«Ծամիս թորգի» On 02.10.201802.10.2018 By marinevoskanyanIn Երգերի Տեքստեր Ծամ իս թորգի էրան էրան, Խորոտիկ, հայ, խորոտիկ, Բոլոր էրես, պզտիկ բերան, Խորոտիկ, ջան, խորոտիկ: Դու էլեր իս հալա հուլա, Խորոտիկ, հայ, խորոտիկ, Քու տոտիկներ ամպի քուլա, Խորոտիկ, ջան, խորոտիկ: Քու ծամ քաշուկ Վանա ծովեն, Խորոտիկ, հայ, խորոտիկ, Կըշընկշընկաս արտի զովեն, Խորոտիկ, ջան, խորոտիկ: Դու հոտոտ իս քանց մանուշակ, Խորոտիկ, հայ, խորոտիկ, Իգամ ձեր տուն, դառնամ մշակ, Խորոտիկ, ջան, խորոտիկ: Աշուն էկավ, հելա գացի, Խորոտիկ, հայ, խորոտիկ, Խորոտ տուն չէր, նըստա լացի, Խորոտիկ, ջան, խորոտիկ: Խորոտիկ, ջան, խորոտիկ: Поделиться ссылкой:TwitterFacebookLike this:Like Loading...