
Տեղը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն
Ժամը՝ 9.00-9.15
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ
Երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան
Կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան
Կազմակերպումը՝ կրթական օրացույցով
Բովանդակությունը՝ հարսանիք, ժամերգություն, Զատկական երգեր, ընթերցում
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ
28.03-01.04
Ծրագիր՝
Կոմիտաս՝ Հայր մեր
Հայր մեր որ յերկինս, սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քոորպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա ի չարէ։
Բարի Լույսի զանգեր զարկին
Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:
Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:
Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:
Զնկլիկ
Զնկլիկ, օրոճ եմ շարե, զնկլիկ գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծագեցին, զնկլիկ, հարսին հանեցին:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Հարսին հանին քողերով, զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով, զնկլիկ, դեղին մոմերով:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,
Տարան, փող տանին, Զատկին կբերեն:
Հավարն հասավ վերին թաղ, հարսնառն էկավ փախեփախ,
Հարսին առան ու տարան, տարան հարի Ապարան:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Յալալի
Յալալի, Տերն հարություն է առել,
Յալալի, հավը կարմիր է ածել,
Յալալի, Պողոսն երազ է տեսել,
Յալալի, Պողոս, երազդ ի բարին,
Յալալի, շնորհավոր ձեր Զատիկ,
Յալալի, ձեր Զատիկ ու մեր Զատիկ:
Ճոր պար
Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:
Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:
Պարեր՝