Դերիկո յար
Էրնեկ ես ծառ էղնեի
Էրնեկ ես ծառ էղնեի
Ձեր դռանը բուսնեյի
Ձեր դռանը բուսնեյի
Աման,աման, դերիկո յար:
Սարերն անցան հավքերը
Սարերն անցան հավքերը
Կիսատ չի մնա սերդ
Կիսատ չի մնա սերդ
Աման,աման, դերիկո յար:
Բոյը երկար ու սիրուն
Բոյը երկար ու սիրուն
Հազար երնեկ քու տիրուն
Հազար երնեկ քու տիրուն
Աման,աման, դերիկո յար:
Երկար արտը գարի է
Երկար արտը գարի է
Նշանվելու տարի է
Նշանվելու տարի է
Աման,աման, դերիկո յար:
Ախ, լոթի Մարան
Ախ, լոթի մարան, ջան Մարան,
Ջան, լոթի մարան, ջան Մարան:
Նոր տնկած, բաղի բար ես,
Ախ, լոթի մարան, ջան Մարան,
Ինձի թազա նուբար ես,
Ջան, լոթի մարան, ջան Մարան,
Անունիդ մեռնեմ տղա,
Ախ, լոթի մարան, ջան Մարան
Աշխարհի բարեբարն ես,
Ջան, լոթի մարան, ջան Մարան:
Ախ, լոթի մարան, ջան Մարան,
Ջան, լոթի մարան, ջան Մարան: