Կոմիտասյան օրերին 2,1 դասարանի, (դասվար՝ Հասմիկ Ղազարյան) և 2,3 դասարանի, (դասվար՝ Արմինե Մնացականյան) սովորողների հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Կոմիտաս վարդապետի մասին սովորողները լսեցին հետաքրքիր տեղեկություններ, իր կյանքի, գործունեության մասին, իր ապրած տարիներին հայ ժողովրդի համար արված կարևորագույն աշխատանքների մասին, ընկերակցությունների մասին, ստեղծագործությունների հետ ծանոթացանք, երգեցինք, կարդացինք. Մասնակցեցին «Զար-զընգը» կրթական ծրագրին, որի ընթացքում սովորողները ծանոթացան տարբեր երաժշտական գործիքների հետ, փորձարկեցին, խաղացին: Թանգարանի ներսում կա Կոմիտասի հայտնի չինարի ծառը, որի շուրջ էլ հավաքվեցինք ու երգեցինք կոմիտասյան երգերից : Մանրամասները՝ Հասմիկ Ղազարյանի և Արմինե Մնացականյանի տեսանյութերում:
Սովորողների պատումները՝
Դավիթ Գասպարյան 2,1
Ադամ Գրիգորյան 2,1
Արիս Գրիգորյան 2,1