Քարե քնքշանք, երկիր, գաղտնարան …

Վահագն Դավթյան 100
Համագործակցային ուրբաթ համերգ

Օրը՝ Նոյեմբերի 18

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Վայրը՝ Մարմարյա սրահ

Ժամը՝ 15:15

Համակարգումը՝ Արևելյան դպրոցի

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, Նռանե համույթ, Եռյակ համույթ, Սեբաստացի նվագախումբ

Երաժիշտներ՝ Մարինե Ոսկանյան, Լաերտ Գրիգորյան

Համագործակցություն՝ Մայրենիի դասավանդողների հետ

Տեխնոլոգիա՝ Թամար Հարությունյան, Զառա Ոսկանյան

Ծրագրում՝

  1. Սայաթ Նովա — Դուն են հուրին, Բրոյի բրոյի

Արևելյան դպրոցի սովորողներ, Սեբաստիա նվագախումբ, Մարիամ Մնացականյան

Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ,
Չունքի ինձ զաւթեցիր խափով, նազա՛նի,
Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս
Չըկայ քիզի նըման չափով, նազա՛նի:

Սայաթ-Նովէն ասաց` արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.
Հէնչաք ըլի, եա~ր, գաս իմ գերեզմանին,
Ածիս խուղըն վըրէս ափով, նազա՛նի:

Բրոյի բրոյի

Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն,

Քիզ քու յարեմեն, բարեբարեմեն:

Չիմ քաշվի էկած մահեմեն,

Բաղիփի տըված ահեմեն,
Թեգուզ բաղամ գա Շահեմեն,
Յար, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն,

Քիզ քու յարեմեն, բարերարեմեն:

Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն,

Քիզ քու յարեմեն բարեբարեմեն։

2. Միասնական ընթերցումԴուն էն հուրին ես

Դու էն հուրին ես, որ նավեր է զավթում,
Քանզի ինձ զավթեցիր խաբով, նազա՛նի
Արեւելք, արեւմուտք, հարավ ու հյուսիս
Չկա քեզի նման չափով, նազա՛նի:

Շատ մարդ քո սիրուցը կդառնա եզիդ*,
Եկ ողո՛րմած եղիր, լա՛վ վարվիր մեզ հետ,
Կուզեմ թե, շարունակ քեֆ անեմ քեզ հետ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:

3. Ազգային խաղ-պար — Կռնկավե

5 տարեկաններ Արևելյան դպրոցի և քոլեջի սովորողներ, պարուսույց` Լաերտ Գրիգորյան,

դասվարներ՝ Դիանա Գևորգյան, Անահիտ Գրիգորյան

4. Հայաստա՛ ն, իմ հող, իմ մամուռ, իմ սեզ, 

Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ, 

Քարերից քամվող արտասուք իմ հեզ, 

Քարերում նիրհող կրակե ծաղիկ…

Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ,

Իմը թախիծ է, մորմոք է արյան, 

Քարերից քամվող արցունք է անեղծ, 

Քարերում նիրհող հուր է սրբազան:

5. Ազգային պար — Կայնե Ֆիդա

Նռանե համույթ, պարուսույց` Լաերտ Գրիգորյան

6. Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, 

Հայաստան իմ, Հայաստան, 

Մի բուռ հող ես, մի բուռ քար, 

Հայաստան իմ, Հայաստան… 

Բայց քո մի բուռ այդ հողում 

Ու քո մի բուռ քարի մեջ 

Քանի բարձունք ու կատար, 

Հայաստան իմ, Հայաստան…

7. Ազգային պարերգ — Հանիկ Նանիկ, Թռի,թռի, Վույ տանտանա, Ուստից կուգաս

Արևելյան դպրոցի սովորողներ, կոպալ՝ Լաերտ Գրիգորյան, շվի` Տաթև Մանվելյան

  • Հանիկ նանիկ նանարիկ նանար

Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Մեր գեղը ձորի պռնկին

Իմ յարն էլ քարփի ծերին

Հովեր իջել սարերին

Նստենք դուրսը զովանանք:

Հանիկ նանիկ նանարիկ նանար

Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

  • Թռի, թռի, թռցնեմ,

Սև հավի միս կերցնեմ,

Պարի շորեր հագցնեմ,

Հորդ թևին հասցնեմ:

Հա թռի, թռի, թռի, հա թռի, թռի, թռի,

Հա թռի, թռի, թռի, հա թռի, թռի, թռի:

