Համբարձման էրկուշաբթին — հունձքի աշխատանքային երգ

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ:

 

Համբարձման էրկուշաբթին

Նանարի նայ, նանարի նայ,

Վերիցին փոցխ ու գերընդին

Նանարի նայ, նանարի նայ:

 

Իջան հըտ ձորու ափին,

Ծորեցին, ծորթըփեցին,

Մանրիկ-մանրիկ խորմեցին,

Կեմիկ չեղավ՝ կապեցին,

Ծամթել կեմիկ էրեցին.

 

Սելիկ չեղավ՝ բարձեցին,

Մեջկունք սելիկ Էրեցին,

Կես գիշերին քշեցին,

Յարոջ դըռնով ընցուցին

Յար քնուկ էր, չիմցուցին,

Սըրբիչ գոտուց հանեցին,

Քըրտինք ճակտեն սըրբեցին:

 

Ծորել, ծորթփել — Խոտը հնձել և գետնի վրա տարածել՝ չորանալու համար:

Խորմել, խորոմ — հնձած խոտի փոքրիկ դեզ, որից մի քանիսը միացնելով խուրձ են կապում

Կեմիկ — խոտից կամ ուռենու ճյուղերից ոլորված պարան, որով խուրձ են կապում

Ծամթել — մազերի կապ, ժապավեն