Կապանի դաստիարակների վերապատրաստման ամփոփումը ծեսով, երգով, խաղով:

Կապանում դաստիարակների 90 հոգանոց խումբը համայնքապետարանի այգում իրականացրեց Անձրևաբեր և Վարդավառի ծեսերը` մեծով, պստիկով: Վերապատրաստման ընթացքը խոստումնալից էր, պատրաստակամ և սիրով:

Հալիձորի բերդում Հակաբացիլ Կոմիտաս, երեկոյան ժամերգություն Կապանցի դաստիարակների հետ

Կապանի դաստիրակների վերապատրաստման 3-րդ օր․
Օրվա երկրորդ կեսին վերապատրաստման մասնակիցների հետ քայլքով բարձրացանք Հալիձորի բերդ։ Մասնակիցներից շատերը առաջին անգամ էին լինում բերդում։ Անտառային քայլով, մոշուտներով, հոնուտներերով, գետիք քչքչոցին ունկդիր՝ հասանք բերդին, որտեղ ամփոփեցինք Անտիվիրուս Կոմիտաս նախագիծը, երեկոյան ժամերգությունը՝ Աստվածածին եկեղեցում․․․

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երաժշտության պարապմունք

Մանկավարժական ճամբար՝ 2020-2021 ուս. տարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած 2- 5 տարեկանների խմբերի դաստիարակներ` Գայանե Արզումանյանի և Քրիստինե Հովսեփյանի հետ ունեցանք երաժշտական պարապմունք-ծես: 

Աղջիկները մեծ պատրաստակամությամբ էին մասնակցում ուսումնական գործընթացին: 5 տարեկանների խմբի հետ գինու դպրոցում անցկացրինք խաղողածես: Երաժշտական նյութը մեկ պարապմունքի ընթացքում կարողացան արագ ընկալել և ծեսին ակտիվ մասնակցություն ունեցան իրենց երգով, պարով ու խաղով: Ցանկությունը մեծ է 2-5 տարեկանների խմբերում աշխատելու:

Գայանե Արզումանյանի երաժշտական լսողությունը մի փոքր թերի է, բայց կարծում եմ հնարավոր է շտկել աշխատելու և  շատ կոմիտասյան, դասական և ազգային երաժշտություն լսելու դեպքում: Չնայած նրան, որ նա ջանք չէր խնայում և փորձում էր ամեն կերպ օգտակար լինել և ակտիվ մասնակցություն ունենալ ծեսի ընթացքում:

Քրիստինե Հովսեփյանը ունի լավ երաժշտական լսողություն  և արագ ընկալում է մեղեդին: Ցանկության դեպքում կարող է համալրվել նաև ուսուցչական երգչախմբում:

Կից ներկայացնում եմ պարապմունքի և ծեսի տեսանյութերը:

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Ծրագրում՝ Կոմիտասյան և Թումանյանական երգեր, բեմադրություններ:

1. Կաքավիկ

2. Կոտ ու կես

3. Խնոցի

4. Ախ, ինչ լավ է

5. Ամպի տակից, ջուր է գալիս

 

1. Կաքավիկ

Բառեր

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Սիրունի՛կ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լրցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Սիրունի՛կ, նախշուն կաքավիկ: 

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,

Կըշորորաս ճուտիկներով.

Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Սիրունի՛կ, նախշուն կաքավիկ: 

 

2. Կոտ ու Կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սիպտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

 

Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար

Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար

Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սիպտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

3. ԽՆՈՑԻ

Հարի՛, հարի՛, խնոցի՛,

Մեջդ բարի, խնոցի՛,
Ունկըդ բարակ, խնոցի՛,
Մեջըդ կարագ, խնոցի՛։

Փլավ կեփեմ եղ չկա

Փեսեն էկավ տեղ չկա

Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Բերքդ բարի, խնոցի:

4. Ախ, ինչ լավ են սարի վրա

Ախ, ինչ լավ են սարի վրա

Անցնում օրերն անուշ, անուշ,

Անրջային, թեթևասահ

Ամպ ու հովերն անուշ, անուշ:

Ահա բացվեց թարմ առավոտ,

Վարդն է թափում սարին-քարին,

Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,

Շնչում բուրմունք եդեմային:

