Թումանյանական ֆլեշմոբ Սարալանջում

Թումանյանական ֆլեշմոբ նախագծով երրորդ դասարանի սովորողները Սարալանջում թումանյանական կերպարներով, դիմակներով, թմբուկներով կարդացին և երգեցին Թումանյանի բանաստեղծությունները և իր խոսքերով գրված երգեր:

2-3-րդ դասարանների աշխատանքային երգերի փաթեթ

Ցորեն եմ ցանե արտը

Ցորեն եմ ցանե

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,

Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը   կանչե:

Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,

Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե:

Հանդեն ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե,

Դաստա արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:

Կրկնակ. 

   Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,

   Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե:

Կաքավ եմ, սար ման գուկամ, ցորեն եմ ցանե,

Բլբուլ եմ, բաղ ման գուկամ, ցորեն եմ ցանե:

Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե,

Չարոխ գուլպես կոկել եմ, ցորեն եմ ցանե:

Կրկնակ. 

   Ցորեն եմ ցանե արտը… 

Հունձքի երգ

Մեր տանը դեմ հասած գարի,
Մեր տանը դեմ հասած գարի,
Քանի քաղեմհովը տանի:
Քանի քաղեմ հովը տանի:

Երկու կաքավ մեջ կը բանի
Երկու կաքավ մեջ կը բանի
Մեկն իմ յարիս շատ նըման ի:
Մեկն իմ յարիս շատ նըման ի:

Քովի արտըհասած ցորեն,
Քովի արտը հասած ցորեն,
Պիտի քաղենք ութը օրեն,
Պիտի քաղենք ութը օրեն,

Մեր ամբարներ պիտի լեցվին,
Մեր ամբարներ պիտի լեցվին,
Հատիկներով ոսկի նորեն:
Հատիկներով ոսկի նորեն:

Հաց կթխեմ գարի ա

Հաց կթխեմ, գարի ա

  1. Հաց կթխեմ, գարի ա,

Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Էս ինչ ուրախ տարի ա,

Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

2. Կրակը թռավ քարից,

Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Ես կմեռնեմ քո դարդից,

Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

3. Ծով ա դառե մեր դաշտը,

Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Լիքը հաց ա մեր տաշտը,

Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

4. Հաց եմ թխել մշակին,

Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Ետ եմ նստել դոշակին,

Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Քաղհան կանեմ

Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Նանոր ըսելու եկա
Խնձոր տանելու եկա
Հոմ խնձորի դարդը չեմ
Յարիս տեսնելու եկա։

Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Հոփ-հոփ թռնիլս կուգա
Թռնել պարելս կուգա
Շեկ աղջիկն եկավ անցավ
Բռնել պագնելս կուգա։
Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա
Տըրընգի, տըրընգի:

Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա:

Համբարձման էրկուշաբթին — հունձքի աշխատանքային երգ

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ:

 

Համբարձման էրկուշաբթին

Նանարի նայ, նանարի նայ,

Վերիցին փոցխ ու գերընդին

Նանարի նայ, նանարի նայ:

 

Իջան հըտ ձորու ափին,

Ծորեցին, ծորթըփեցին,

Մանրիկ-մանրիկ խորմեցին,

Կեմիկ չեղավ՝ կապեցին,

Ծամթել կեմիկ էրեցին.

 

Սելիկ չեղավ՝ բարձեցին,

Մեջկունք սելիկ Էրեցին,

Կես գիշերին քշեցին,

Յարոջ դըռնով ընցուցին

Յար քնուկ էր, չիմցուցին,

Սըրբիչ գոտուց հանեցին,

Քըրտինք ճակտեն սըրբեցին:

 

Ծորել, ծորթփել — Խոտը հնձել և գետնի վրա տարածել՝ չորանալու համար:

Խորմել, խորոմ — հնձած խոտի փոքրիկ դեզ, որից մի քանիսը միացնելով խուրձ են կապում

Կեմիկ — խոտից կամ ուռենու ճյուղերից ոլորված պարան, որով խուրձ են կապում

Ծամթել — մազերի կապ, ժապավեն

 

 

Ուսումնական աշնանային արձակուրդ

1-ին դասարան

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Ջաղաց

Հեփ-Հոփ

2-րդ դասարաններ

Calipso

Սոխ ու Սխտոր

Ջաղաց

Հեփ-Հոփ

Կոտ ու կես

3-րդ դասարաններ

Ցորեն եմ ցանե արտը

Հաց կթխեմ գարի ա

Ց. Ֆրանկ – Ավե Մարիա

4-5 դասարաններ

Puttin on the Ritz

Ցորեն եմ ցանե արտը

Հաց կթխեմ գարի ա

Ց. Ֆրանկ – Ավե Մարիա

Շարական — Նայեաց Սիրով

«Կոմիտասը և Մենք». երգչախմբային ստուգատես 2.1, 2.2 և 3.1, 3.2 դասարաններ

Կոմիտասը և մենք

1. Կատարում են՝ 2.1 և 2.2 դասարանի սովորողները

Ծրագրում՝ Մոցարտ Գարնան Կարոտ

Խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Նվագակցող՝ Մարինե Մկրտչյան

2. Կատարում են՝ 3.1 և 3.2 դասարանի սովորողները

Ծրագրում՝ Հունական երգ — Գիռ նատիս (Գիշեր է) և Ֆենգառակի (Լուսնյակ)

Խմբավար և նվագակցող՝ Մարինե Ոսկանյան

Ապրիլի 11-14, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահ Արևելյան դպրոցի դասարանական երգչախմբեր

ԾՐԱԳԻՐ`
Ապրիլի 11, 11:00՝ Արմինե Մնացականյանի երգչախումբ
«Մենք և Կոմիտասը»

Ապրիլի 12, 11:00՝ I դասարան՝  «Այբ Բեն» երգչախումբ
Կոմիտաս «Այբ, Բեն, Գիմ», Անգլիական երգ «ABC», Ռուսական երգ «АБВГ»

Ապրիլի 13, 11:00՝ II դասարան` «Գարուն» երգչախումբ
Մոցարտ   «Գարնան կարոտ»

Ապրիլի 14,  11:00՝ III դասարան` «Գիշեր-Ցերեկ»երգչախումբ
Հունական ժող. երգերի շարք`«Գիռ նադիս (Գիշեր), Ֆենգառակի (Լուսնյակ)»

Ապրիլի 15, 11:00` IV դասարան` «Շուշան»երգչախումբ
Կոմիտաս «Ծառի տակին կար կանեմ»
«Աղջի անունդ ասա»

V դասարան «Անձրև» երգչախումբ
Կոմիտաս «Անձրևն եկավ»
G. Kelly «Singing in the rain» (Երգում եմ անձրևի տակ)

Ապրիլի 3-7 շաբաթվա ուսումնական ծրագիր

1.1 և 1.2 դասարաններ

  1. Երգչախմբային ստուգատես – Այբ Բեն Գիմ, ABC, АБВГ
  2. Զատկական երգերի շարք Խնկի ծառը ծաղկել է, Զնկլիկ, Զարկ Բոլոճիկ

2.1 և 2.2 դասարաններ

  1. Երգչախմբային ստուգատես — Խուտուտ — Մուտուտ
  2. Զատկական երգերի շարք Խնկի ծառը ծաղկել է, Զնկլիկ, Զարկ Բոլոճիկ

3.1 և 3.2 դասարաններ

  1. Երգչախմբային ստուգատես — Ֆենգառակի — Լուսնյակ, Գիռ Նա Տիս – Գիշեր է

2. Զատկական երգերի շարք Խնկի ծառը ծաղկել է, Զնկլիկ, Զարկ Բոլոճիկ

4.1 և 4.2, 4.3 դասարաններ

  1. Երգչախմբային ստուգատես —
  2. Զատկական երգերի շարք Խնկի ծառը ծաղկել է, Զնկլիկ, Զարկ Բոլոճիկ

