Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:
Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան
Նպատակը՝ Հեղինակային կրթական ծրագրերի տարածում,Բլեյան բաց կրթական ցանցի ընդլայնում
Սըրտիկ մալուլ մի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Աշխարհ մարդուն չի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:
Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:
6.Այբ, բեն, գիմ
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:
Տյուն, րե, ցո
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:
Եվ, օ, ֆե:
7.Մանուկների հայր մեր
Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ, Լիուլի, ամեն օր. Հա՛յր մեր. Կյանք տուր մեր հայրիկին, Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր, Մեզ պահե քո աջով, Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով, Հա՛յր մեր, Դու պահապան մեր …
8.Հե~յ, իմ նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
9. Փայտեձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
10.Կաքավի եգը
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն, սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Քո բուն` հյուսած ծաղիկներով,
Շուշան, Նարգիզ, Նունուֆարով,
Քո տեղ՝ լցված ցող ու շաղով,
Քնես, կելնես երգ ու տաղով:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
10. Կոտ ու կես
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար, Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար, Կռացա քար վեր առա զարկելու համար,
«Փնջատուն», «Հարսնառ» ՝ կրթահամալիրի Արևելյան դպրոցից ծրագրով հունիսի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և ուսանողուհի Արփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսը:
«Փնջատուն», «Հարսնառ» ՝ կրթահամալիրի Արևելյան դպրոցից ծրագրով միասնական, ծիսական հարսանեկան պատրաստություններ Օր՝ հունիսի 14, 16 Ժամ՝ 10.00 Վայր՝ Արևելյան դպրոց Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան դպրոցների մանկավարժական ճամբարի մասնակիցներ
Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան դպրոցների հարսանքավոր ճամբարականներ, դասավանդողներ, հյուրեր, այլք
Վայր՝ Արևելյան դպրոց, «Արևելյան ծովեր»
Ծրագիր, ծիսական գործողությունների ընթացք
ճամբարականները նախօրորք սովորում են հարսի գովքի երգերը, օրհնանքները,
ժամը 9.40-ից Հյուսիսային և Արևելյան դպրոցների ճամբարական աղջիկներից կազմված խումբը ծիսավարների ուղեկցությամբ կատարում են վարդաթերթերի հավաք, որոնք ուղեկցվում են հարսնագովքի երգերով, օրհնանքներով,
ժամը 9.50-ից Հյուսիսային և Արևելյան դպրոցների ճամբարական աղջիկներից կազմված խումբը ծիսավարների ուղեկցությամբ հավաքում են յոթ աղբյուրներից ջուր, որոնք ուղեկցվում են հարսնագովքի երգերով, օրհնանքներով,
ժամը 10.00-ին հարսանքավորները ծիսական պարագաներով հավաքվում են հարսի շուրջը՝ «Արևելյան ծովերում».
«Հակաբացիլ Կոմիտաս» և «Հարսանեկան ծես» ուսումնական նախագծերով երաժշտական հանդիպում կրտսեր դպրոցների հինգերորդ և միջին դպրոցի ութերորդ դասարանցիների հետ:
Օր՝ հունիսի 6
Ժամ՝ 10.00
Վայր՝ Մայր դպրոց, փառատոնային պուրակ
Մասնակիցներ՝ 5-րդ, 8-րդ դասարանցի, դասավանդող ճամբարականներ, այլք
Ծրագրում՝ միասնական կոմիտասյան և հարսանեկան երգեր, պարերգեր
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, Մի գորշ խրճիթում, Մի հին խրճիթում, Գետի եզերքին, Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ. «Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ. Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, Էս գորշ խրճիթն է, Էս հին խրճիթն է, Գետի եզերքին, Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ, Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու Էս գորշ խրճիթից, Էս հին խրճիթից, Գետի եզերքին, Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տըղան, Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան… Ու հառաչելով ետ վերադարձավ Էն գորշ խրճիթը, Էն հին խրճիթը, Գետի եզերքին, Ծառերի տակին։
3.Շունն ու կատուն Ժամանակով Կատուն ճոն էր, Շունն էլ գըլխին գըդակ չուներ, Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի, Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին, Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բար’ աջողում, ուստա Փիսո, Գլուխըս մըրսեց, ի սեր ասծո, Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս հարմար: Վարձիդ համար միամիտ մընա՛, Համա-համա շատ չուշանա:
— Աչքիս վըրա, քեռի Քուչի, Մի գըդակ ա, հո մի քուրք չի․