Խոր անտառից մեզ հյուր եկավ, սիրուն մի ծառ, գարուն մի ծառ,
Կանաչ թիկնոցն առած ուսին, եկավ ուրախ մեր հանդեսին։
Մայրիկն ասաց․- զարդեր չունես, ես քեզ զարդեր կտամ պես-պես։
Հայրիկն ասաց․- դու չտխրես, կարմիր աստղիկ կտամ ես քեզ։
Տատիկն ասաց․-ծառ ես բոբիկ, քեզ տամ բամբակ, կապիր ոտիդ։
Պապիկն ասաց․- բացեք հանդես, ձմեռ պապի դառնամ ես Ձեզ։
Ես էլ ասի․- սիրուն իմ ծառ, անթիվ զարդեր ունեմ պայծառ,
Արի սիրուն քեզ զարդարեմ, շրջան բռնած, շուրջդ պարեմ։
Լա, լա, լա․․․․
Կատարում են Արևելյան դպրոցի սովորողները, դասավանդող՝ Մարինե Ոսկանյանը,
Նվագակցում է՝ Լիլիթ Առաքելյանը: