ԴԻՋԻԹԵՔ 2018 «Տեսահոլովակը որպես հանրակրթության երաժշտական գործիք»

 

Կրթահամալիրի  Արևելյան դպրոցում,  ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ. սովորողների թիմի մասնակցությամբ արդեն նկարահանվել են թվով 4 տեսահոլովակներ: Կարծում եմ դա կատարված աշխատանքի հաշվետվության հրաշալի մեկնաբանություն է, որը նաև հնարավություն է տալիս սովորողին փորձ ձեռք բերել նկարահանման գործընթացում:

Հույս ունեմ, որ նախագիծը կլինի շարունակական, կունենա նոր և ավելի հետաքրքիր լուծումներ,   լայն տարածում և զարգացումներ:

Տեսահոլովակը հանրակրթության լավագույն միջոց է հեշտ ընկալելու և տիրապետելու յուրաքանչյուր ստեղծագործության: Օրինակ «Puttin on the Ritz» երգը, որի հիման վրա վերջերս նկարահանվեց տեսահոլովակ, այն կրտսեր տարիքի սովորողների համար՝ համարվում է բարդագույն ժանր: Բայց շատ աշխատանքի, համբերատար ուսուցման շնորհիվ, այն կայացավ, ձայնագրվեց և հետո վերածվեց տեսահոլովակի, որի միջոցով էլ -ից 5-րդ դասարանների սովորողները սկսեցին տիրապետել թե երգին և թե պարային շարժումներին: Այստեղ, աշխատանքը հաջողվեց:

Տեսահոլովակը նկարահանելիս, նախ և առաջ, անհրաժեշտ է հանդիպել կրթահամալիրի նկարահանող խմբի անդամներին, հանգամանորեն նրանց ներկայացնել ստեղծագործությունը, մտահաղացումները, մասնակիցների հնարավորությունները, հաշվի առնել սովորողների կարծիքը, տեսանկյունը, լսել նրանց նոր և թարմ գաղափարները, միասին, համատեղ ուժերով քննարկել նկարահանման ողջ գործընթացը:

Այնուհետև, շատ կարևոր է ճիշտ որոշում կայացնել  տեսահոլովակի նկարահանման վայրի ընտրության հարցում: Այն պետք է լինի սցենարին համապատասխան վայր, ակնահաճո և եղանակային ոչ բարենպաստ պայմանները չպետք է խաթարեն նկարահանման ընթացքը կամ ստեղծեն անհարմարավետություն նկարահանող խմբի անդամների և մասանկիցների համար:

Շատ կարևոր դեր և նշանակություն ունեն տեսահոլովակում նկարահանվող մասնաիկիցների, սցենարին համապատասխան, գունային և ոճային հագուստի համադրությունը:

Ի՞նչ է տալիս սովորողին տեսահոլովակում նկարահանվելը:

  1. Ձերբազատվում են ամենատարբեր բարդույթներից
  2. Ձեռք են բերում ռեժիսորական հմտություններ
  3. Ձեռք են բերում ինքնավստահություն և հնարավորություն են ստանում ինքնադրսևորվել
  4. Ձեռք են բերում ճիշտ և արագ կողմնորոշվելու ունակություն
  5. Ձեռք են բերում բացառիկ ունակություն՝ համատեղել գրագետ երգեցողությունը դերասանական վարպետության և արտիստիկ ու բեմական կեցվածքի հետ
  6. Թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության զգացում, որակյալ արդունք ստանալու ձգտում:

1. Puttin on the Ritz

2. Երաժշտության հնչյուններ 

 3. Ավետիս

4. Թագվոր քո Ձիուն

Թողնել մեկնաբանություն