժամերգության» բովանդակության պատասխանատուն է նախագծում ընդգրկված երաժիշտ-մասնագետը, մայրենիի ուսուցիչը, նախագծի համակարգողը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը։
Մանկավարժական աշխատողը «Ուսումնական ժամերգությանը» մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած նախագծային խմբի, կամ դասարանի հետ:
Սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է ծրագրի ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու մանկավարժական աշխատողը։
«Ուսումնական ժամերգության» ծրագիրը կազմում է պատասխանատու դպրոցի երաժիշտը, մայրենիի դասավանդողը, ովքեր ծրագրի ղեկավարի, երաժշտության լաբորատորիայի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դասավանդողի բլոգում (հրապարակվում է առնվազն երկու օր առաջ), դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում:
«Ուսումնական ժամերգության» տվյալ օրվա ծրագրին մասնակցելու հրավերը ուղարկվում է սովորողների, ծնողների, դասավանդողների էլեկտորնային հասցեներին:
Ուսումնական ժամերգության մասնակիցները եկեղեցի են գալիս մինչև ժամը 9.00, առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:
Ուսումնական ծրագրերում կարող են ներառվել՝
հոգևոր ծրագրային, նախագծային անհատական, խմբային երգեր, շարականներ, հատվածներ պատարագից,
հոգևոր ծրագրային, նախագծային (անհատական, խմբային) աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների ընթերցումներ,
եկեղեցական տոնացույցի՝ տոների, ծեսերի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
կրթահամալիրի ուսումնական օրացույցի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
հոգևոր զրույցներ և ժամանակակից հոգևոր ընթերցումներ,
հոգևոր բովանդակություն ունեցող այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ: