Զատկական տոնավաճառ.Հոգատարություն նախագծով

«Հոգատարություն» նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի սովորողների, նախակրթարանի ծնողները` Արևելյան դպրոց-պարտեզի պուրակը վերածել էին հոգատարության պուրակի: Զատկական ցուցահանդեսին ներկայացված էին «Գինու դպրոցի» նմանը չունեցող գինիները, սովորողների պատրաստված ձեռքի աշխատանքները :
Զատկական տոնահանգանակությունից գոյացած հասույթն այս անգամ Սեբաստացիներ հիմնադրամը փոխանցելու է Համբարձումյանների ընտանիքին՝ Ասկերանում իրենց տան աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Երգ ու պարն անպակաս:

Հեքիաթային ֆլեյտան

Այսօր Արևելյան դպրոցի նախակրթարանի հյուրն էր ընկեր Տաթևը և  հեքիաթային  ֆլեյտան։ Ֆլեյտան շատ սիրուն ու հեքիաթային հնչողություն ունեցող երաժշտական գործիք է: Սկզբից մի փոքր ընկղմվեցինք պատմության մեջ, խոսեցինք այն մասին, թե որտեղից է եկել ֆլեյտան: Երեխաները ուշադիր լսեցին այդ հիանալի հեքիաթը: Իսկ վերջում վայելեցինք, ընկեր Տաթևի կատարմամբ ֆլեյտայի կախարդական հնչյունները։

Լողափնյա հրճվանք Արևելքում

20200601_12300520200601_125020

Ջուր գումարած փուչիկ , հավասար է  Մարինե Ոսկանյան` արդյունքում հավես ու զվարճալի խաղ։ Փուչիկներին «խմեցրեցինք» ջուր ու կախեցինք պարանից՝ լիքը փորիկներով։ Հետո պայթեցրեցինք ու մի լա՜վ ջրվեցինք , հովացանք։ Այ քե՛զ հավեսի լողափ, երգով ու խաղով լի։

Փայտե ձիուկ`

Արև, Արև, եկ, եկ

Լողափնյա հրճվանք Արևելքում

20200601_123005

Ջուր գումարած փուչիկ , հավասար է  Մարինե Ոսկանյան` արդյունքում հավես ու զվարճալի խաղ։ Փուչիկներին «խմեցրեցինք» ջուր ու կախեցինք պարանից՝ լիքը փորիկներով։ Հետո պայթեցրեցինք ու մի լա՜վ ջրվեցինք , հովացանք։ Այ քե՛զ հավեսի լողափ, երգով ու խաղով լի։

Փայտե ձիուկ`

Արև, արև, ե՜կ ե՜կ`

Գալստյանների երաժշտական բենդ

Ընտանեկան դպրոց ` Գալստյանների երաժշտական բենդը։ Առցանց ընտանեկան առաջարկ-նախագծի շրջանակներում Զատկական երգեր է ներկայացնում Գալստյան Մանվելի հայրիկը ՝ Արման Գալստյանը: