Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք Հոկտեմբերի 29

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

Օրը՝ Հոկտեմբերի 29-ը, երկուշաբթի

Ժամը՝ 13․00-14․00

Վայրը՝ Սեբաստիա համերգասրահ

Պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան

Ծրագրում՝ երաժշտություն․ պարերգեր:

1. Խնջույքի երգ

2. Կենաց երգ

3. Հալել եմ եղը

4. Հաց կըթխեմ

5. Ցորեն եմ ցանե

 

Ցորեն եմ ցանե

Ցորեն եմ ցանե

 

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,

Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը   կանչե:

 

Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,

Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե:

 Հանդեն ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե,

Դաստա արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:

 

Կրկնակ. 

   Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,

   Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե:

 

Կաքավ եմ, սար ման գուկամ, ցորեն եմ ցանե,

Բլբուլ եմ, բաղ ման գուկամ, ցորեն եմ ցանե:

 Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե,

Չարոխ գուլպես կոկել եմ, ցորեն եմ ցանե:

 

Կրկնակ. 

   Ցորեն եմ ցանե արտը… 

Հաց կըթխեմ

 

Հաց կըթխեմ գարի ա, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Էս ինչ ուրախ տարի ա, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

 

Կըրակը թռավ քարից, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Ես կըմեռնեմ քո դարդից, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

 

Ծով ա դառել մեր դաշտը, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Լիքը հաց ա մեր տաշտը, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

 

Հաց եմ թխել մշակին, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Ետ եմ նստել դոշակին, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

 

Երեսիդ կարոտել եմ, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Ոնց որ վարդ մանիշակին, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

 

Կենաց երգ (Լարի թըմբլը)

Խմենք հայրենիք, կենացդ երգով

Լինես երջանիկ, քաջ լինես միշտ հոգով:

կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Կրծքիդ բյուր գարնան ծաղիկներ բուրեն,
Ու հովերը գան դեմքը քո համբուրեն:

կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Խաղաղ, բազմաբերք լինի քո տարին,
Խնդություն ու երգ փռես միշտ աշխարհին:

կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Երգ խնջույքի Խոսք՝ Արմենակ Սարգսյանի (Սարմեն) Երաժշտություն՝ Կարո Զաքարյանի

Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Հնչում են երգեր,
Ուրախ ու զվարթ:

Կրկ. Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող,
Հայոց խաղողին:

Կրկ. Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն,
Մեր դաշտն ու այգին:

Կրկ. Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Գովենք դարեդար
Աշխարքն արդար,
Հայոց աշխարհի,
Արևը պայծառ: