«Գարուն` խաղաղության» ուրբաթ-համերգ, մայիսի 6. 2022թ. Ծրագիր

Օրը՝ Մայիսի 6

Վայրը՝ Մարմարյա սրահ

Ժամը՝ 15:15

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Համակարգումը՝ Մարինե Ոսկանյանի, Տաթև Մանվելյանի

Ծրագրում՝

  1. Միասնական կատարում՝ Բարի լույսի զանգեր զարկին, նվ. Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

2. 4,5-րդ դասարաններ / ընթերցում

Ե. Չարենց- Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

3. 4,5-րդ դասարաններ / երաժշտական ֆլեշմոբ

Բեթհովեն 5-րդ սիմֆոնիա

4. 5-6 տարեկանների խումբ/ երաժշտական կատարում

Ոտքերով պար

5. 1-ին դասարաններ/ ընթերցում

Ձմեռն անցավ…

Եկավ գարուն…

Ձյունը հալվեց,

Լցվեց առուն:

Արև ծագեց Արևելքից,

Ծիլեր քաշեց

Գետնի տակից:

Պըզզ, պըզզ,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Գարնան ամիս,

Սիրո՛ւն մայիս,

Նախշո՛ւն նկար,

Բարո՛վ եկար։

6. 1-ին դասարաններ / Երաժշտական կատարում

Տիկնիկների պար

7․ Միասնական կատարում/ Նոտաների երգ

Յ․Ս․ Բախ — Մենուետ

Նվագակցողներ՝ Տաթև Մանվելյան, Գաբրիելա Թանաշյան — Ֆլեյտա

Լյա, ռե, մի, ֆա, սոլ,

Լյա, ռե, ռե:

Սի, սոլ, լյա, սի, դո,

Ռե, ռե, ռե:

Սոլ, լյա, սոլ, ֆա մի,

Ֆա, սոլ, ֆա, մի, ռե,

Դո, ռե, մի, ֆա, ռե,

Մի, Դո:

Լյա, ռե, մի, ֆա, սոլ,

Լյա, ռե, ռե:

Սի, սոլ, լյա, սի, դո,

Ռե, ռե, ռե:

Սոլ, լյա, սոլ, ֆա մի,

Ֆա, սոլ, ֆա, մի, ռե,

Մի, Ֆա, Մի, Ռե, Դո, Ռե:

9. 2-րդ դասարաններ (Տաթև, Լիլիթ, Անահիտ) / երաժշտական կատարում

Նվագակցողներ` Լիլիթ Առաքելյան և Մարիամ

Մոցարտ — Մենուետ, Դոն Ժուան օպերայից

10․ 3-րդ դասարաններ (Հռիփսիմե, Սաթենիկ)/ ընթերցում

Հ․ Թումանյան՝ Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:

11․ 3-րդ դասարաններ (Հռիփսիմե, Սաթենիկ)/ երաժշտական կատարում

Շրխկան

12. 2-րդ դասարաններ (Հասմիկ, Արմինե) / ընթերցում

Հովհաննես Թումանյան․ Կանաչ ախպեր

Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բեր
Արևի շողեր.

Բե՛ր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրնգան երգեր,
Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․
Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր։

13. 2-րդ դասարաններ (Հասմիկ, Արմինե) / երաժշտական կատարում

Երբ թղթերը դառնում են նվագարան

14. 3-րդ դասարաններ / երաժշտական կատարում

Ազգային պարերգեր

Մարալո

Մարալո, սարերի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
Մարալո, հա~յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, ծամեր ունես ծիրանի,
Մարալո, քամին տա՝ թել-թել անի:
Մարալո, սարերի վըրով գնաց,
Մարալո, իմ յարը խռով մնաց:

15․ Է. Հովհաննիսյան ՝ Նանարի նա

Նանարի նանարի նանարի նայ, նանարի նայ, նանարի նայ,

Նանարի նանարի նանարի նայ, նանարի նայ, ջանարի նայ:

Դուն էկար բարով էկար, նանարի նայ, նանարի նայ,

Քու գալ ինձի դուր էկավ, նանարի նայ, նանարի նայ:

Նանարի նանարի նանարի նայ,Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի նանարի նանարի նայ, նանարի նայ, ջանարի նայ:

Շատ խորոտիկ, շատ սիրուն, նանարի նայ, նանարի նայ,

Հազար էրնեկ քու տիրուն, նանարի նայ, ջանարի նայ:

Նանարի, նանարի, նանարի նայ, նանարի նայ, նանարի նայ,

Նանարի, նանարի, նանարի նայ, նանարի նայ, ջանարի նայ:

Կըց գիշերն ու ցերեկուն, նանարի նայ, նանարի նայ,

Չեներ էսի երերուն, նանարի նայ, ջանարի նայ,

Շատ խորոտիկ, շատ սիրուն, հազար էրնեկ քու տիրուն:

Նանարի, նանարի, նանարի նայ, նանարի նայ, նանարի նայ,

Նանարի, նանարի, նանարի նայ, նանարի նայ, ջանարի նայ:

16․ Ազգային պար՝ Բուլուլ

Թողնել մեկնաբանություն