Ախ, ինչ հեշտ են սարի վրա

Սահում ժամերն անուշ, անուշ,

Շվին փչեց հովիվն ահա,

Աղջիկն ու սերն անուշ, անուշ:

 

5. Ամպի տակից ջուր է գալիս

Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում,
էն ո՛ւմ յարն է նստած լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում։

Ա՛յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից։

Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում.
Ա՜խ, իմ ազիզ յարն է լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում։

 

 

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում. ամփոփում

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում. ամփոփում

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք Հոկտեմբերի 29

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

Օրը՝ Հոկտեմբերի 29-ը, երկուշաբթի

Ժամը՝ 13․00-14․00

Վայրը՝ Սեբաստիա համերգասրահ

Պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան

Ծրագրում՝ երաժշտություն․ պարերգեր:

1. Խնջույքի երգ

2. Կենաց երգ

3. Հալել եմ եղը

4. Հաց կըթխեմ

5. Ցորեն եմ ցանե

 

ՎԱՅՈՑ ՁՈՐՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

16.08.2018թ. ժ.15։30-16։00 պարերգերի ուսուցում` Մարինե Ոսկանյան

Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի մասնակիցներ

1. Հասմիկ Մարգարյան
2. Սյուզի Խաչատրյան
3. Ռաֆիկ Ջահանգիրյան
4. Արթուր Կարապետյա
5. Մարիամ Մաթևոսյան
6. Էլեն Հարությունյան
7. Արտյոմ Դովլաթյան
8. Արսեն Մարտիրոսյան
9. Երվանդ Հախվերդյան
10. Նարեկ Բաբայան
11. Մանե Համբարձումյան
12. Վլադիմիր Սարգսյան

Երգացանկ՝ պարերգեր՝ Թամզարա, Ախ, լոթի Մարան, ջան Մարան

Պարի ուսուցում՝ Էջմիածին

  1. Թամզարա, հա՜յ, թամզարա

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման երաժշտական ծրագիր.

2018թ. 5-րդ փուլ.Մայիսի  21-25

Մայիսի 22, Սեբաստիա համերգասրահ, ժամը 13.30-14.30-Պատասխանատուներ՝ Սոֆյա Գրիգորյան, Մարինե Ոսկանյան

Մայսի 23, Սեբաստիա համերգասրահ, ժամը 13.30-14.30-Պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարիամ Մնացականյան

Հակաբացիլ Կոմիտաս 2018- Ամենամյա երաժշտական նախագիծ

Կոմիտասյան պարերգեր

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի «Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում

«Համբարձման ծես » ուսումնական նախագիծ

Օրը՝ մայիսի 21

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Սասունիկ, «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ:

Հասցե`ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք. տնօրեն`Ռուզաննա Հարությունյան:

Հեռ.`093-67-87-55

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ. «Համբարձման ծես » «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ

Ուսումնական Սասունիկ. կրթական փոխանակումների ծրագիր

Մեկօրյա վերապատրաստում «Արմինե Կարապետի» անվան մանկապարտեզում

  • 09:00. Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)
  • 10:00. Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ
  • 10:00-11:30. Բարև, ես… մարզական «Ռոդարիական խաղեր». 
  • 10:00-11:30. Տեխնոլոգիա. ծիսական տիկնիկների պատրաստում` Ծաղկամայր, ծաղկեպսակներ և վիճակի սափոր.
  • 10:00-11:30. Ծաղկահավաք, սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • 10:00-11:30. Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»
  • 10:00-11:30. Ծիսական գործողություն «Ծաղկամոր տիկնիկ»
  • 11:30-12:00. Համբարձման  ծիսական գործողություն՝ «Գովք»
  • 11:30-12:00. Համբարձման  ծիսական գործողություն «Վիճակ»
  • 12:00-13:00. Հավաքվում ենք բակում.«Համբարձման ծես » 
  •  Համբարձման երգեր «Ձայնադարանից», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
  • Տեսադաս. «Համբարձում».
  • Վիճակի խաղիկներ . պատասխանատուներ` Մարինե Մկրտչյան, Մարինե Ոսկանյան 
  • 13:00-16:30-Շրջայց -զբոսանք-ընդմիջում
  • 17:00-վերադարձ

Նախապատրաստական փուլ.

 

РУБРИКА