Նկարահանումը և մոնտաժը՝ Սուսան Ամուջանյանի:
Month: Դեկտեմբերի 2017
Գեղարվեստը կրթահամալիրում — Աշտարակի հայորդաց տուն
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Գեղարվեստը կրթահամալիրում» խորագիրը կրող նախագծի շրջանակներում, արևելյան դպրոցի 12 հոգանոց խումբը մեկնեց Աշտարակ:
Հետաքրքիր, ուսումնական քայլարշավ՝ Աշտարակի եկեղեցիներով, փողոցներով, մշակութային կենտրոններով:
Սուրբ Սարգիս եկեղեցի… Փոքրիկ, բայց և այնպես շատ տաք ու լուսավոր: Այն կառուցվել է 7-րդ դարում, այնուհետև վերակառուցվել 19-րդ դարում: Եկեղեցու ներսում աղոթեցին, սովորողները ունկնդրեցին շարական իմ կատարմամբ, այնուհետև միասին երգեցինք ավետիսներ, հոգևոր ստեղծագործություններ:
Շարժվեցինք դեպի հայորդաց տուն: Ամեն օրվա պես, նրանք այսօր էլ մեզ էին սպասում մեծ հետաքրքրությամբ, ոգևորվածությամբ, ակնկալիքներով և նոր սպասումներով:
Հնարավորություն ունեցանք աշխատելու 5-ից 7 տարեկան երեխաների հeտ, նրանց ուսուցանելով «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերից, ինչպես նաև պարերգեր: Երգ, պար, շարժում, ռիթմիկա բոլորը մեկտեղում էր:
Համագործակցությունը հաճելի էր և արդյունավետ: Հետաքրքիր և լուսավոր օրն ավարտվեց մեծ տպավորություններով:
Գ. Գեղարիկ — «Օրորոցի երգ»
Թող քեզ ծածկեմ, անգին լալաս,
Օրորեմ՝ քնիր.
Օրը մթնեց, լուսինն ելավ,
Գիշեր Է հիմի։
Արեն արդեն գնաց հոգնած
Քնեց մոր զրկում,
Դու դեռ արթուն, աչքերդ բաց՝
Խոսում ես, երզում։
Քամին մնջեց, ծիտ ու ծղրիդ
Քնել են մուշ-մուշ
Մեռնեմ լեզվիդ, վարդ ծիծաղիդ,
Քնիր, իմ անուշ։
Վաղը նորից արև կգա,
Քեզ համար նոր օր.
Մութ Է, լալաս, քնիր հիմա,
Քեզ օրոր, օրոր…
Բ. Կանաչյան «Օրօր»
Վերապատրաստման երաժշտության ծրագիր
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների վերապատրաստման դասընթացի 6-րդ փուլ
Երաժշտության սեմինար պարապմունքի ծրագիր
Ամանորյա երգեր
Բասեն բարի
Տոնածառ ջան, տոնածառ
Զար, զընգը
Ավետիս
Պարերգեր, օրորոցայիններ
Հաց կթխեմ, գարի ա
Հալել եմ եղը
Ռափայել Պատկանյան. «Արի՛, ի՛մ սոխակ»
Բարսեղ Կանաչյան. «Օրորոցային»
Աշտարակի Հայորդաց տուն՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով
Դեկտեմբերի 12-ին «Արևելյան դպրոցի» սովորողների խումբը մեկնում է Աշտարակ՝ հայրենագիտական քայլարշավով, հայորդյաց տուն՝ սովորող-սովորեցնող նախագծով։
Հայորդյաց տան երեխաներին ուսուցանել «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերից և պարերգեր:
Արևելյան դպրոցի սովորողների ցուցակ՝
5-րդ դաս. սովորողներ`
- Հովհաննիսյան Դավիթ
- Հովհաննիսյան Լալա
- Ղազարյան Զավեն
- Պողոսյան Միլենա
- Միքայելյան Մերի
- Խաչատրյան Արփինե
- Հովսեփյան Շահանե
- Ապու-Անթար Էլլա
4-րդ դաս. սովորողներ`
9. Բաղդասարյան Անի
10. Տոնոյան Մանե