Խաղաղության կոչնակներ/ ուրբաթ պարապմունք

Արցախցի և Արևելյան դպրոցի սովորողների հետ օրը սկսեցինք խաղաղության ժամերգությամբ: Քայլքով հասանք Թուր կեծակի քանդակի մոտ, կարդացինք Սասունցի Դավթի էպոսից հատվածներ, Ե. Չարենց, այնուհետև արևելքի լանջերին իրականացրինք ուրբաթ պարապմունքը:

Պարապմունքն իր մեջ ներառում էր տեխնոլոգիական աշխատանքների ցուցադրություն, մայրենիի ընթերցումներ և երաժշտական կատարումներ հոգևոր և հերոսապատում թեմաներով:

Գեղեցիկ օրվան կարող եք ծանոթանալ տեսանյութում:

Ուրբաթ պարապմունք — «Խաղաղության կոչնակներ»

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Խորագիրը՝ Խաղաղության Կոչնակներ

Վայրը՝ Արևելյան դպրոցի լանջեր

Օրը, ժամը՝ Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00

Մասնակցում են՝ Արևելյան դպրոցի և Արցախցի սովորողները, դասավանդողները

Ծրագրում՝

Անդաստան

Մանուկների Հայր մեր

Առավոտ լուսո

Քրիստո ի մեջ

Ընթերցում՝ Ես իմ անուշ Հայաստանի

Սարդարապատի հիմն

Զինչ ու զինչ

Նինար է, հայ

Ընթերցում՝ հատված Սասունցի Դավթի էպոսից

Հասնինք սասուն Հայեր միացեք

 

Ուրբաթ պարապմունք 02.10.2020

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Օրը՝ Հոկտեմբերի 2, ժամը 15:15

Վայրը՝ Արևելյան լանջեր

Ծրագրում՝ Կոմիտասյան և հոգևոր երգեր, ընթերցումներ:

Միասնական ընթերցում՝ Տէրունական աղոթք

Առավոտ Լուսո

Սովորողներ՝ ընթերցում
Ներսես Շնորհալի
Իմաստություն Հոր’
Հիսուս,
Տուր ինձ իմաստություն’
Ամեն ժամ Քո առաջ
Բարին խորհելու,
խոսելու և գործելու
Եվ փրկիր ինձ
Չար խորհուրդներից,
խոսքերից ու գործերից.
Եվ ողորմիր Քո արարածներին
Եվ ինձ’ բազմամեղիս։
Մանուկների հայր մեր
Սուրբ, Սուրբ — Տաթև Մանվելյան/ֆլեյտա
Այբ, բեն գիմ
Ընթերցում՝ Կոմիտասի Ճանապարհը

Բարակ ուղին սողալով։
Ոտի տակին դողալով`
Ճամբի ծայրին բուսել է
Կեանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի,
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բուսի, գազանի
Եւ թեւաւոր Թըռչունի:

Տէր Ողորմեա — Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան/ ֆլեյտա

Ընթերցում՝ դասավանդողներ

Մեսրոպ Մաշտոց
Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:

Քրիստոս ի մեջ

Կոմիտասով Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք նախագծի շրջանակներում 3.1 և 3.2 դասարանների սովորողների հետ բարձունք հաղթահարելով հասանք Թեղենյաց վանք: Երգեցինք վանքի ներսում հոգևոր երգեր, այնուհետև շուրջպարով կատարեցինք կոմիտասյան երգեր և պարերգեր:

Մեդիաուրբաթ պարապմունք/ Աշնանատոնը Թեղենյաց վանքում

Օրը՝ Սեպտեմբերի 25

Ժամը՝ 14:00

Վայրը՝ Թեղենյաց վանք

Ճամփորդության նախագիծ

Մասնակիցներ՝ Երրորդ դասարանների սովորողներ, դասավանդողներ:

Ծրագիր՝

Ուսումնական ժամերգություն

Մանուկների հայր մեր

Առավոտ լուսո

Հավուն-Հավուն — մեներգում է Մարինե Ոսկանյանը

Քրիստոս ի մեջ

Վանքի բակում

Արև, Արև, եկ, եկ

Կաքավի գովքը

Լորիկ

Հ. Թումանյան — Թռչունի մտածմունքը

Կոտ ու կես

Էսօր լուսնակ նորել է

Հոպ թռի

Խորոտ էր, կոլոտ էր

Թամզարա

Գարնանային երաժշտական հրավառություն… Ուրբաթ համերգ — ծրագիր

Մարտի 6 — Մեդիաուրբաթ համերգ:

  1. Պարահանդեսային պարերի մեկնարկ — Վալս (Անաստասիա)

Երբ բացվում են մայրիկների երաժշտական պահոցները

2. Ռ. Ամիրխանյան — Պույ-պույ մկնիկ

3. Ա. Օստրովսկի — Пуст всегда будет солнце

Ծնողական և Ուսուցչական երգչախումբ

4. Կ. Օրբելյան — Երգ Ճանապարհի

5. Կ. Օրբելյան — Գալիս ես

6. Պարահանդեսային պարերի մեկնարկ (Կրթահամալիրի կրտսեր դպրոցներ) Անաստասիա

7. Ընթերցում — Հ. Թումանյան Ուր գնացին ծաղիկները

Գարնանային ազգագրական փառատոնին ընդառաջ

8. Կոմիտաս — Ծառի տակին կար կանեմ

9. Ազգային երգ — Ախչի քո անուն ասա

10. Կոմիտաս — Դուն հալալ մերիկ

մենակատարներ՝ Մանե Պապիկյան, Քնարիկ, Մանե

11. Է. Հովհաննիսյան — Նանարի նա

մենակատարներ՝ Նանե, Մանե, Մարիամ

12. Կոմիտաս — Երկնքի աստղերը

13. Կոմիտաս — Հեյ գյուլեմ

Մենակատար՝ Տաթև Ստեփանյան

14. Կոմիտաս — Ծաղիկ ունեմ նարնջի

15. Ընթերցում՝ Վ. Տերյան — Գարունը այանքան ծաղիկ է վառել

16. Ազգային երգ — Նինար է հայ

17. Ստ. Շաքարյան — Հայկական ժող. երգերի շարան — Մուշ

18. Պար-խաղ — Կռնկավեր

Ուրբաթ պարապմունք — Հուռիով ծիտը, ծտով հարսանիք

Անբան Հուռի

 Կոմիտասի երաժշտության տակ սարհ են գալիս  Արևելյան դպրոցի  խմբերը:

Լինում է, չի լինում – պատմողական

Լինում է, չի լինու՞մ – հարց տալով

Լինում է չի լինում —  հաստատելով

Բոլորը  միասին- Մի՜՜՜՜ գյուղ:

Մի քանի վայրկյան լռություն: Տարբեր կողմերից լսվում են ձայներ: Ձայներն ավելանում են և ընդհանուր գյուղի միջավայրի աղմուկ է դառնում: Աքլորի ձայն՝ հեռվից միանում է կովի բառաչը ապա խոզերի աղմուկը, գետի քչքչոց, դռան ճռոց, քամու ձայն, մեղմ անձրևի կտկտոց, որը վերածվում է տեղատարափի: Լռություն:

Խումբ- Էդ գյուղումը մի կին է ապրում:

Նորից սկսում են գյուղական աղմուկի ձայները: Մի խումբը սկսում է ձիու ոտքերի վազքի ձայն հանել: Դեկորատիվ նկարված սայլը պահած՝ ներս է մտնում  Հուռիի մայրը: Սայլի անիվների փոխարեն գլուխկոնծի են տալիս չորս երեխա: Սայլը կանգնում է: Խումբը ձիու խրխիջի ձայն է հանում:

Հուռիի մայրեր- Ջաղչի դռնով ես անցա (շարունակությունը միանում են բոլորով:

Խումբ- Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած:

Խմբով հորանջում են բարձր ձայնով:

Խմբի աղջիկների մի մասը առաջ է գալիս ու բոլորով երգում են:

Հուռիներ-

Բանն ինչ անեմ՝ կեղտոտ է

Բամբակը կորիզոտ է,

Մաստակ պիտի որ ծամեմ

Կտերը տիտիկ անեմ:

Անցնողին մտիկ անեմ,

Ուտեմ, խմեմ, մթնի՝ քնեմ- ընթերցում:

Հուռիները ընկնում են գետնին ու պառկում:

Խումբ- Հարևանները անունը դնում են՝ Անբան Հուռի: Բայց մերը, աղջկանը գովելով ման է գալիս:

Աղջիկների մյուս խումբը դուրս է գալիս:

Մայրեր- Լիդրը գզող, լիդրը մանող: Համ խճճող, խճուճը հանող: Ձևող- կարող, հունցող-թխող, եփող- թափող:

Խումբ- Մի խոսքո՜վ

Մայրեր- Հուրի հրեղեն, մատները ոսկի:

Խումբ- Էս խոսքերը գնում՝ մի վաճառականի ականջն է ընկնում:

Տղաների մի խումբ  ձիու գլխով փայտի վրա հեծնած գալիս են: Խումբը ձիու ոտքերի վազքի ձայն է հանում: Հուռիները պառկած տեղից օդային համբույր են ուղարկում: Հեծյալները կանգնում են

Խումբ- Վա՜հ

.Վա՜հ. բառի վրա հեծյալները բերանները բաց, քարացած կանգնում են: Մայրերը կոտրատվում են

Երգ –Քելե, քելե  նազ մի անի Հուռի ջան:

Հեծյալներ- Մեր ուզածնել հենց սա է, որ կա

Հեծյալները՝ ամեն մեկը մի Հուռիի կողքին կանգնում է:

Խումբը

երգային ծիծաղում է

Խումբ-  Հա, հա, հա, հա, հա՜

Հի, հի, հի, հի, հի՜

Հո, հո, հո, հո, հո՜.

Հի, հի, հի- հա, հա, հա

Հո, հո, հո- հի, հի, հի

Մայրեր- /ուրախ գոռալով/ Հարսանիք է լինելու՜

Երգ —  Այլիհո / պար

Խումբ-/ուրախ գոռալով/ Հարսանիք ենք անելու՜

Երգ —  Պսակ պսակ

Խումբ- Հարսանիքի ամենաթեժ պահին, ներս են մտնում ծտերը (1-ին և 2-րդ սովորողներ)

Ծտերի խմբերը մտնում են ներս՝թևիկները շարժելով: /հագուստի վրա թափվող կտոր, որոնք նման են ծտի թևերին/: Նորից շարունակվում է երաժշտությունը: Նոր խումբը միանում է պարին: Պարն ավարտվում է: Լռություն

Ծտեր-Ի՞նչ եք մոլորվել: Այ, մեր գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Մենք էլ գնանք քուջուջ անենք, գլուխներս պահենք:

Երգ —  Ջան գառնուկ

Խումբ- Գնում են, գալիս

Առաջիններ- Մեր գառը տվեք

Խումբ- Մորթել ենք կերել, որտեղի՞ց տանք,

Առաջիններ — Չէ, մեր գառը տվեք: Թե չէ դես կթռչենք, դեն կթռչենք, հարսին կառնենք դուրս կթռչենք:

Խումբ- Հարսին առնում թռչում են: Գնում են գնում, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:

Աշուղի երգ –

Ծտեր- Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Մենք էլ գնանք քուջուջ անենք, գլուխներս պահենք:

Խումբ- Գնում են գալի աշուղի առաջը կտրում:

Ծտեր- Մեր հարսը մեզ տուր

Աշուղներ- Հարսը գնաց իրենց տուն

Ծիտ- Չէ, մեր հարսը տուր: Թե չէ դես կթռչենք, դեն կթռչենք, սազիկդ կառնենք դուրս կթռչենք:

Ծտերի պար:

Ծտեր- Ծնգըլը, մընգլը,

Փուշիկ տվի, լոշիկ առա,

Լոշիկ տվի, գառնուկ առա,

Գառնիկ տվի, հարսիկ առա,

Հարսիկ տվի, սազիկ առա,

Սազիկ առա, աշուղ դառա,

Ծընգլը, մընգլը

Ծիվ, ծիվ:

Թռռռռ—

Առաջին խումբ- հեքիաթը վերջացա՞վ…
Չէ, ճվերջացա՜՜՜՜՜՜՜՜՜՜վ………………….

Պարերգեր՝ Ալագյազ, Սարեն կուգա, Սև գյուլի:

Երևանյան երգեր

Պարեր՝ Կոմիտաս Շորոր, Բուլուլ: