Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

Մայիսյան հավաքի ծրագիր, բովանդակային ուղղություններ

Մայիսի ուղեցույց

Տևողությունը՝ 02.05.2023-26.05.2023
Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի սովորողներ

Մայիսյան հավաքի աշխատանքային նախագծեր

Մայիսի 12 «Վարդատոն» ուրբաթ համերգ

Մայիսի 19 Ուսումնական ժամերգության համակարգում Արևելյան դպրոց

«Համբարձման ծեսը» ճամփորդական նախագծով 3-րդ դասարանների սովորողների հետ

«Հակաբացիլ Կոմիտաս» 2-5-րդ դասարանների սովորողների հետ

Ուսումնական տարվա ամփոփում համերգային կատարմներ 3-րդ դասարաններ

Ուսումնական տարվա ամփոփում համերգային կատարմներ 2-րդ դասարաններ

Ցտեսություն, ցնծություն նախագծի ամփոփում

Մկրտության ծես

Ուսումնական ժամերգություն-կլոր-սեղանի կազմակերպում. մայիսի….

Մայիսի օրացույց

Ենթակա է լրամշակման

Մայիսյան ամենամյա 17-րդ հավաքի նախագծեր

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան 17-րդ հավաք

Նախագծեր:

Նախագիծ: Ուսումնական ժամերգություն, պատասխանատու՝ Արևելյան դպրոց

Ուրբաթ -համերգ, Գարուն Խաղաղության խորագրով, պատասխանատու՝ Արևելյան դպրոց

Առավոտյան ընդհանուր պարապմունքների ծրագրի կազմում, համակարգում

Նախագիծ: Երբ մարմինը դառնում է երաժշտական գործիք

Համագործակցային նախագիծ: Արևելք-Հարավ դպրոցների սովորողներ

Համբարձման ծես

Ճամփորդություն, համագործակցային նախագիծ Աշտարակի Վ. Պետրոսյանի դպրոցի սովորողների հետ ծաղկեվանքում

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի հոբելյանական համերգ

Ճամփորդություն: Մայիսի 14, Գագարին պրոյեկտ: Մաքրումի օր

Համբարձման երգերի ուսուցում 2-5-րդ դասարաններում

Հակաբացիլ Կոմիտաս երգերի ուսուցում 1-3-րդ դասարաններում

Հակաբացիլ Կոմիտաս երգերի ուսուցում 4-5-րդ դասարաններում

Հոդված «Երգչախումբը երաժշտական հանրակրթության գլխավոր բաղկացուցիչ»

Ամեն ուրբաթ՝ մայիսի 6, 13, 20,27

  • ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդությունում
  • ուրբաթ-համերգ

Մայիսյան 15-րդ հավաք/ ընտանեկան համերգ — ցուցադրություններ/«Ընթերցում, նկարազարդում և գովք»

thumbnail_majisyan-havaq

Մայիսյան 15-րդ հավաք: Այսպիսինն են Արևելյան դպրոցի սովորողները, ծնող-ուսուցիչները և ընտանիքները:  Վայելենք կատարումները ստորև.

  1. Հովսեփյանների ընտանիք — ժպտա

2. Սևոյանների ընտանիք — Պիես

3. Անի Կարապետյսն  — Վարիացիաներ

4. Աղաբեկյանների ընտանիք — Կռունկներ

5. Նիկոյանների ընտանիք — Պոպուրի

6. Պապոյանների ընտանիք — Դհոլային դուետ

7. Անգին Շիրինյան — Շուբերտ Վալս

8. Գուրգեն Շիրինյան — Հենրի Սքյուր — Էտյուդ

9. 3,1 դասարան-նվագախումբ — Երբ թղթերը դառնում են նվագարան

10.Օհանջանյանների ընտանիք

11. Մանե Օհանջանյան և Էլլա տատիկ — Արցախի բարբառով գովք

12. Նունե Ոսկանյան — Աստղազարդ երկինք

13. Հովսեփ Հակոբյան — Կոմիտաս Սոնա հար և Կաքավիկ

14. Դավիթ Սաֆարյան — Հետաքրքիր նվագարան

15. Միլա Խաչատրյան — Անձրև

16. Ալինա Դանղյան — Տարեդարձ է այսօր

17. Ժասմին Պետրոսյան — Շրխկան համույթ

18. Խաչատրյանների ընտանիք — Կոմիտաս Կաքավիկ

19. Խաչատրյանների ընտանիք — Այ իմ գնդակ

20. Լիլիթ Ջահանգիրյան -Շրխկան

21. Ժասմին Պետրոսյան — Լուսնակ պատին դիպելա

22. Էլեն Երվանդյան — Ռ. Ամիրխանյան  — Պույ պույ մկնիկը

23. Աբրահամյանների ընտանիք — Ճկույտիկ

24. Էմմա Պետրոսյան — Հարվածային գործիքներ

25. Սահակյանների ընտանիք — Փայտե ձիուկ

26. Ժասմին Պետրոսյան — Շրխկաններով կատարում

27. Նարե Կարապետյան և մայրիկ — Զմփիկ, զմփիկ

28. Նարե Կարապետյան և մայրիկ — Շրխկաններով կատարումներ

 

 

 

 

 

 

Առցանց հեռավար/ Մայիսյան 15-րդ հավաք/ ընտանեկան համերգ — ցուցադրություններ/«Տաս ընթերցում, տաս նկարազարդում և տաս գովք» խորագրով

thumbnail_majisyan-havaq

Առցանց հեռավար համերգ ցուցադրություններ

Օր-մայիսի 9

Ժամ-18.00-19.00

Մասնակիցներ- Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, գործընկերներ

Ծրագիր

Ուղիղ եթեր. Մարինե Ոսկանյան

Մասնակից-սովորողներ

Նախակրթարանի սաներ՝ 2-4 տարեկաններ և ընտանիքներ

5-6 տարեկաններ և ընտանիքներ

Արևելյան դպրոցի սովորողներ և ընտանիքներ

Անգին Շիրինյան և ընտանիք — թավջութակ

Արմինե Արաբյան և ընտանիք — դաշնամուր

Արտյոմ Նիկոյան և ընտանիք — կիթառ

Տաթև Ստեփանյան և ընտանիք — վոկալ

Մարինե Ոսկանյան և ընտանիք — վոկալ

Նելլի Քալաշյան ծնող-ուսուցիչ -վոկալ

Ընթերցումներ և նկարազարդումներ էպոսից-համակարգումը՝ Նառա Նիկողոսյանի և Մարինե Ամիրջանյանի

Սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, գործընկերներ

Նախագիծ. «Իմ Երաժշտական ընտանիքը» — համերգ ներկայացում մայիսյան հավաքի շրջանակներում/ մաս 2

IMG_20190219_145200

Թեմա՝ Իմ երաժշտական ընտանիքը — համերգ ներկայացում

Օր՝  ապրիլի 27-ից —մայիսի 7-ը

Ամփոփում՝ մայիսի 8-ից

Մասնակիցներ՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, գործընկերներ, երաժիշտ այլ մասնակիցներ, ովքեր ունեն երաժշտական ընդունակություններ և տիրապետում են երաժշտական գործիքների:

Արյդունքում՝

  • սովորողի մոտ առաջ կգա հետաքրքրություն երաժշտական գործիքների հանդեպ
  • ընտանիքը կմիավորվի մեկ աշխատանքի շուրջ, միևնույն ժամանակ հաճելի
  • երաժշտական ճաշակի ձևավորում

Մասնակցության ուղեցույց

  • Ընտանիքի անդամների հետ, երաժիշտ ընկեր-բարեկամների հետ ընտրել որևէ դասական գործիքային կամ վոկալ ստեղծագործություն, քննարկել երաժշտության ուսուցչի հետ
  • տեսագրել  քննարկված ստեղծագործությունների կատարումները
  • ուղարկել նշված  էլեկտրոնային հասցեին՝  marine@mskh.am 
  • նամակում նշել՝  անուն, ազգանուն, դպրոց, դասարան կամ երաժշտական խմբի անուն

Մայիսյան հավաք. խաղեր, խաղերգեր, խաղիկներ կրթահամալիրի լանջերին

«Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում» նախագծով Մայիսյան հավաքի օրերին կրթահամալիրի Արևելյան լանջերին Արևելյան, Արևմտյան և Քոլեջի նախակրթարանի և 5-6 տարեկանների խմբերը ներկայացնում են.

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք 2019 մայիսի 13-17

majisyan_havaq_0

Ուսումնական ժամերգություններ  — Ուսումնական ժամերգությունը կրթահամալիրի օրացույցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։

Սովորողները ավելի ընդարձակ տիրապետում են հոգևոր արվեստին, երաժշտությանն ու արարողակարգին: Նպատակ դարձավ  կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ։

Այսօր, մեր հասարակությունը քիչ է ժամանակ տրամադրում և մասնակիցը դառնում հոգևոր ծիսական արարողակարգերին, քիչ ընտանիքներ կան, որոնք իրենց մասնակցությունն են ունենում ժամերգություններին և պատարագներին։

Ուսումնական ժամերգության նախագծի բուն նպատակն էլ հենց այն էր, որպեսզի հոգևոր երգերը, շարականները տեղ գտնեն սովորողների կյանքում և հետզհետե, այն տեղափոխվի ընտանիք։ 

Այպիսով սովորողները սկսեցին տիրապետել մի շարք հոգևոր երգերի, շարականների, որն էլ իր հերթին համարվում է հոգևոր մշակույթը կրողը ու փոխանցողը։

Առավոտյան ժամերգություն,

Ուսումնական ժամերգությունների տեսագրություններ

Ծես — Առհասարակ մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ
նրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: 

Ծեսը լայն տարածում ունի կրոնում, կենցաղում և դրանից բխող տարբեր հարաբերություններում։ Ծեսը վերարտադրում է ժողովրդի անցյալի
կարևոր կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունը: Ծես՝ նշանակում է նվիրում, ընտելացում տվյալ
կրոնին և արժեքների համակարգին, էթնոսին, պետությանը: Ծեսերը աչքի են ընկնում իրենց պատմական և ճանաչողական արժեքներով: Ծեսերի շնորհիվ պահպանվել և սերնդեսերունդ են
փոխանցվել ազգային կյանքի բոլոր էական կողմերը։

Ծեսը նույնպես հանրակրթության բաղկացուցիչ է։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում բազմիցս իրականացվում են տարբեր ծեսեր իրենց բացատրությամբ, վերծանմամբ, տիրապետմամբ և իրականացմամբ։

«Սուրբ Հարության (Զատիկի) ծես,

Ծաղկազարդի ծես,

Համբարձման Ծես,

Ազգային ծեսեր, տոներ, Բարեկենդան

Հարսանեկան Ծես ,

Մկրտության ծես և այլն․․․

Ծեսը սովորողի կյանքում կարևորագույն դեր ունի, չէ՞ որ նա է կրողն ու փոխանցողը։ Ծեսի միջոցով սովորողին կարող ես ծանոթացնել իր ակունքներին, նախնիների կյանքին,  պետականության կայացմանը։

Կրտսեր դպրոցում իրագործվող ցանկացած տոն, ծես ենթադրում է. ազատ, ապահով, անկաշկանդ միջավայր, որտեղ սովորողը կարող է ազատորեն ինքնարտահայտվել, փորձել, առաջարկել, ճանաչել, համադրել, ստեղծագործել:

Ծեսը սկսելուց առաջ, նախ սովորողը ծանոթանում է ծեսի բուն նպատակին, թե որտեղից է այն եկել, ինչ նպատակով է կատարվում, ինպիսի նյութեր են անհրաժեշտ, ինչ տեխնոլոգիական գործիքներ են պետք և այլն, այնուհետև սկսվում է նյութի յուրացումը ազգային երգերի, պարերի, խաղերի միջոցով։

Ծեսերի համար անհրաժեշտ է լինում, որ սովորողները իրենք պատրաստեն տվյալ ծեսին համապատասխան հագուստ, ճակտոց, կենաց ծառ, տիկնիկներ (ակլատիս, ուտիս), ուսումնական հանելուկներ, ասացվածքներ և այլն, այսպիսով սովորողը մի շարք հմտություններ է ձեռք բերում։

Շատ կարևոր է նաև ծնողի մասնակցությունը իր երեխայի ծիսական գործունեությանը: Նա սովորում է իր երեխայի սովորած երգերն ու պարերը, նրա հետ եփում է ծիսական կերակուրները` միաժամանակ մասնակից դառնալով իր երեխայի ուսումնական գործընթացին:

Ուրբաթ համերգներ — Համերգային գործունեությունը պակաս կարևոր չէ սովորողի կյանքում։ Այն սովորողին տալիս է ավելի ինքնավստահ և ինքնուրույն լինելու, հուզական աշխարհը կառավարելու և մեծաթիվ ստեղծագործությունների բազա ունենալու հնարավորություն։

Կողմ եմ, երբ սովորողները տիրապետում են տարբեր ժանրային ստեղծագործությունների, ծանոթանում են համաշխարհային կոմպոզիտորների կյանքին և գործունեությանը։ Չէ՞ որ ազգայինից բացի սովորողին անհրաժեշտ է նաև տիրապետել համաշխարհային գրականությանը, երաժշտությանը։