Չիր ու չամիչ կերցնեմ,

Մեղր ու կարագ կերցնեմ,

Աղբյուրի ջուր խմցնեմ,

Հով ծառի տակ քնցնեմ:

Հա թռի, թռի, թռի, հա թռի, թռի, թռի,

Հա թռի, թռի, թռի, հա թռի, թռի, թռի:

  • Վույ, տանտանա, վույ, տանտանա,

Քյո խոր մեռնիմ, քեզի էլ խետ,

Վույ տանտանա, վույ տանտանա,

Քյո խեր չըլներ, դու հուստ կլնեիր,

Վույ տանտանա, վույ տանտանա:

Քեզի մեռնիմ, քյո քյավորին,

Վույ տանտանա, վույ տանտանա,

Որ քե գրկե, տուն ա պիրե,

Վույ տանտանա, վույ տանտանա:

Վույ տանտանա, վույ տանտանա,

Որ չի թալեր, շուն չի կիրե,

Որ քե օսկի խաչի պիրե:

Վույ տանտանա, վույ տանտանա:

  • Ուստից կուգաս հուշիկ հուշիկ,

Ոտդ ա մտել վարդի փուշիկ:  (2×)

Շատ խորոտ ես պագդ անուշիկ,  (2×)

Հարայ իմ թառլան աղջիկս,

Հարայ իմ ջեյրան աղջիկս,

Հարայ իմ անուշ աղջիկս,

Հարայ իմ պուպուշ աղջիկս:

Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,

Տուլ – տուլը – տուլը — տուտուլ ջան:

Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,

Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

8. Քար է ու լույս,

լույս է ու քար…

Խելակորույս

Ու խելագար՝
Քարը ելնում,
Երկինք սուրում,
Բիրտ շուրթերով
Լույսն համբուրում,

Փշրվում է
Վիհերն ի վար…

Քար է ու լույս,
Լույս է ու քար…

9. Ազգային պար- Լուտկի

Արևելյան դպրոցի ուսուցիչներ և Նռանե համույթ

10. Ես ի՞նչ կանեի, եթե չլիներ հողն այս մի պատառ, 

Թե ճամփիս վրա չխշշար բարդին այս բարձրակատար, 

Թե չշնչեի բուրմունքն այս հողի, ուրցի, փշատի,

Թե աշնան քամին թոնրի հոտն առած, դեմս չվազեր,
ես ի՞նչ կանեի…

11. Ազգային պար — 12 ոտք

Արևելյան դպրոցի սովորողներ

12. Լեռ ու անդունդ, ձոր ու կատար,

Ապառաժներ պատառ-պատառ, 

Քարե թռիչք, քարե անկում… 

Հայոց երկիր, հայոց իմ հող, 

Դու իմ քարե մոլուցք ու ոխ,

Իմ քնքշություն, իմ քնքշություն:

Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ,

Այսքան ոգեղեն, այսքան անմեկին…

Այսքան ոգեղեն, այսքան անմեկին…

Եվ ինչ հրաշքով խաչքարից հանեց

Նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին։

13. Պոպուրի — Զար զընգը

Սեբաստացի համույթ, գեղ. ղեկ. Լաերտ Գրիգորյան

14. Թմբկազարկ

Լաերտ Գրիգորյան, Մարինե Ոսկանյան

15. Ազգային պար — Կարմիր Ֆստան

Եռյակ համույթ, պարուսույց՝ Լաերտ Գրիգորյան

16. Ազգային պարերգ, պար — Լիկիլի

Արևելյան դպրոցի սովորողներ

Գետի բոլոր մանրիկ ուռ է,

Շեկ աղջկա ծոցվին նուռ է,

Շեկ աղջկա ծոցվին նուռ է,

Ես կկանչեմ ինքը լուռ է,

Աղջի, քու մեջք թրի բուռ է,

Քու պագ սրտիս դեղ ու դուր է:

Շեկ ծամով, ծով ծամով մեկուճար աղջիկ,

Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ:

Աղջի, արի քեզ բան ասեմ,

Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,

Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,

Քեզի թագվոր ախպորս ուզեմ,

Հերիք ման գաս օրոր-շորոր,

Տղոցն անես շիվար-մոլոր:

Շեկ ծամով, ծով ծամով մեկուճար աղջիկ,

Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ:

Թողնել մեկնաբանություն