Հաց կըթխեմ գարի ա, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:
Կըրակը թռավ քարից, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կըմեռնեմ քո դարդից, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:
Ծով ա դառել մեր դաշտը, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:
Հաց եմ թխել մշակին, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ետ եմ նստել դոշակին, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:
Երեսիդ կարոտել եմ, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ոնց որ վարդ մանիշակին, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ: