Բըլբուլի լիզվով իմ ասում՝ «Տէ~ր, պա՛հէ վարդի նըմանը» Վարդատոն ուրբաթ-համերգ

Օր` Մայիսի 12

Ժամը` 15։15

Վայրը` Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Համակարգող՝ Արևելյան դպրոց, Լիսիցյան ծեսերի կենտրոն, Սյուզի Մարգարյան

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան և քոլեջի սովորողներ

Երաժիշտներ՝ Մարինե Ոսկանյան, Սեդա Թևանյան, Մարինե Մկրտչյան

Գործիքներ՝ Սազ — Դափ, Շվի — Լաերտ Գրիգորյան, Դուդուկ — Արթուր Գևորգյան

Ծրագիր`

  1. Դ. Վարուժան — Անդաստան — միասնական կատարում
  2. Ն․ Շնորհալի — Զարթիք, փառք իմ — միասնական կատարում

3-րդ դասարաններ

  1. «Վարդը» նվ․ կիթառ՝ Վահագ Ռաշ
  2. Ընթերցում․Անահիտ Ստեփանյան
  3. «Համբարձում է, գարուն է»
  4. «Վիճակի երգ»
  5. « Հեյ իմ Նազան» — Շվիահարների համույթ, Տաթև Մանվելյան

4-5-րդ դասարաններ

  1. Սայաթ-Նովա — «Դուն են հուրին իս»
  2. Ընթերցում․ Գրիգոր Նարեկացի․ «Տաղ Վարդավառին» հատված
  3. Սայաթ-Նովա — «Բլբուլի հիդ»
  4. Սայաթ-Նովա — «Առանց քիզ ի՞նչ կ’օնիմ» — Արևմտյան դպրոց, Սեդա Թևանյան
  5. Սայաթ — Նովա — « Յիս քու ղիմեթըն չիմ գիդի» — Քոլեջ, Մարինե Մկրտչյան
  6. Սայաթ- Նովա «Քանի վուր ջան իմ» Արևելքի դասավանդողներ, Սյուզի Մարգարյան
  7. Ազգային պարերգ — «Պուդուդի»
  8. Սայաթ — Նովա «Բրոյի-Բրոյի»

1․ Դ․ Վարուժան — Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

2․ Ն․ Շնորհալի — Զարթիք փառք իմ

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զըվարթունս,
Մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյ
Ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառըս փըրկողին. ալելուիա:

Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա։

3․ Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին:

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին:

Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին:

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

4․ Ընթերցում — Հաֆիզ, Անահիտ Ստեփանյան

«Թո՜ղ վարդը իր թփին: Եթե քաղվի՝ նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո՜ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո՜ղ վարդը իր թփին: 

5․ Համբարձում է, գարուն է

Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Էս գիշեր լուսը տեսա,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Իմ յարը դուսը տեսա,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ամեն քեզի տեսնելիս,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

6․ Վիճակի երգ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

7․ Շվիահարների համույթ — Հեյ, իմ նազան, պատ․ Տաթև Մանվելյան

4-5-րդ դասարաններ

8. Ընթերցում․ Գրիգոր Նարեկացի․ «Տաղ Վարդավառին» հատված

Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային: 

Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով.
Սոսն ու տոսախն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց: 

9. Սայաթ-Նովա — Դուն են հուրին իս

Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ,
Չունքի ինձ զաւթեցիր խափով, նազա՛նի,
Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս
Չըկայ քիզի նըման չափով, նազա՛նի:

Շատ մարդ քու էշխէմէն կու դառնայ յիզիդ,
Արի մէ ռա՛հմ արա, լա՛ւ կացի միզիդ,
Գ’ուզիմ, թէ համաշա դամ անիմ քիզիդ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:

Սայաթ-Նովէն ասաց` արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.
Հէնչաք ըլի, եա~ր, գաս իմ գերեզմանին,
Ածիս խուղըն վըրէս ափով, նազա՛նի:

10. Սայաթ-Նովա — Բլբուլի հիդ

Բլբուլի լիզվով իմ ասում՝ Տե՜ր պա՛հե վարդի նմանը։

Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարդի նըման բաց իս էլի,
Վարդաջըրով թաց իս էլի,
Թա՛ց իս էլի:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Էրէսըդ է շամշ ու ղամար,
Ջանըս դուս գուքայ քիզ ամար,
Մէջքիդ ունիս օսկէ քամար,
Օ՛սկէ քամար:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Դարդըս ասիմ` գուլան սարիր,
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր,
Սայաթ-Նովուն ջունուն արիր,
Ջո՛ւնուն արիր:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

11. Սայաթ-Նովա — Առանց քիզ ի՞նչ կ’օնիմ — Արևմտյան դպրոց

Առանց քիզ ի՞նչ կ’օնիմ սօյբաթն ու սազըն.
Ձեռնէմէս վիր կ’օծիմ չանգիրըն մէմէկ.
Չունքի ուշք ու միտքըս իրար շաղեցիր`
Փահմէս կու հիռացնիմ հանգիրըն մէմէկ:

Բըլքամ մէ մարդ ռաստ գայ, վուր ինձ խըրատէ,
Գօ՛զալ, քու էշխէմէն սիրտըս ազատէ.
Կանց եօթըն իմաստնասիրացըն շատ է
Էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մէմէկ:

12.Սայաթ- Նովա — Յիս քու ղիմեթըն չիմ գիդի

Յիս քու ղիմեթըն չիմ գիդի՝

Ջավահիր քարի նըման իս.

Տեսնողին Մեջլում կու շինիս՝

Լեյլու դիդարի նման իս:

Աշխարումըս իմըն դուն իս,

Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.

Պըռոշներըտ՝ նաբաթ ունիս, —

Ղանդ ու շաքարի նըման իս:

Վունց դիմանամ էսչափ չարին՝

Աչկեմես կաթում է արին.

Սայաթ-Նովա, նազլու յարին՝

Գընած նոքարի նըման իս:

13. Սայաթ- Նովա — Քանի վուր ջան իմ

Քանի վուր ջան իմ,
Յա՜ր, քի ղուրբան իմ.
Աբա ի՛նչ անիմ.
Արտասունք անիմ,
Շատ հոքուց հանիմ,
Յա՛ր, ղադեդ տանիմ.
Ասիր՝ ջեյրան իմ.
Թուղ քի սեյր անիմ,
Յա՛ր, մըտիկ անիմ։
Մո՛ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով։

Հաքիլ իս ատլաս,
Թուրլու զար ու խաս՝
Սալբու դալ բովուն.
Զեռիդ ունիս թաս,
Լըցնիս ու ինձ տաս,
Ղուրբան իմ մովուն.
Թաք դուն բաղչեն գաս՝
Անիս մասնեմաս
Քու Սայաթ Նովուն։
Մու՛տ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով։

14. Ազգային պարերգ — Պուդուդի

Ամեն թփից, յարո ջան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քաղե նարգիզ ու շուշան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Ամեն մի ծաղկի համար,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քեզի երկու պաչ կուտամ,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Ամեն թփից, յարո ջան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քաղե դդում ու շուշան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

15. Սայաթ Նովա — Բրոյի Բրոյի

Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն:

Չիմ քաշվի էկած մահեմեն,
Բաղիփի տըված ահեմեն բրոյի—բրոյի.
Թեգուզ բաղամ գա Շահեմեն,
Յար, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարերարեմեն:

Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն։







Մի կաթիլ մեղր ուրբաթ — համերգ «Նռանե» համույթ, քոլեջ

Օր` փոտրվարի 10

Ժամը` 15։15

Վայրը` Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Ծրագիր`

  1. Սկսվում է ազգային խաղերով
  2. Երգ` կարմիր ֆստան `երգում են 《նռանե》խումբը և քոլեջի տղաները
  3. Երգը վերջանալուց ջղայնանում է Տիգրան Զոհրաբյանը
  4. Պար` Կարմիր ֆստան (3 տարբերակ)
  5. Ժամանակակից երաժշտությամբ ազգային պար
  6. Հարձ ու պատասխան 
  7. Պար `Թամզարա (9 տարբերակ)
  8. Երգ `Այ լոթի յար
  9. Պար` Մածուն
  10. Պար` Թրթռուգ
  11. Միասնական պար` թաշկինակներով, Յալլի

