ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է
Ռ. Հախվերդյան Ինչ զով գիշեր է,մեկն ինձ հիշել է, Նա ով եկել էր կյանքս բեկել եր, Ներս արի, ներս արի, ինչես կանգնել, Սա Երևանն է, այստեղ դու տանն ես Ներս արի, ներս արի, ինչես կանգնել, Ինչ զով գիշեր է, |
«Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել…»
Ա. Բաբաջանյան
Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք…
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:
Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե,
Աշունդ ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ…
Քեզ հետ կիսել եմ ես միշտ
Եվ խնդություն և թե վիշտ,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:
Գարուն Երեւան
Ա. Խաչատրյան
Գարուն Երեւան, սիրուն Երեւան,
Վարդեր ես ճամբիս փռում Երեւան.
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ,
Քեզ եմ հավիտյան սիրում Երեւան:
Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երեւան.
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան:
Զուգվել, զարդարվել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել Երեւան,
Հայրենական գարնան գրկում
Ծաղկի’ր, ծիծաղիր, երգի’ր Երեւան:
Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երեւան.
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան:
Երգը շրթունքիս, կռիվ գնացի,
Քո կյանքի համար, անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ, կարոտ մնացի:
Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երեւան.
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան:
Արտեմի Այվազյան
Երևանում տոն է թող բոլորը գան
Օդը հրաշալի է, ջուրն անմահական
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ
Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ:
Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Դու մեր կյանք, մեր բերկրանք, մեր լավ Երևան:
Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան:
Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա:
Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը սարին հավասար:
Երևան-Էրեբունի
Երաժշ.՝ Է. Հովհաննիսյանի
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Փեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Կրկներգ.
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:
Կրկներգ.
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես
Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես:
Կրկներգ.
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:
ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ
ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆ
Երևան
Ռ. Ամիրխանյան
Ինձ համար դու շող գարուն ու մայր,
Քո սրտում, ես վառ քնար:
Դու ծաղկում ես, որ ես հար շողամ,
Ու փարվեմ քեզ վարդերով, վարդագույն Երևան,
Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Քո գրկում ես կապրեմ հավիտյան,
Մեր հոգու քնար, մեր հողի գոհար:
կրկներգ.
Քեզ փարվեմ վարդերով Երևան,
Համբուրեմ, սուրբ քարերդ անձայն,
Դու, քարե մագաղաթ ու մատյան,
Մեր հոգու քնար:
Քո արևը շեկ խաղող ու նուռ,
Ու քարերդ երգ անլուռ:
Դու մատուռ ես հին ու նոր կամար,
Ես ապրում եմ քեզ համար, քեզ համար Երևան,
Ինձ գրկիր մայրաբար Երևան,
Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Դու հայոց փառքի, նոր քաղաքամայր:
Կրկներգ.
Թող փարվեմ արևոտ լանջերիդ,
Ու երգիդ սառնորակ ջրերին,
Թող, լինեմ քեզ համար տաղ գարնան,
Երգը քո դառնամ: