6 տարեկանների մուտքի ճամբար

Մուտք կրթահամալիր գարնանային ճամբար:

Ժամանակահատված. մարտի 27, 28, 29, ժամը 10:00-10:15

Պատասխանատուներ՝ Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան, Տաթև Սահակյան

Երաժիշտներ՝ Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

Մասնակիցներ. կրթահամալիրի  Արևելյան դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարաններ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր»  ճամբարով՝

Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Արդյունքում.

Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ  իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝  ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։

Երաժշտական ծրագիր

Խաղերգերի ուսուցում նախագծով

Կոպալի հարվածներով ռիթմիկ ծափեր

Պզան, պզան

Եթե դուր է գալիս քեզ

Հեյ իմ նազան, իմ նազան

Փայտե ձիուկ

«Խաղերգերի ուսուցում» նախագիծ

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի ձևավորում
  • երգի բնական անցումը խաղի

Խնդիրներ

  •  խաղերգեր ուսուցում, կատարում,
  • խաղով, բնական  շարժումով երգի  յուրացում
  • բնական շարժումով երգերի բեմադրություն
  • խաղերգերի  տեսագրում, ձայնագրություն, համերգ:

Ընթացք

  • խաղերգերը ուսուցանել, 1- 3-րդ դասարաններում
  •  ուսումնասիրել, ծանոթանալ խաղերգերը,  երգին  բնորոշ, նրանից բխող  շարժումները
  •  տեսագրել խաղերգերը, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ ենթակայքերում
  • պատրաստել համերգային հագուստներ, խաղերգին բնորոշ աքսեսուարներ

Արդյունքում սովորողը

  • կիմանա  խաղերգերը,
  • կկարողանա երգել և խաղալ
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող: