- Վերնագիրը՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում՝ «Ապրելու ամիս-համաշխարհային երաժշտական գունապնակ» համերգ-ներկայացում
- Մասնակիցներ՝ 1—5-րդ դասարանների սովորողներ:
- Իրականացման տևողությունը՝ սկիզբը՝ փետրվարի 1-ավարտը ՝ ապրիլի 25:
- Նպատակը ՝
Ա) Սովորողները կծանոթանան տարբեր երկրների մշակույթին, սովորույթին:
Բ) Սովորողների մոտ կզարգանա ռիթմիկա, ճկունություն, արտասահմանյան պարային շարժումների արագ ընկալում, լեզվի ճկունություն:
Գ) Միաժամանակ երգ-պար համադրություն, որը բավականին բարդ պրոցես է:
Դ) Ելույթի ժամանակ արագ կողմնորոշվելու հնարավորություն՝ ստեղծագործությունների հաջորդականությունները կատարելու համար:
- Խնդիրները`
Ա) Երաժշտությունը ունկնդրելու, հասկանալու և հանդիսատեսին երաժշտական նյութը ճիշտ մատուցելու կուլտուրայի ձևավորում,
Բ) Հանդիսատես – կատարող կապի ստեղծում,
Գ) Միաժամանակ երգ, շարժում, ծափ համատեղելու ունակության զարգացում
Դ) Օտարազգի երգերի ծանոթացում, կատարում:
Ե) Օտար լեզվով երգերի թարգմանություն, դասավանդող ուսուցիչների հետ:
- Նախագծի ընթացքում նախատեսվում է՝
Ա ) Սովորողների հետ միասնական ընտրել երգերի ցանկը,
Բ) Ունկնդրել, միասնական գալ ընդհանուր հայտարարի, մեկնաբանել ստեղծագործությունները, սովորել ստեղծագործությունը և բեմադրել պարը:
Գ) Տեխնոլոգիա.
Ֆրանկոֆոնիայի երկրների դրոշների պատրաստում
Մարմարյա Սրահի ձևավորում
Աֆիշայի, ծրագրի դիզայն ու տպագրություն
Դ) Հայրենագիտություն
Ընդանուր տեղեկատվություն՝ Ճապոնյանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Հայաստան:
Ե) Օտար լեզուների (Ռուսերեն` Пахмутова — Улице Мира — (բառեր), անգլերեն՝ Negro spiritual — Babylons Fallin’g, Ishimura — Hail Holy Queen , M. Arce — O Happy day, I. Berlin — Puttin on the Ritz — (բառեր), անգլերեն լեզվի ուսուցչի օգնությամբ մյուս օտարալեզու երգերի թարգմանություն Google բառարանի միջոցով:
Զ) Միջին և Ավագ դպրոցների սովորողների հետ համատեղ, երաժշտական կատարումներ՝ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում:
Միջավայրը՝
«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» մարմարյա սրահ
- Երգերի ցանկ — սովորողների հետ համատեղ ընտրությունից հետո՝ հրապարակել
- Նախագծի իրականացման ընթացքը –
Ա) Երգերի և նյութերի ուսուցում,
Բ) Ստեղծագործական աշխատանքներ
Գ) Տեսահոլովակի նկարահանում
Դ) Երգերի ձայնագրում