5.1 և 5.2դասարաններ

  1. Երգչախմբային ստուգատես —  SINGING IN THE RAIN
  2. Զատկական երգերի շարք Խնկի ծառը ծաղկել է, Զնկլիկ, Զարկ Բոլոճիկ

Մարտի 20-24 սովորողների շաբաթվա ծրագիր

1.1-1.2 դասարաններ
  • Ստուգատեսի ծրագիր` Այբ բեն Գիմ, ABC, АБВГ
  • Կոմիտաս — Աղվեսն եկավ
  • Կրկնողություն – Խնոցի, Կաքավիկ, Կոտ ու Կես
2.1 և 2.2 դասարաններ
  • Ստուգատեսի ծրագիր` Տ, Մանսուրյան Խուտուտ-Մուտուտ
  • Կոմիտաս — Աղվեսն եկավ, Թումանյան — Ախ ինչ լավ է
  • Կրկնողություն – Խնոցի, Կաքավիկ, Կոտ ու Կես
 3.1-3.2 դասարաններ   
  • Ստուգատեսի ծրագիր` Հունարեն երգեր – Գիռ Նատիս և Ֆենգառակի
  • Կոմիտաս — Աղվեսն եկավ, Թումանյան — Ախ ինչ լավ է
  • Կրկնողություն – Խնոցի, Կաքավիկ, Կոտ ու Կես
4.1-4.2-4.3 դասարաններ
  • Ստուգատեսի ծրագիր` Ստ. Շաքարյան – Երեք Լոբի
  • Թումանյան — Ախ ինչ լավ է, Համբարձում Յայլա
  • Կրկնողություն – Խնոցի, Կաքավիկ, Կոտ ու Կես, Աղվեսն եկավ
5.1-5.2 դասարաններ
  • Ստուգատեսի ծրագիր` Կոմիտաս Անձրևն եկավ, Singing in the Rain
  • Թումանյան — Ախ ինչ լավ է, Համբարձում Յայլա
  • Կրկնողություն – Խնոցի, Կաքավիկ, Կոտ ու Կես, Աղվեսն եկավ

3.1 և 3.2 դասարանների սովորողների ստուգատեսի ծրագիր

Ֆենգառակի  — Լուսնյակ

Լա լա լա լա, լա լա լա լա,

լա լա լա լա, լա լա լա լա լա:

Ֆենգա րա կի մու լա բրո պու կի լաս տոն ու րանո

Նա խաս կա լե նանե, վոնա սա գիքսո նա սե դո նա սե դո:

Նա հա դիո մի կռաֆ տե ռա

Օ պուսե հունտա պուլյա, նա պե տոպ սի լապ սի լա

Նա սու կա նա սինդռոֆյա նա հա դիո մի կռաֆ տե ռա:

Թարգմանություն

Լուսնյակ

Իմ շողշողուն լուսնյակ, ուր տատանվում ես երկնքում

Ունենայի աստիճան բարձրանալու, քեզ մոտիկից տեսնելու և կպնելու համար

Ունենայի երկու փոքր տևեր, ինչպես ունեն թռչնակները

Կարողանայի թռնել բարձր, բարձր քեզ հետ ընկերություն անելու համար:

Գիռ Նա Տիս – Գիշեր է

Գիռ նա տիս օ ռես պու խա տի կա նա պոպ սե

Կի տա պու ֆեվ գիս կե կլեյի տո դի լի նո

Կա պու նի տո նի կիո ի լիոս պա գոնի

Պես պոս տե լիո, նիո կոս մոս է դո:

Թարգմանություն

Գիշեր է

Գիշեր է ինչ-որ տեղ

Վերադարձրու ժամերը, որ կորան այս երեկո

Մեկ ուրիշ տեղ լացում է երեկոն և ինչ-որ տեղ արդեն գիշեր է

Մարում է արևը

Լացում է երեկոն:

Հեռանում ես, որ քեզ տեսնեմ մթում

Կորում է ճանապարհը:

Իսկ որտեղ կանգ առնեմ: