Առաջատար

Աշնանային 18-րդ հավաք / «Գովք Երևանին` մեկ շնչով» համագործակցային ուրբաթ — համերգ

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Մարմարյա սրահ

Օրը՝ Հոկտեմբերի 20, ժ. 15:15

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-5-րդ դասարանների սովորողներ, ուսուցիչներ, հյուրեր

Հատուկ հյուր՝ դաշնակահար, Լևոն Մարտիրոսյան

Նվագակցողներ՝ Լևոն Մարտիրոսյան, Լիլիթ Վերմիշյան

Ծրագրում՝

1. «Կոմիտասով Երևան ջան» համագործակցային նախագիծ «Զենիթ բենդ»

2. Ծափերի շքերթ Երևանին

3. Անդաատան — Դ. Վարուժան / Միասնական կատարում (երկտողերի ընթերցում)

4. Երևանյան շարք 1 / 4-5-րդ դասարաններ

5. Դու փոքրիկ ես իմ աշխարհ — Վ. Դավթյան/ միասնական ընթերցում

6. Կապույտ Երազ — Ա. Սաթյան / կատարող` Լևոն Մարտիրոսյան

7. Երևանի գիշերները կապուտակ / 3-րդ դասարաններ

8. Քար է ու լույս… — Վ. Դավթյան / միասնական ընթերցում

10. Երևանյան շարք 2 / 4-5-րդ դասարաններ

11. Ես իմ անուշ Հայաստանի — Ե. Չարենց / միասնական ընթերցում

12. Էրեբունի Երևան — Է. Հովհաննիսյան / միասնական կատարում

13. Պարատուն

Առաջատար

Ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստում 2023

  1. Տարիքային Հոգեբանություն
  2. ՏՀՏ բաղադրիչ
  3. Դիրքորոշում և արժեք
  4. Համընդհանուր ներառում
  5. Հանրակրթության բնագավառի օրենսդրություն
  6. Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատում
  7. Երաժշտություն առարկայի դասավանդման մեթոդիկա
  8. Հետազոտական աշխատանք — Թեմա՝ Երաժշտությունը՝ ծեսի բաղկացուցիչ

«Երաժշտություն» առարկայի դասավանդման մեթոդիկա

Պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթաց

«Երաժշտություն» ուսումնական բնագավառ (մոդուլը)

  • «Երաժշտություն» առարկայի դասավանդման մեթոդիկա – 30 ժամ, 2 կրեդիտ
  • Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստող մասնագետ՝ Հասմիկ Մաթևոսյան, էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am, հեռ՝ 093691692

Վերապատրաստման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆու 57

Վերապատրաստման ձևը՝ առկա, հեռավար-նամակագրություն

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

  • Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 2
  • Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 23
  • Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 31
  • Վկայականների հանձնումը՝ նոյեմբերի

1.Դասընթաց. «Երաժշտություն» առարկայի դասավանդման մեթոդիկա

  • Հոկտեմբերի՝ 2, 4, 6, 9, 11, 13, 16, 18, 20, 23,
  • Ժամ՝ 14։30 – 17։30

Դասընթացի թեմաներ

ԱՄՓՈՓՈՒՄ

Բաժնի վերաբերյալ աշխատանքային փաթեթի հրապարակում բլոգում։ Ամբողջական աշխատանքը գնահատվում է 2  կրեդիտ։

ԹԵՄԱ 1

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Ծանոթանալ ստորև ներկյացված նյութերին, գրել նկատառումներ

Պատասխան

Հանրակրթության պետական ներկայիս Չափորոշիչը սահմանում է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ) նախկին կարողությունների և հմտությունների փոխարեն: Շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները կառուցված են կարողունակությունների (գիտելիք, վերաբերմունք, արժեհամակարգ) հիման վրա:

Նախկինում դպրոցն իր ուսումնական պլանը ձևավորելու համար գործնականում հնարավորություն չէր ունենում։ Հիմա դպրոցը շատ ավելի լայն հնարավորություններ է ստանում՝ անհատական ուսումնական պլանը կազմելու համար:

Նախկին Չափորոշիչը կենտրոնանում էր գիտելիքների յուրացման վրա, քանի որ հիմնականում դա էր պահանջում թեմատիկ ամփոփիչ, ավարտական և ընդունելության թեստերը: Իսկ հիմա շեշտը դրվում է կարողականությունների զարգացման վրա, ինչը նշանակում է՝  հորիզոն է բացվում հետազոտելու, ստեղծագործելու համար:

Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից` ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ.          Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի` ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ).          շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների. 

Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար: 

Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:           Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:   

Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր:   

Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:    

Եթե մենք ուզում ենք  հանրակրթական դպրոցներում երաժշտություն դասավանդել ամբողջ խորությամբ, ապա նախ պետք է հաստատենք շաբաթական 4 — 6 դասաժամ, ինչպես դա անում են Մերձբալթյան, Եվրոպական երկրներում: Երաժշտության դասընթացը հավասարեցնենք երաժշտական դպրոցի դասընթացին, յուրաքանչյուր սովորող իր ընտրությամբ տիրապետի երաժշտական որևէ գործիքի, իսկ խմբերգային գործունեությունն իրականցվի ուղղակի դասապրոցեսում: Արդյունքն, իհարկե, շշմեցուցիչ է՝ յուրաքանչյուրն, անցնելով երաժշտական կրթական այդպիսի համակարգ, կկարողանա նոտաներով երգել, նվագել այնպես, ինչպես կարդում են տառերով, առանց դժվարության երգի երգչախմբի, նվագի նվագախմբի կազմում, և այլն:

Բայց, նախ նորից պարզենք՝ որն է երաժշտության դասավանդման հիմնական խնդիրը: Եթե սովորողի երաժշտական ճաշակի ձևավորումն է, այդ դեպքում՝ որ ուղղությամբ ենք նրան տանում: Կոմիտասյան, ազգային երգերը, ծեսերը չեն կարող լինել որոշակի դասարանի ծրագրի որոշակի հատվածում իրականացվող գործունեություն: Ծրագրային երգերն հիմնականում պետք է կազմված լինեն դրանցից: Իհարկե, չի բացառվում այլ կոմպոզիտորների, այդ թվում՝ հայ, բարձրարժեք գործերի կատարում, ունկնդրում: Բայց,  հիմնական նյութը պետք է վերցնել Կոմիտասից, նրա գրառած ազգային երգերից:

ԹԵՄԱ 2

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Նկարագրել դասարանում իրականացրած մեկ խմբային գործունեություն, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։

Պատասխան

2023 թ. -ի հունվարին իրականացրեցի 4-5-րդ դասարանների սովորողների «Պարատուն Արևելյան դպրոց և Եռյակ համույթ համագործակցությամբ» նախագիծը, Լաերտ Գրիգորյանի հետ: Նախագծի շրջանակում սովորեցինք նոր պարեր, որի ամփոփումից հետո սովորող-սովորեցնող նախագծով այն իրականացրեցինք երկրորդ և երրորդ դասարաններում: Խմբային գործունեության արդյունքում ձևավորվեց թիմային մտածողություն, խմբում ընկերոջը զգալու, աջակցելու հմտություններ, իմացածը փոխանցելու և սովորեցնելու կարողություններ:

Նշված խմբային աշխատանքներում լավ է, որ դասավանդողը կարողանում է կազմակերպել նման դասեր, բայց ցավոք սրտի առանց դասավանդողի սովորողները դեռ փոքր են, որ ինքնուրույն կողմնորոշվեն և սովորող-սովորեցնող նախագիծ կազմակերպեն:

ԹԵՄԱ 3

1.Երաժշտության ուսուցումը 4-5-րդ դասարաններում-Հասմիկ Մաթևոսյան

Հոդվածը ամբողջական և դետալային ներկայացնում է կրթահամալիրի հեղինակային երաժշտական կրթական ծրագրի մոտեցումները, քայլերը, մեթոդները, ծրագրերը: Ծրագիրը գլխավորապես հիմնված է ազգային երգերի, պարերի ուսուցման վրա, ունկնդրման և միասնական երգչախմբային երգեցողության վրա: Լավ է, որ շարունակվում է կոմիտասյան մանկավարժական մոտեցումները և երգուսուցման հիմքը դառնում է ազգայինը:

2.«Ձայներ, գույներ, ղողանջներ ամանորյա» նախագիծ:

Այն իրականացվում է կրթահամալիրում ամեն տարի: Ուսումնասիրել ենք տարբեր ամանորյա երգեր, ազգային, ժամանակակից, արտասահմանյան: Նախագծի շրջանակներում ուսումնասիրել ենք տարբեր երկրներում իրականացվող ամանորը. Ուսումնասիրել ենք տարբեր ամանորյա ազգային խաղեր և իրականացրել:

3. Ամանորյա ծեսերի տոնախմբությունների ամփոփումներ

Կրթական ծրագրերի փոխանակումով դեպի Արմավիրի մարզ

Ճամփորդության նախագիծը իրականացրել ենք Զատկական ծեսով: Նպատակն է եղել կրթական ծրագրերի փոխանակումը, համագործակցությունը, ծեսի իրականացումը, փոխանցումը, տարածումը: Ճամփորդությունը ոչ միայն երաժշտական էր, այլև հայրենագիտական, ազգագրական և ճանաչողական: Սովորողների հետ եղանք Ամասյա գյուղում, քայլքով անցանք գյուղի մեջով, ծանոթացանք գյուղի մշակույթին, ճարտարապետությանը:

ԹԵՄԱ 4

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

  1. Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
  2. Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Պատասխան

  1. Հոգևոր երգերի ներառումը երաժշտական հանրակրթության մեջ-Հասմիկ Մաթևոսյան

Հոգևոր մշակույթի յուրացման, փոխանցման և տարածման հարցում մեծ է դպրոցի դերը: Հոգևոր երգուսուցումը նպաստում է վերոնշյալին: Թեման բարդ է, սակայն հնարավոր է իրագործել: Լավ է որ երաժշտական առարկայական ծրագիրը թույլ է տալիս հոգևոր երգերի անդրադառնալ: Հետաքրքիր նախագիծ է «Ուսումնական ժամերգությունը» : Որը նպաստում է երգերի ավելի լավ կատարմանը և հոգևոր մշակույթի տարածմանը:

2. Վարդատոն ուրբաթ համերգ նախագիծ — Այս նախագծի շրջանակում իրականացրեցինք համագործակցային ուրբաթ համերգ: Այն կրթահամալիրյան էր, մասնակից էին բոլոր դպրոցները,նվիրված էր Սայաթ Նովային: Նախագծի ընթացքում սովորողները ծանոթացան Սայաթ-Նովայի գործունեության, երգերին, կարողացան բարբառով կատարել իր երգերը: Այն շատ բարդ է 4-5-րդ դասարանների սովորողների համար: Չնայած իր բարդությանը, քանի որ շատ մեղեդային են երգերը հեշտությամբ հաղթահարվեցին և սիրվեցին սովորողների կողմից: Համագործակցեցինք մայրենիի, տեխնոլոգիայի դասավանդող ուսուցիչների հետ: Դասի ժամանակ սովորողները վերծանում էին բարբառները, իսկ տեխնոլոգիայի ժամանակ ազգային տարազների աքսեսուարներ էին պատրատում համերգին այն կրելու համար: Համագործակցություն եղավ նաև Արևելյան դպրոցի ուսուցիչների հետ, նրանք նույնպես կարողացան կատարել Սայաթ Նովայի Քանի վուր ջան երգը:

Վարդատոն ուրբաթ համերգն ամբողջությամբ.

Ներկայացնել ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի պարապմունքների ժամանակ՝ արդյունավետություն, կիրառում:

  1. Ծանոթանալ հոդվածներից մեկին՝ գրախոսել:

Պատասխաններ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է մեդիատեխնոլոգիաների լայն կիրառման հիման վրա: Ուսուցիչը և սովորողը ունեն իրենց աշխատանքային դլոգները: Ուսուցիչը տեղադրում է բլոգում իր հանձնարարություննեը, կազմում է ուսումնական նյութեր, փաթեթներ: Սովորողները հանձնարարությունները կատարում են իրենց բլոգում: Արդյունավետ գործում է էլեկտրոնային, մեյլային համակարգը: Կրթահամալիրի ուսումնական կայքերը արտացոլում են կրթահամալիրի ուսումնական կյանքը, նորությունները, որով անընդհանտ կապ է հաստատվում սովորողի, դասավանդողի, ծնողի հետ: Արյունավետ կիրառվում են դասավանդողների ֆեյսբուքյան, ինստագրամյան հարթակների ծրագրի ցուցադրման, տարածման համար: Կրթահամալիրում կա բաց wi, fi, որով կազմակերպվում է արդյունավետ ուսուցումը:
  2. «Ձայնադարանը»՝ երաժշտական մեդիադաշտը հարստացնող գործիք-Հասմիկ Մաթևոսյան

Ձայնադարանը համարցում է երաժշտական ուսումնական կայք, որտեղ արացոլված է սեբաստացիների ամբողջ երաժշտական կյանքը: Կայքում ներառված են երաժշտական փաթեթներ ունկնդրման, կատարման համար, երաժշտական նորություններ, այն ցուցադրում է սովորողի, դասավանդողի երաժշտական առօրյան: Այստեղ չեն ներառվում կամայական, այնհայտ ծագման նյութեր: Բոլորը ունեն սկզբնաղբյուրներ, ունեն ուսոմնական նպատակ:

ԹԵՄԱ 6

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

  1. Ներկայացնել առարկայի ուսուցման գործընթացում սովորողի արժեհամակարգի ձևավորման ձեր մոտեցումը, քայլերը:
  2. Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները: Մեկը՝ գրախոսել:

Պատասխան

  1. Հեղինակային երաժշտական առարկայակն ծրագրում կարևորվում է ազգային և հոգևոր մշակույթի փոխանցումը, յուրացումը տարածումը: Ազգային, հոգևոր երգերում, պարերում արտացոլված են սեր բնության, ընկերջ, հայրենիքի, յուրայինի, կնոջ, երեխայի, աստծո նկատմամբ: Այստեղ կարևորվում ե ընկերասիրությունը, բոլորով նույն բանը անելը, միմյանց աջակցելը: Հոգևոր և բարոյական կրթությունը ապահովում են «Ուսումնական ժամերգությունները», «Ծեսերի իրա կանացումը», «Համերգով ուսուցումը», «Ազգային պարերի» կատարումը և այլն:
  2. Հոգևոր երգերի ներառումը երաժշտական հանրակրթության մեջ-Հասմիկ Մաթևոսյան

Հոգևոր մշակույթի յուրացման, փոխանցման և տարածման հարցում մեծ է դպրոցի դերը: Հոգևոր երգուսուցումը նպաստում է վերոնշյալին: Թեման բարդ է, սակայն հնարավոր է իրագործել: Լավ է որ երաժշտական առարկայական ծրագիրը թույլ է տալիս հոգևոր երգերի անդրադառնալ: Հետաքրքիր նախագիծ է «Ուսումնական ժամերգությունը» : Որը նպաստում է երգերի ավելի լավ կատարմանը և հոգևոր մշակույթի տարածմանը:

ԹԵՄԱ 7

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

  1. Ծանոթանալ ստորև նշված  երաժշտական ուսումնական կայքերին, գրախոսել․ նշել դրական կողմերը և թերությունները։
  2. Կայքերից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։
  3. Կազմել երկու ուսումնական նյութ՝ մեկ անհատական և մեկ խմբային աշխատանքի համար։

Պատասխաններ

Ձայնադարանը համարցում է երաժշտական ուսումնական կայք, որտեղ արացոլված է սեբաստացիների ամբողջ երաժշտական կյանքը: Կայքում ներառված են երաժշտական փաթեթներ ունկնդրման, կատարման համար, երաժշտական նորություններ, այն ցուցադրում է սովորողի, դասավանդողի երաժշտական առօրյան: Այստեղ չեն ներառվում կամայական, այնհայտ ծագման նյութեր: Բոլորը ունեն սկզբնաղբյուրներ, ունեն ուսոմնական նպատակ: Երբեմն կայքը խափանվում է և աշխատում է ծանր

Բլոգում ներկայացված են հիմնականում մշակումներ, ծիսական փաթեթներ, որոնք հնարավոր է նեղ մասնագիտական են:

Արտացված են ազգագրական, ծիսական բոլոր ամփոփումները, նախագծերը:

2.Կայքերից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։

Ձայնադարանից ընտրեցի ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱԹԵԹը:

Այստեղ ներառված էին կոմիտասի երգերը, ստեղծագործությունները կրթահամալիրում սովորող բոլոր տարիքի սովորողների համար: Այն կարծում եմ օգտակար կլինի նաև ծնողների համար, կոմիտասյան ժառանգությունից հեշտ օգտվելու հարցում:

Կրտսեր դպրոցի սովորողների հետ լսել ենք կատարումները, սովորել ենք երգերը: Փաթեթը իմ կարծիկքով կազմված է գրագետ և օգտակար է:

ԹԵՄԱ 8

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Կարդալ ստորև կագերը գրախոսել

Կրթահամալիրում երաժշտություն առարկան գնահատվում է հինգերոդ դասարանի երկրորդ կիսամյակից: Իրականում գնահատանիշի կարիք չկա: Քանի որ երաժշտության գործունեության ձևերը բազմազան են՝ գնահատվում է սովորողի ներառումը դասապրոցեսին, մասնակցությունը ուսումնական օրացույցով հաստատված պարապմունքներին, ծեսերին, համերգներին, ճամփորդություններին, գնահատվում է նաև սովորողի բլոգային աշխատանքը:

Կարծում եմ, վերոնշյալում պետ է լինի առաջին տեղեկանքում առակա գնահատման սկզբունքները: Իսկ փառատոնների մասնակցությունը, կամ ուրբաթ-համերգի մասնակցությունը լինի գնահատման մասնակցային քայլերից մեկը:

Քանի որ ժամերգության մասնակից խմբերը շատ են, կարգը անհրաժեշտ է մասնակիցների գործը հեշտացնելու, կանոնակարգելու և ծրագրի շրջանակում գործելու համար:

ԹԵՄԱ 9

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

  1. Ծանոթանալ ստորև ներկայացված նյութերին, որևէ մեկից դուրս բերել առարկայի դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները, ռազմավարությունը
  2. Նկարագրել դասարանում իրականացրած մեկ խմբային գործունեություն, նշելով դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները, ռազմավարությունը:

Պատասխաններ

1.Երաժշտության ընտրությամբ գործունեության խմբերի ստուգատես, ծրագիր

Ծրագրում արտացոլված է երաժշտական առարկայական ծրագրի այլընտրանքային մոտեցումները՝ տարբեր ռիթմիկ, ինքնաշեն գործիքների կիրառում, ժամանակակից երաժշտական ոճերի, տեխնիկաների հետ ծանոթացում, համաշխարհային ֆոլկ և էստրադային երաժշտության հետ ժանոթացում, որը երեխաների ընդհանուր մտահորիզոնի զարգացման, այլընտարանքային մտածողության և ստեղծականության համար շատ կարևոր է:

Հեղինակայինը երաժշտության ուսուցման մեջ

Անհատի զարգացմանը ուղղված երաժտական ծրագիր է, որտեղ գլխավորը խմբային, թիմային մտածողությունն է:

Ուսումնական օրացույցով հաստատված առավոտյան ընդհանուր պարապմունքների, ուրբաթ-համերգների, ուրբաթ «Ուսումնական ժամերգությունների», համերգների, ծեսերի և տոների, ձմեռային, ամառային փառատոնային ստուգատեսների մասնակցություն, ճամփորդություններ, սովորող-սովորեցնող նախագիծ, համերգ-ուսուցում, մեդիահմտուիթյուներ, բլոգավարություն, առցանց վիկտորինաներ, պրեզենտացիաների ներկայացում, միջառարկայական կապեր, ուսումնական կայեքեր:

Ազգային պարերի ուսուցման կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2021-2022 թթ. ուս. տարում-Հասմիկ Մաթևոսյան

Ուսումնական օրացույցով հաստատված առավոտյան ընդհանուր պարապմունքների, ուրբաթ-համերգների, ուրբաթ «Ուսումնական ժամերգությունների», համերգների, ծեսերի և տոների, ձմեռային, ամառային փառատոնային ստուգատեսների մասնակցություն, ճամփորդություններ, սովորող-սովորեցնող նախագիծ, համերգ-ուսուցում, մեդիահմտուիթյուներ, բլոգավարություն, առցանց վիկտորինաներ, պրեզենտացիաների ներկայացում, միջառարկայական կապեր, ուսումնական կայեքեր:

2. Վարդատոն ուրբաթ համերգ նախագիծ ուրբաթ-համերգը, որի շրջանակում իրականացրեցինք երաժշտաընթերցողական հետաքրքիր համերգ -ներկայացում: Համագործակցությունը իրականացրեցինք հայոց լեզվի դասավանդող՝ Մարինե Ամիրջանյանի, տեխնոլոգիայի դասավանդող Թամարա Պետորսյանի հետ, երաժշտապարային ձևավորում կատարեցի ես:

Ինտերգրված այս նախագիծը օգնեց տարբեր հանրակրթական առարկաների համագործակցության շրջանակում վեր հանել, ազգային երգ, պարի, տեխնոլոգիական այնպիսի շերտեր, որոնք իրար փոխլրացրեցին և դարձրեցին սովորողի ուսումնական գործընթացը առավել հետաքրքիր և անմոռանալի:

Երևանյան շարք 2

  1. Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել — Ա. Բաբաջանյան

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,

Այս ջուրը խմել սառնորակ,

Հազար ճանապարհ ես իմ դեմ դու բացել,

Իմ լավ, հարազատ իմ քաղաք:

Քարդ քարիդ եմ շարել,

Քեզ հետ հասակ եմ առել,

Իմ Երևան, քո ամեն շենքի հետ

Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր,

Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,

Դու անխավար լույսի տուն, Երևան,

Ամեն հայի հույսի տուն, Երևան:

2. Սա Երևանն է — Ռ. Հախվերդյան

Շարունակել կարդալ “Երևանյան շարք 2”

Անդաստան — Դանիել Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…