Կարմիր ֆստան բառեր`

Նռանե`

Տիլլէն խաղիղ սիվցուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Աշկայն դէմս խիվցուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Քոլեջի տղաներ`

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Գարմիրը ֆստան հագուծի
Հալա-հալա-հալա նինոյէ:
Չուծար աղվուրը վիրլուծիր
Հալա-հալա-հալա նինոյէ:

Այ լոթի յար բառեր`

Տընգլ֊մնգլ գքելեր

Այ լոթի յար ջան

Հաստատ ընձի կսիրեր

Ջան լոթի յար ջան

Կրկ` այ լոթի յար ջան

Ջան լոթի յար ջան 

Բոխախդ մարջան

Ջան լոթի յար ջան

Աղջիկ` ես աղջիկ եմ ալ կուզեմ 

Բաղչես ծալեծալ կուզեմ

Երբ որ յարիս տուն գնամ

Գոտիս քիրմա շալ կուզեմ

Տղա` բարդու ծառը բարձրաա

Սիրած յարը քաղցրա

Գնամ հորը հարցնեմ

Թե որ չտա փախցնեմ

Կրկ`…

Նախշուն շորս կարել եմ

Օսկե կոճակ շարել եմ

Նանի ջան դարդ մի անի

Ես սիրածս ճարել եմ

Լամպի շուշեն կճնգա

Գլորվա ծոցդ ընգա

Խնձոր քցեմ ֆռֆռա

Թուշդ խաձեմ մռմռա

Տղա տղա այ տղա 

Աղջի աղջի այ աղջի

Ես եմ ձեր տան փեսացուն

Ես եմ ձեր տան հարսնացուն

Կրկ`…

Մասնակիցներ

  • Քոլեջի Դղոք
  • 《Նռանե》֊ի աշկեն
  • 《Եռյակ》֊ի մանչեր

Երգուսույց` Մարինե Ոսկանյան

Պարուսույց` Տիգրան Զոհրաբյան

Համակարգողներ` Տիգրան զոհրաբյան, Նելի Արղության, Լաերտ Գրիգորյան

«Գարուն` խաղաղության» ուրբաթ-համերգ, մայիսի 6. 2022թ. Ծրագիր

Օրը՝ Մայիսի 6

Վայրը՝ Մարմարյա սրահ

Ժամը՝ 15:15

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Համակարգումը՝ Մարինե Ոսկանյանի, Տաթև Մանվելյանի

Ծրագրում՝

  1. Միասնական կատարում՝ Բարի լույսի զանգեր զարկին, նվ. Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

2. 4,5-րդ դասարաններ / ընթերցում

Ե. Չարենց- Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

3. 4,5-րդ դասարաններ / երաժշտական ֆլեշմոբ

Բեթհովեն 5-րդ սիմֆոնիա

4. 5-6 տարեկանների խումբ/ երաժշտական կատարում

Ոտքերով պար

5. 1-ին դասարաններ/ ընթերցում

Ձմեռն անցավ…

Եկավ գարուն…

Ձյունը հալվեց,

Լցվեց առուն:

Արև ծագեց Արևելքից,

Ծիլեր քաշեց

Գետնի տակից:

Պըզզ, պըզզ,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Գարնան ամիս,

Սիրո՛ւն մայիս,

Նախշո՛ւն նկար,

Բարո՛վ եկար։

Շարունակել կարդալ “«Գարուն` խաղաղության» ուրբաթ-համերգ, մայիսի 6. 2022թ. Ծրագիր”

Հակաբացիլ Կոմիտասով, Երևան Ջան ուրբաթ համերգ

Հակաբացիլ Կոմիտասով, Երևան ջան ուրբաթ համերգի պատասխանատուն էր Արևելյան դպրոցը սովորողով, ուսուցչով, ծնողով, հյուրերով…

Օրվա տեսապատումները

Սուրբ Խաչի տոնին նվիրված միասնական ուրբաթ-համերգ՝ «Խաչ, վերմակ առ, ներս փախիր»

Սուրբ Խաչի տոնին նվիրված միասնական ուրբաթ-համերգ՝ «Խաչ, վերմակ առ, ներս փախիր»

