Հոգևոր երգերի փաթեթ

  1. Նոր Ծաղիկ Նոր ծաղիկ պայծառ ցուցավ

     

    Այսօր ի նոր գերեզմանեն

    Երևեալ լույս յարութեան, ավետիս

  2. ազգային օրհներգ
  3. Առավոտ Լուսո
  4. Հայր մեր
  5. Հիշեա Տէր
  6. Տէրունական Հայր մեր
  7. Քրիստոս ի մեջ

Զատկական ծիսական երգերի փաթեթ

Ձայնագրություններ

1. Բարի լույսի զանգեր

2. Բարով եկար, այ Զատիկ

3. Գնացեք, տեսեք

4. Զա՛րկ, բոլոճիկ

5. Զնկլիկ

6. Խնկի ծառ

7. Խնկի ծառը ծաղկել է

8. Կարկաչա

9. Ճոր պար

10. Ջա՜ն, գարուն է

11. Յալալի

12.Ծառիս ծաղկեցավ

 

Նախագիծ «Ուսումնական պատարագ»

Նպատակ

· ազգային հոգևոր մշակույթի յուրացում,

· հոգևոր երգերի,   տարածում:

 

Խնդիրներ

· ծիսական հոգևոր արարողակարգերի ուսումնասիրություն, համապատասխան շարականների,   ընտրություն,

· կրթահամալիրի բոլոր օղակներում հոգևոր երգերի, շարականների ուսուցում, կատարում,

· առավոտյան ընդհանուր պարապմունքներին՝ ուսուցում, կատարում,

· մեդիաուրբաթներին՝ ընդհանուր ուսուցում, կատարում,

· ծիսական հոգևոր արարողակարգերի, ազգային ծեսերի ընթացքում համապատասխան հոգևոր երգերի, շարականների կատարում,

· ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում հոգևոր երգերի, շարականների կատարում:

 

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

 

Մասնակիցների կազմը

Կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ:

 

Ընթացք

· ուսումնասիրել հոգևոր ծիսական արարողակարգերը,

· կատարել համապատասխան հոգևոր երգերի, շարականների ընտրություն,

· կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ,

· առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթների, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում կատարել, ամրապնդել, տարածել, հոգևոր երգերը, շարականները,

· ձայնագրել, տեսագրել հոգևոր երգերի, շարականների կատարումները, տեղադրել բլոգում, ենթակայքում, ձայնադարանում:

 

Սովորողը

· կիմանա հոգևոր երգեր, շարականներ,

· կկարողանա կատարել, տարածել,

· կլինի հոգևոր մշակույթը կրող, փոխանցող:

 

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

Տեսահոլովակ «Գնացեք, տեսեք»

Հնչյունային ռեժիսոր — Կայ Խաչատրյան

Նկարահանման ռեժիսոր — Սուսան Ամուրջանյան

Ղեկավար՝ Մարինե Ոսկանյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2,1 դասարանի սովորողներ, դասվար՝ Հռիփսիմե Առաքելյան