Մարտ ամսվա հաշվետվություն

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի հաշվետվություն

Առավոտյան ընդհանուր պարապմունքների ծրագրի կազմում, համակարգում

«Երբ մարմինը դառնում է երաժշտական գործիք» նախագծի իրականացում, համակարգում

Ուրբաթ — համերգի նախապատրաստում մայիսի 6, ծրագրի կազմում

Նախագիծ: Ուսումնական ժամերգություն մարտի 4, 11, 18, 25.

Ուրբաթ-համերգներ մասնակցություն մարտի 4, 11, 18.

Մարտի 24. Երաժշտության մասնագիտական խմբի հավաք

Արտագնա ճամփորդություն — «Հացով խրոխտ հարսանիք» նախագիծ

1. Մարտի 21

2. Մարտի 22

3. Մարտի 23

«Ձոն ստուգատես» Համերգ- ներկայացում, Արևելյան դպրոցում Մարտի 30

Մանկավարժական գարնանային ճամբարի ժամերգության համակարգում

Դասարան-լաբորատորիայի խնամք, մաքրության աշխատանքներ

«Գարուն` խաղաղության» ուրբաթ-համերգ, մայիսի 6. 2022թ. Ծրագիր

Օրը՝ Մայիսի 6

Վայրը՝ Մարմարյա սրահ

Ժամը՝ 15:15

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Համակարգումը՝ Մարինե Ոսկանյանի, Տաթև Մանվելյանի

Ծրագրում՝

  1. Միասնական կատարում՝ Բարի լույսի զանգեր զարկին, նվ. Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

2. 4,5-րդ դասարաններ / ընթերցում

Ե. Չարենց- Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

3. 4,5-րդ դասարաններ / երաժշտական ֆլեշմոբ

Բեթհովեն 5-րդ սիմֆոնիա

4. 5-6 տարեկանների խումբ/ երաժշտական կատարում

Ոտքերով պար

5. 1-ին դասարաններ/ ընթերցում

Ձմեռն անցավ…

Եկավ գարուն…

Ձյունը հալվեց,

Լցվեց առուն:

Արև ծագեց Արևելքից,

Ծիլեր քաշեց

Գետնի տակից:

Պըզզ, պըզզ,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Գարնան ամիս,

Սիրո՛ւն մայիս,

Նախշո՛ւն նկար,

Բարո՛վ եկար։

Շարունակել կարդալ “«Գարուն` խաղաղության» ուրբաթ-համերգ, մայիսի 6. 2022թ. Ծրագիր”