Սեպտեմբերի 10, 2021թ
Ժամը՝ 15․15
Տեղը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոց, Մարմարյա սրահ, հասցե՝  Բաբաջանյան 25
Իրականացումը՝ 
Ուսումնական սեպտեմբեր նախագծով
Բովանդակությունը՝ Սուրբ խաչի կամ Սըբխեչի տոնի իրականացում
Պարապմունքի համակարգող՝ ծեսերի լաբորատորիա
Պատասխանատու՝ ծեսերի լաբորատորիա, ծրագրի ղեկավարներ, երաժիշտներ, կազմակերպիչներ
Մասնակիցներ` կրթահամալիրի  Արևելյան,  Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցների , Քոլեջի  դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք
Տեխսպասարկումը՝ Էմիլ Զաքարյանի և ընկերների
Ֆոտոպատումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագրում

Միասնական կատարում -Դանիել Վարուժան՝ «Անդաստան»

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

  • Սուրբ Խաչի շարական՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ:

Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ:

Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ:

  • Ավետիս(հատված «Կարոս խաչից»)-պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան

Մեզ աւետիք, ձեզ աւետիք,

Շմոն խեծէ կապուտ քուռակ,

Մէջքն ա զարկէ պողպատ ուրագ,

Բըրչամ թորգէ բուրակ, բուրակ,

Սուրբ Կարապետ տայ ուր մուրազ,

Մի ձու տըւէք, ալէլուիա:

  • Կարոս խաչ-(հատված )-մեներգում է՝ Սեդա Թևանյանը

Օր շաբաթ օր, լուս կիրակի,

Խոտըղքեր մէջ դաշտին հաւաքուեցին ,

Կալկալէ խաչըմ շինեցին:

Չորս բոլորտիք խընձորեցին,

Թըզե թավով փաթըթեցին ,

Ծունկ չոքին առջև,

Մեկ-մեկ բերան աղօթեցին,

Տըվին ըզմեմեկել համբուրեցին,

Տարան դրին մեջ Կարոս հաւդին,

Գիշեր` լուս կըտեր Կարոս հաւդէն,

Ցերեկ` հով կաներ վըր գեղին:

  • Միասնական ընթերցում՝ Կարոս խաչ(հատված )

Գիշեր էկավ էրազ գեղի քահանին ,

Ըսաց` ձի տարէք դըրէք տաճարին ,

Գիշեր լուս կանեմ տաճարին,

Ցերեկ, հով կանեմ վըր գեղին:

  • «Փափուրի»-Հայարփի Անանյան և ընկերներ
  • «Իլիլի դիլի»-պատասխանատու՝ Տաթև Մանվելյան

Հինգ էծ ունեմ ուլերով,

Իլիլի, դիլիլի,

Կաթ կըկըթեմ դույլերով,

Իլիլի, դիլիլի,

Սեր կըչափեմ կալ չափով,

Իլիլի, դիլիլի,

Եղ կըհանեմ լվի տըկով,

Իլիլի, դիլիլի:

  • Քաղենք խաղողը-պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան

Քաղենք խաղողը, լըցնենք կողովը,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բե՛ քաղենք սևը, փըռենք արևը,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Բե՛ քաղենք խարջին, ծախենք, տանք խարջը,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Սաթենին, տանք Սաթենիկին,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Նազելին, չըմընա կալին,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք Արենին, շուտ գըցենք գինին,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

  • Միասնական կատարում «Բաղը քաղինք»

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:


Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:


Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, փըռռա – խաղա
Տըրընգի, տըրընգի:

  • Միասնական ընթերցում՝ Կարոս խաչ (հատված )

Խաչ մ’է ելեր հայոց ազգին,

Անուն դըրած Կարոս՝ խաչին,

Գիշեր լույս կըտա վեր տաճարին,

Ցերեկ հով կանե վեր աշխարհին:Կարոս խաչ-(հատված )-մեներգում է՝ Լիանա Ռոզիկյանը

  • Հունձքի երգ-պատասխանատու՝ Սեդա Թևանյան, Աչեր Բաստաջյան

Մեր տանը դեմ` հասած գարի, 

Մեր տանը դեմ` հասած գարի,

 Քանի քաղեմ` հովը տանի: 

Քանի քաղեմ` հովը տանի: 

Երկու կաքավ մեջ կը բանի` 

Երկու կաքավ մեջ կը բանի`

 Մեկն իմ յարիս շատ նըման ի:

 Մեկն իմ յարիս շատ նըման ի: 

Աչքը, ունքը թառը քաշած, 

Աչքը, ունքը թառը քաշած, 

Երեսները վարդ նըմանի. 