Արևելյան դպրոցի սովորողները հնարավորություն են ունենում ժամանակ առ ժամանակ ազգայինից զատ ունկնդրելու, կատարելու, պարելու նաև ամերկյան, ժամանակակից, հոգևոր և դասական ստեղծագործություններ ևս։

Օտար լեզվով երգերը կամ արագ ստեղծագործությունները սովորողի մոտ լուծում են բազմաթիվ խնդիրներ։ Լեզվական արատ ունեցող, թոթովախոսություն ունեցող սովորողների մոտ զարգանում է բերանային ապարատը։ Երգի միջոցով հնարավոր է զարգացնել սովորողի խոսքը, հիշողությունը, ընդարձակ մտածողությունը և այլն։

Ուրբաթ համերգները նաև սովորողների հաշվետվությունն է ծնողին և ունկնդրին։ Թե նա ինչքանով է տիրապետում թե՛ ազգային, և թե՛ արտասահմանյան երաժշտությանը, գրականությանը։

«Հեյ, ջան, Երևան» մեդիա տոնախմբություն ԱԺ այգում

Գարունը պատշգամբից ուրբաթ համերգ

Ցորենը ցանել եմ ուրբաթ համերգ

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք

majisyan_havaq_0

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա ստեղծագործական հավաք

2019թ. մայիսի 13-17

Ծրագիրը՝ Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ։

Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի դպրոցում, ակումբում-խմբում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային, հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության ոլորտի ղեկավար աշխատողներ, մասնագետներ, սովորողների ծնողներ, այլ շահառու-հետաքրքրվողներ։

Խնդիրները՝

  • հեղինակային կրթական ծրագրի 2018-2019 ուստարվա արդյունքների ամփոփում.
  • 2019-2020 ուստարվա ուսումնական պլանների, կազմակերպման կարգերի, հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում.
  • Բլեյան կրթական բաց ցանցով գործընկերային նախագծեր։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտերից մեկը՝

ՀՀ մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Աշխատակարգ

Մայիսի 13-17

  • Կրթահամալիրի դպրոցներում՝ հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված նախագծային ուսուցման ստուգատես։ Իրականացվող ուսումնական նախագծերը, դպրոցների աշխատակարգերը հրապարակվում են մինչև մայիսի 8-ը։
  • Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ։
  • Վերապատրաստումը հայտարարում, ծրագիրը մշակում-հրապարակում են կրթահամալիրի լաբորատորիաները, մասնախմբերը, մենթոր, նախագծի ղեկավար ուսուցիչները։ Վերապատրաստումն իրականացվում է նախագծային ուսուցման իրական միջավայրում։
  • Հեղինակային կրթական ծրագրի 2018-2019 ուսումնական տարվա արդյունքներ՝ ներկայացում, համերգ, ցուցադրություն։
  • Քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնի, հունիսյան ուսումնական-ստուգատեսային ճամբարների, ստուգատեսային նախագծերի նախապատրաստում։
  • 3-րդ, 5-րդ, 9-րդ դասարանցիների հմտություն-կարողությունների ներկայացում, ուսումնական արդյունքների ամփոփում։

Մայիսի 13 Արևմտյան  դպրոց կլոր սեղան

Մայիսի 14. Մանկավարժական ակումբ

Մայիսի 15. Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի պարապմունքներ

Մայիսի 17.

  • Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • Ուրբաթ-համերգ, հավաքի ամփոփում

Հրապարակումները

  • Հավաքի նախապատրաստման և ընթացքի լուսաբանում՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • Հավաքի հոդվածներ՝ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
  • Տեսադասեր՝ ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում
  • Մայիս-օգոստոսի ուսումնական-ճամբարային, ստուգատեսային նախագծեր՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • 2019-2020-ի ուսումնական փաթեթներ ըստ ուսումնական բնագավառների, ուսումնական նյութերի ժողովածուներ՝  դասավանդողների, լաբորատորիաների բլոգներում, մեդիագրադարանում

Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝

  • «Հակոբ Հակոբյան»
  • «Ռուդիկ Հարոյան»
  • «Վահան Ասատրյան»
  • «Աիդա Պետրոսյան»
  • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
  • «Մուտք մանկավարժություն»
  • «Գրադարանի աղջիկ»

Հասցե՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 010 74 72 46
Էլ. փոստ՝ info@mskh.am

Հավաքի բլոգը՝ maymskh.wordpress.com