Ուսումնական պատարագ Սուրբ Երրորդություն եկեղեցում

Ուսումնական պատարագ նախագծի շրջանակում ամեն ուրբաթ  ժամը 9.00-9.15  Սբ. Երրորդություն եկեղեցում լինելում է առավոտյան ժամերգություն:

20.04.2018թ.-ին ժամերգության համակարգողը՝ Արևելյան դպրոցն է:

Մասնակիցներ՝

2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ:

Ժամերգությանը մասնակցում են կրթահամալիրի մյուս դպրոցների երգեցիկ խմբերը ևս, ովքեր հանդես են գալիս որպես միասնական երգչախումբ։

Ծրագրում՝

  1. Հայր Մեր — մանուկների աղոթք, Կոմիտաս
  2. Հիշեա Տէր — հատված պատարագից, Մ. Եկմալյան
  3. Սուրբ Աստված — հատված պատարագից. Մ. Եկմալյան
  4. Խորհուրդ մեծ — Մ. Խորենացի, ընթերցում՝ Մ. Ամիրջանյան
  5. Հրեշտակ — հատված պատարագից, Մ. Եկմալյան, մենակատար՝ Մ. Ոսկանյան
  6. Համենայնի — հատված պատարագից, Մ. Եկմալյան
  7. Տէրունական աղոթք — հատված պատարագից, Մ. Եկմալյան
  8. Քրիստոս ի Մեջ — հատված պատարագից, Մ. Եկմալյան

 

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման երաժշտական ծրագիր.

2018թ. 4-րդ փուլ.Ապրիլի  16-20

Հոգևոր, ծիսական երգերի, պարերգերի ուսուցում, յուրացում վերապատրաստվող խմբի հետ միասին

Հատվածներ պատարագից

Համբարձման ծիսական երգեր, պարերգեր

 

«Բարեկամություն» ճամբար ծիսական պարապմունք-ծրագիր

Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  

Զատկական ավագ շաբաթ

26.03.2018
«Բարեկամություն» ճամբար. ծիսական պարապմունք

Ավագ երկուշաբթի — օրվա խորհուրդը՝ «Երկնքի ու երկրի արարչագործություն». Ջաղացպանի օր, «Անպտուղ թզենու» առակը

«Ջաղացս մանի, մանի»  երգի ուսուցում
Ջրաղացի խաղ
«Յալալի»  ծիսական պարերգի ուսուցում
«Սուրբ Աստված սուրբ» — հատված պատարագից, ուսուցում
Ցորեն եմ ցանե արտը — պարերգի ուսուցում

27.03.2018

Ավագ երեքշաբթի — օրվա խորհուրդը՝ «Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց:
Խնոցի հարելու օրն, «Տաս կույսերի» առակը

«Յալալի»  ծիսական պարերգի կատարում
«Սուրբ Աստված սուրբ» — հատված պատարագից — կատարում
«Ջաղացս մանի, մանի»  երգի կատարում
Ցորեն եմ ցանե արտը — պարերգի կատարում
Հարի, հարի, խնոցի  — աշխատանքային երգի ուսուցում
Հաց կթխեմ, գարի ա — պարերգի ուսուցում
Հալել եմ եղը — պարերգի ուսուցում

Երաժշտության ուսուցիչների վերապատրաստում 14.03-16.03.2017թ

  1. Ծանոթացում Հակաբացիլ Կոմիտաս նախագծի հետ, ով է նախագծի հեղինակը, ինչ առաքելություն ունի այն և ինչ սկզբունքներով է կազմակերպվում:
  2.  Ծանոթացում «Կոմիտասի հետ» դասարանական երգչախմբերի ստուգատես (ձայնասկավառակի թողարկում) նախագծի նպատակները, խնդիրները և արդյունքները:
  3. Առավոտյան ընդհանուր պարապմունքն ինչ է տալիս սովորողին, ինչ արդյունքի է հնարավոր հասնել առավոտյան պարապմունքի միջոցով:
  4. Ծիսական երգեր, խաղեր. պարերգերը
  5. «Երաժշտական ինքնաշեն գործիքներ, գործիքներ» ինչպես և ինչով են պատրաստում սովորողները:
  6. Մեդիապարապմունք-համերգ

Վերապատրաստման երաժշտության ծրագիր

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների վերապատրաստման դասընթացի 6-րդ փուլ

Երաժշտության սեմինար պարապմունքի ծրագիր

Ամանորյա երգեր
Բասեն բարի
Տոնածառ ջան, տոնածառ
Զար, զընգը
Ավետիս

Պարերգեր, օրորոցայիններ
Հաց կթխեմ, գարի ա
Հալել եմ եղը
Ռափայել Պատկանյան. «Արի՛, ի՛մ սոխակ»
Բարսեղ Կանաչյան. «Օրորոցային»

Ամանորյա ծիսական հաշվետու տոնակատարություն վերապատրաստվողների մասնակցությամբ

  1. «Ավետիս» երգելով՝ մասնակիցները աստիճաններով իջնում են ու շրջանաձև կանգնում Մարմարյա սրահում:
  2. Բարեմաղթանքներ

Միասին (անհատ) հղում են ծիսական բարեմաղթանքներ ներկաներին.

Ահա եկավ Նոր տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

***

Բարով եկար Նոր տարի,

Տուր մեզի ցորեն, գարի,

Մեր փեթակն ալուր կուզե,

Տանտիկինը յեղ կուզե,

Բուխարիկս մուխ կուզե,

Մեր օջախը փետ կուզե,

Այգուն, բաղջին պտուղ տուր,

Հիվանդություն թող չըլնի,

Ապրիք շատ ու շատ տարի:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք:
***

Առատ տարի, բերքը` բարի:

***

Նորի համար պատրաստեցեք,

Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

Ահա եկավ Նոր տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղաք ենք ուրախ,

Ունինք կաղին, կոզինախ:

  1. «Բասեն բարի» — ամանորյա ծիսական պարերգ
  2. Միասին ասում են.

տոս, տոս, տոս,

Գալանտոսը էկել է,

Դռան տակը կայնել է,

Շիլա շապիկ հագել է,

Մեկ ավուճին խայիլ է:

Այս ընթացքում սրահ է մտնում Կաղանդ պապի կերպարով ծիսական տիկնիկը:

  1. «Զա՛ր զընգը» — ազգային պարերգ

 Հնչում է «Ավետիս»

Մասնակիցներից յուրաքանչյուրը իր բարեմաղթանքն է կախում ամանորյա ճիսական ճյուղից (կենաց ծառի սիմվոլ):

Միասին ասում են.

Ձեր տուն մտնի հազար բարի,

Հաճար, ցորեն, կորեկ, գարի,

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք` լիքը տնով:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն ըլնի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ լինեք:
Հացը բոլ ըլնի,
Աչքը կուշտ ըլնի,
Ձեզ էլ փայ ըլնի,
Մեզ էլ փայ ըլնի:

***

Շնորհավոր ձեր Նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք:

  1. Միասին կատարում են «Տոնածառ ջան, տոնածառ» երգը
  2. Միասին շրխկացնում են Չարխափանները

 Հերթով խափանում, չքացնում, չիք են անում ամեն անցանկալի, վատ, խանգարող երևույթ.

Ծուլությունը, անտարբերությունը, հիվանդությունը, անգործությունը, կիսատ — պռատ գործը, բացակայությունը, տխրությունը, վատությունը, շատախոսությունը, անհավես երգած երգը, անհավես պարած պարը, արջի ծառայությունը, ինտերնետի բացակայությունը, և այլն:

  1. Պարերգերի կատարում

 Ցոլակով յար ջան, արի

Հայ, Նուբար

Հալել եմ եղը

Թամզարա

 

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

Վայրը` Արևելյան դպրոց

Ժամը` 11:00-12:00

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ և նախադպրոցական հաստատությունների վերապատրաստվող մանկավարժական աշխատողներ:

Ծրագրում`

կրկնողություն

Արևների շարք, 5 էծ ունեմ ուլերով, Սոխ ու սխտոր

Նոր երգի ուսուցում` Հարի, հարի խնոցի

Ռիթմիկ վարժություններ