Երեսները վարդ նըմանի:

  • Հաց կթխեմ գարիա-պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան, Լուիզա Քեշիշյան
  1. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Էս ինչ դժար տարի ա,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  2. Կրակը թռավ քարից,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ես կմեռնեմ քո դարդից,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  3. Ծով ա դառե մեր դաշտը,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Լիքը հաց ա մեր տաշտը,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  4. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ետ եմ նստել դոշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  5. Երեսիդ կարոտել եմ,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ոնց որ վարդ մանիշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  • Լեյլըմ լե, լե(Մայրոքե )-պատասխանատու՝ Աննա Երիցյան

Սասնա գեղէն երկու հարս,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Մտել են գետ, կը լողեն,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:
Ելել են ափ, կը դողեն
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Քանց նռան հատ կը շողեն,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Աղջի, քու անուն Շուշան,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Դեյրա ունիս խշխշան,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:
Աղջի, արի՝ բան ասեմ
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Մազերըդ մանրիկ հյուսեմ,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Աղջի, գինուց անուշ իս,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Հա՛մ խընկենի, հա՛մ նուշ իս,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:
Աղջի, քեզի բերի նուռ,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Բարով գնանք ժամու դուռ,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Միասնական պար՝ Էջմիածին-պատասխանատու՝ Լաերտ Գրիգորյան

«Երաժշտական խճանկար» ուրբաթ — համերգ

Անցկացման օր` ապրիլի 23

Անցկացման ժամը` 15:15-16:00

Անցկացման վայրը` Մայր դպրոցի պուրակ

Համակարգումը` Կրթահամալիրի Արևելյան դպրոցի — Մարինե Ոսկանյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողական համայնքի ներկայացուցիչներ.

Ծրագրում՝

  1. 5 տարեկաններ — Ոտքերով պար
  2. «Արևելք» մանկական երգչախումբ — Կոմիտաս Անձրևն եկավ, Գ. Կելլի՝ Երգել անձրևի տակ
  3. Արաբյանների ընտանիք/ դաշնամուր, ջութակ/ — Զեյն՝ Ջութակի կոնցերտ 3-րդ մաս
  4. Շիրինյանների ընտանիք/ դաշնամուր, թավջութակ —
  5. Ընթերցում՝ Սասունցի Դավիթ էպոսից հատված
  6. Շվիահարների համույթ և 1-ին դասարաններ — Կոմիտաս՝ Հոյ նար
  7. Հայկ Տեր-Մարգարյան/ Տրոմբոն / — ինչ
  8. Էդգար Խաչատրյան/ դաշնամուր/, Վաչե Փաշինյան/ Դուդուկ/, Աշոտ Ոսկանյան/ Կահոն/ — Էթնո երաժշտ.` Լուսնյակը ցոլաց գնաց, Իլիկներով պար
  9. Արթուր և Դավիթ ……. / դաշնամուր, սաքսոֆոն/ — Գ. Գերշվին — Ամառային ժամ
  10. Դպրոցական երգչախումբ, մենակատար՝ Անահիտ Ստեփանյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան — Շաիմա — Ողջույն Սուրբ Թագուհուն
  11. Ակկորդիոնահարների համույթ` Արսեն Հայրյան, Արսեն Ջավադյան: Գեղ. ղեկ Արմեն Մկրտչյան: Հատուկ շնորհակալություն Հայկ Կարապետյանին աջակցելու համար:
  12. Դպրոցական երգչախումբ, դաշնամուր Լիլիթ Առաքելյան, Քուին՝
  13. Դպրոցական երգչախումբ, Դաշնամուր՝ Լիլիթ Առաքելյան, Ֆլեյտա` Տաթև Մանվելյան, Ակկորդեոն՝ Արսեն Հայրյան — Ա. Պիացոլա — Տանգո
  14. Միասնական կատարում/ Է Հովհաննիսյան Էրեբունի Երևան