Ուսումնական ժամերգություն Սուրբ երրորդություն եկեղեցում

Օր՝ Մարտի 10

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Համակարգող` Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր

Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագիր

1. Տերունական աղոթք

Հայ՛ր մեր,

որ յերկինս ես,

    սուրբ եղիցի անուն  Քո, 

    եկեսցէ արքայութիւն Քո, 

    եղիցին կամք Քո 

    որպէս յերկինս եւ յերկրի:

    Զհաց մեր հանապազորդ 

    տո՛ւր մեզ այսօր.

    եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

    որպէս եւ մեք թողումք 

    մերոց պարտապանաց:

    Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

    այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

    զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

    եւ փառք յաւիտեանս. ամէն:

    2. Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»

    Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
    Լիուլի, ամեն օր. Հա՛յր մեր.
    Կյանք տուր մեր հայրիկին,
    Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
    Մեզ պահե քո աջով,
    Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
    Հա՛յր մեր,
    Դու պահապան մեր …

    3. Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»

    Առաւօտ լուսոյ,
    Արեգակն արդար,
    Առ իս լոյս ծագեա:

    Բըղխումն ի Հօրէ,
    Բըղխեա ի հոգւոյս,
    Բան քեզ ի հաճոյս:


    Գանձդ ողորմութեան,
    Գանձիդ ծածկելո
    Գըտող զիս արա:

    Դուռն ողորմութեան,
    Դաւանողիս բաց,
    Դասեցո վերնոցն:

    Երրեակ միութիւն,
    Եղելոց խնամող,
    Եւ ինձ ողորմեա:

    Զարթիր, Տէր, յօգնել,
    Զարթո ըզթմրեալս,
    Զուարթնոց նըմանիլ:

    4. Ն. Շնորհալի` Զարթիք Փառք իմ

    Զարթիք փառք իմ, զարթիք.
    եւ ես զարթեաց առավոտուց. ալելուիա:
    Զարթիք ընդ զըվարթունս,
    Մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:
    Զարթիք որդիք լուսոյ
    Ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:
    Զարթիք փրկեալք արեամբ
    Եվ տուք ըզփառըս փըրկողին. ալելուիա:
    Զարթիք նոր ժողովուրդք
    Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
    Զարթիք հարսունք հոգւով
    Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

    5. Հոգևոր ընթերցում` Ն. Շնորհալի

    Ա
    Հաւատով խոստովանիմ
    Եւ երկիր պագանեմ քեզ,
    Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
    Անեղ եւ անմահ բնութիւն.
    Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
    Եւ ամենայն եղելոց.
    Եւ ողորմեա քո արարածոց
    Եւ ինձ՝ բազմամեղիս:

    6. Ն. Շնորհալի — Սիովնի որդիք

    Սիովնի որդիք, զարթիք,

    Հարսին լուսոյ, տուք ավետիք:

    Եթե փեսայն քո յարուցեալ, յաղթեաց մահու իշխանութեամբ:

    Գայ պսակէ ըզ քեզ փառոք,

    Ել ընդառաջ պճնեալ զարդուք,

    Երգեա երգ նոր յարուցելոյն`

    Ննջեցելոց կենաց պըտղոյն:

    7. Սուրբ Աստված

    Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,

    որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ:

    8. Յիշեա Տէր

    Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
    Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

    9. Համենայնի — Յամենայնի օրհնեալ ես, Տէր.

    • օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,Տէր Աստուած մեր:

      10. Մարմին Տէրունական

      Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. 

      երկնային զօրութիւնք յաներեւոյթս 

      երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. 

      Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

      11. «ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԷՋ»

      Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
      Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
      Խաղաղության ձայն հնչեցավ,
      Սուրբ ողջյունի հրաման տվավ,
      Եկեղեցիս մի անձն եղեվ,
      Համբյուրս յօդ լըրման տվավ,
      Թշնամությունըն հեռացավ,
      Սերն յընդհանուր ըսփռեցավ.
      Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
      Տուք օրհնություն ի մի բերան,
      Միասնական Աստվածությանն,
      Որում սերովբեքն են րբազան :

      12. Կոմիտաս` Հայրապետական մաղթերգ
      Ամեն հայի սրտից բխած,
      Լսիր այս ձայն, ով Աստված.
      Երկար կյանք տուր Հայրապետին,
      Երկար օրեր Հայոց Հոր.
      Տեր, անսասան պահիր դու միշտ
      Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

      Թողնել մեկնաբանություն