Հոկտեմբեր ամսվա նախագծեր

Հեղինակային մանկավարժության 16-րդ հավաքի շրջանակներում՝ Արևելք երգչախմբի բաց պարապմունք

Ջան Երևան նախագիծ

Կոմիտասյան օրեր նախագիծ/այցելություն թանգարան — ինստիտուտ

Դպրոցական երգչախմբեր նախագիծ

Հոգևոր Հայաստան նախագիծ 4-5-րդ դասարաններ

Առավոտյան ընդհանուր պարապմունքներ

Ուրբաթ համերգներ նախագիծ

Ուսումնական ժամերգություն նախագիծ

Արևելք երգչախմբի պարապմունքներ

Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի պարապմունքներ

Նախագիծ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ»

Նախագիծ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ»

Նպատակ

  • ազգային հոգևոր մշակույթի յուրացում,
  • հոգևոր երգերի տարածում:

Խնդիրներ

  • ծիսական հոգևոր արարողակարգերի ուսումնասիրություն, համապատասխան շարականների ընտրություն,
  • կրթահամալիրի բոլոր օղակներում հոգևոր երգերի, շարականների ուսուցում, կատարում,
  • առավոտյան ընդհանուր պարապմունքներին՝ ուսուցում, կատարում,
  • մեդիաուրբաթներին՝ ընդհանուր ուսուցում, կատարում,
  • ծիսական հոգևոր արարողակարգերի, ազգային ծեսերի ընթացքում  համապատասխան հոգևոր երգերի, շարականների կատարում,
  • ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային  ծրագրերի փոխանակման ընթացքում հոգևոր երգերի, շարականների կատարում:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ:

Ընթացք

  • ուսումնասիրել հոգևոր ծիսական արարողակարգերը,
  • կատարել համապատասխան հոգևոր երգերի, շարականների ընտրություն,
  • կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ,
  • առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթների, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում կատարել, ամրապնդել, տարածել, հոգևոր երգերը, շարականները,
  • ձայնագրել, տեսագրել հոգևոր երգերի, շարականների կատարումները, տեղադրել բլոգում, ենթակայքում, ձայնադարանում:

Սովորողը

  • կիմանա հոգևոր երգեր, շարականներ,
  • կկարողանա կատարել, տարածել
  • կլինի հոգևոր մշակույթը կրող, փոխանցող:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

Նախագծի հեղինակ ՝ Նունե Մովսիսյան

Դպրոցական երգչախմբեր նախագիծ

Նախագիծ՝ « Դպրոցական երգչախումբ»

Ժամկետը՝ Հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներ

Նպատակը՝

  • Երգչախմբային արվեստի ծանոթացում
  • Դասական երաժշտության հանդեպ հետաքրքրություն
  • Երգչախմբային մշակույթի ձևավորում.
  • Երաժշտական ճաշակի ձևավորում

Խնդիրներ՝

  • զարգացնել երգչախմբային հմտություններ,
  • ձևավորել խմբային երգեցողություն
  • դասվարին ներկայացբել որպես խմբավար, երաժիշտտին՝նվագակցող, սովորողներին որպես խումբ.
  • ունկնդրի մշակույթի ձավորում
  • համերգի միջոցով համաշխարհային և ազգային մշակույթի ուսուցում, տարածում

Ընթացք՝

  • Դասարանում նախագծով ընտրված երգերի ուսուցում
  • համերգային տեսքի բերում, մատուցում
  • Հաներգի միջոցով երգերի ուսուցում
  • դասվարի խմբավարական հմտություններ ձևավորում:

Արդյունքում՝

  • Սովորողները կկարողաննա ներկայանալ ամբողջական համերգով
  • համերգի միջոցով կսովորեցնեն կրտսեր դասարաններին ազգային երգ ու պարը
  • սովորողները կյուրացնեն ունկնդրելու մշակույթ.

Աշնանային 16-րդ հավաք/ Արևելք երգչախմբի բաց պարապմունք

Արևելք երգչախումբ նախագծով բաց պարապմունք աշնանային 16-րդ հավաքի շրջանակներում:

Օրը՝ Հոկտեմբերի 8-ին

Ժամը՝ 13.30

Վայրը՝ Արևելյան վերնատուն

Նպատակը՝

Ցանկացողները կծանոթանան երգչախմբի գործունեությանը:

Խնդիրներ՝

Երգչախմբի անդամները բաց պարապմունքների արդյունքում կսովորեն հանդիսատեսի ներկայությանը:

Արդյունքում՝ Տարեվերջյան և ընթացիկ համերգային կատարումներ: