«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երաժշտության պարապմունք

Մանկավարժական ճամբար՝ 2020-2021 ուս. տարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած 2- 5 տարեկանների խմբերի դաստիարակներ` Գայանե Արզումանյանի և Քրիստինե Հովսեփյանի հետ ունեցանք երաժշտական պարապմունք-ծես: 

Աղջիկները մեծ պատրաստակամությամբ էին մասնակցում ուսումնական գործընթացին: 5 տարեկանների խմբի հետ գինու դպրոցում անցկացրինք խաղողածես: Երաժշտական նյութը մեկ պարապմունքի ընթացքում կարողացան արագ ընկալել և ծեսին ակտիվ մասնակցություն ունեցան իրենց երգով, պարով ու խաղով: Ցանկությունը մեծ է 2-5 տարեկանների խմբերում աշխատելու:

Գայանե Արզումանյանի երաժշտական լսողությունը մի փոքր թերի է, բայց կարծում եմ հնարավոր է շտկել աշխատելու և  շատ կոմիտասյան, դասական և ազգային երաժշտություն լսելու դեպքում: Չնայած նրան, որ նա ջանք չէր խնայում և փորձում էր ամեն կերպ օգտակար լինել և ակտիվ մասնակցություն ունենալ ծեսի ընթացքում:

Քրիստինե Հովսեփյանը ունի լավ երաժշտական լսողություն  և արագ ընկալում է մեղեդին: Ցանկության դեպքում կարող է համալրվել նաև ուսուցչական երգչախմբում:

Կից ներկայացնում եմ պարապմունքի և ծեսի տեսանյութերը:

Առցանաց երգուսուցում Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբում

104763509_1435011420019001_8536229670412041460_n-169x300

Արևելյան դպրոցի 5 տարեկանները շարունակում են իրենց առցանց ճամբարը։ Երգուսուցան առցանց պարապմունքը այսօր վարում էինք ես  և Տաթևիկ Մանվելյանը։ Ընկեր Տաթևիկը պատմեց կախարդական ֆլեյտայի հեքիաթը, ներկայացրեց իր կախարդական երաժշտական գործիքները, իսկ հետո միասին երգեցինք։

 

Հակաբացիլ Կոմիտաս․ Ամփոփում են Արևելքի 6 տարեկանները

Արևելքի   6 տարեկանները ամփոփում են Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը։ Յուրաքանչյուր սովորող բակում, այգում, տան պատշգամբում երգում է կոմիտասյան երգերից։

Լաուրա Պետրոսյան

Պատրիսիա Գաբռիելյան և քույրիկ

Վիկտորիա Հովսեփյան

Պարգև Ալեքսանյան

 

Հենրիկ Բաղրամյան

Մարիա Տեր-Մարգարյան

Արեն Հայրապետյան և ընտանիք

Արեն Հայրապետյան

Զեյնալյան Վանեսսա

Ջանազյան Մարիա

Կոմիտասյան օրեր 5-6 տարեկաններ

Ժամանակահատված`սեպտեմբերի 23-հոկտեմբերի 15

Նպատակը՝

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
  • Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողների մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի  նկատմամբ

Ուսուցանվող երգերը

Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:

Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:

Արև, արև, ե՛կ, ե՛կ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,

Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,

Կըռացա քար վեր առա զարկելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,

Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,

Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,

Գուսաններ ժողվան եկան գովելու համար,

Ազաբներ ժողվան եկան թամաշի համար.

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Հեռավար-առցանց/Համբարձման ծեսն ընտանիքներում 5-6 տարեկաններ

slug-71293

Համբարձման տոնն են նշում ընտանիքներում Արևելքի 5-6 տարեկանները։ Համբարձման տոնը  նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։  Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաև «վիճակ կամ «ջանգյուլում անուններով»։ Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր: Հետո սկսվում է վիճակահանությունը՝ երգով, պարով, խաղով, տոնակատարությամբ: Տեսե՛ք մեր արդյունքները։

Վիկտորյա Հովսեփյան

Գայանե Մելքոնյան

Արա Հարությունյան

Վանեսսա Զեյնալյան

Մարիա Տեր-Մարգարյան

Նարեկ Սահակյան

Պատրիսիա Գաբրիելյան

Նուրի տիկնիկ

Սարչյան Սառա

 

Առցանց երգուսուցում

Առցանց դասը կարող եք դիտել՝ այս հղումով։

Երգեր, գույներ, ազդեցություններ ամփոփում

Երգեր գույներ, ազդեցություններ—  Արևելքի 6 տարեկանները   լսելով  Համբարձման ծիսական երգերը  դրանց ազդեցության ներքո ստեղծագործել են ներկերով։ Սովորողները տունը վերածել են  արվեստանոց-լաբորատորիայի (թեման՝ ազատ ընտրությամբ): Աշխատանքի ավարտից հետո յուրաքանչյուր սովորող պատմում է իր նկարի մասին, իր ընտրած գույների մասին։

Անգելինա Բարսեղյան

Լաուրա Պետրոսյան

Արեն Հայրապետյան

Մարիա Տեր-Մարգարյան

Գաբրիելյան Էմիլի

Արման և Էդվին Հարությունյաններ

Պատրիսիա Գաբրիելյան

Ալեքսանյան Պարգև

Մարտիրուս Մայա

Նախագիծ. Երգեր, գույներ, ազդեցություններ ապրիլի 20-ից — 30-ը

Без названия

Նպատակը՝ լսել Համբարձման ծիսական երգեր և դրանց ազդեցության ներքո ստեղծագործել ներկերով և ստանալ հետաքրքիր նկարներ, կտավներ, դիմանկարներ և այլն…

Խնդիրները`

  • Լսել և զգալ երաժշտությունը
  • Ընտրել գույներ զգացածը նկարելու համար
  • Ճիշտ աշխատել ներկերով, վրձիններով
  • Անուն դնել ստացված նկարին
  • Պատմել նկարի մասին

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոցի 5(6) տարեկաններ, 1-ին դասարանների սովորողներ

Նկարագրությունը՝

Սովորողները տունը վերածում են արվեստանոց-լաբորատորիայի։  Սովորողը ունկնդրում է  երաժշտությունը- Համբարձման ծիսական երգերը , ապա սկսում է նկարել (թեման՝ ազատ ընտրությամբ): Աշխատանքի ավարտից հետո յուրաքանչյուր սովորող իր նկարին անուն է դնում, պատմում նկարի մասին։ Ընթացքը ծնողը նկարահանում է և տեղադրում է իր You Tub-յան էջում, հղումը ուղարկում է իմ էլ․ հասցեին՝ Marine@mskh.am կամ դասվարներին:

Արդյունքը՝ բոլոր նյութերը  կհրապարակվեն  դասարանական բլոգներում և իմ բլոգում

«Ապրիլիկ» ստուգատես. Ազգային խաղերը ընտանիքում, ամփոփում

Իմացումի հրճվանք ծրագրի կրտսերների հերթական ստուգատեսն էր:  Արևելքի 5-6 տարեկանները ստուգատեսը ամփոփում են հեռավար ուսուցմամբ։ Թեման՝ «Ազգային խաղերը ընտանիքում»։ Սովորողները ընտանիքի անդամների հետ ընտրում են  իրենց  սիրելի խաղերգը կամ խաղը։ Ընտանիքի անդամների հետ երգում , խաղում և տեսագրում են ։

Գրիգոր Գրիգորյան և ընտանիք

Հենրիկ Բաղրամյան և մայրիկ

Թանաշյան Միքայել և քույրիկ

Պարգև Ալեքսանյան և ընտանիք

Պատրիսիա Գաբրիելյան և քույրիկ

Արման և Էդվին Հովհաննիսյաններ