- Ավետիս (ազգային)
Բառեր
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
2. Ավետիս
Բառեր
Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,
Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:
3. Ավետիս (Այսօր տոն է)
Բառեր
Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս,
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս,
Այսօր արեւն արդարութեան, աւետիս,
Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս,
Այսօր Սուրբ Կույս անապական, աւետիս,
Ծնավ և մեզ անմահ Արքան,աւետիս:
4. Ավետիս
Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,
Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,
Մի` կենաք հետ մարդու խռով, ավետիս
Եվ մի նայիք խիստ խոժոռով, ավետիս,
Ողորմություն արեք սիրով, ավետիս,
Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,
Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,
Որ դուք մնաք երկար ամով, Ավետիս:
5. Ավետիս
Բառեր
Բարով, բարով էս տաճարով, ավետիս, ավետիս,
Սուն ու գերան հազարաշեն, ավետիս, ավետիս։
Աս տուն շինած գարնան ծաղկով, ավետիս, ավետիս,
Աս տան քարեր սուրփ մարկըրիտ, ավետիս, ավետիս։
Կըտեր հողը խնկան փոշի, ավետիս, ավետիս,
Հողի վրեն ծալած ոսկի, ավետիս, ավետիս։
Թոնիրները եկեղեցի, ավետիս, ավետիս,
Լավաշները գործած խաչեր, ավետիս, ավետիս։
Հացթուխները խանում-խաթուն, ավետիս, ավետիս,
Հարսներ բոլոր քանց եղվընիկ, ավետիս, ավետիս։
Տուն ավլողը ջուխտ աղունակ, ավետիս, ավետիս
Ձեռ ավելը փունջ մանուշակ, ավետիս, ավետիս։