Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ
Երաժշտության դասավանդողներ` Մարինե Ոսկանյան և Տաթև Մանվելյան
Նպատակը՝ Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաքի մասնակցություն, Կոմիտասյան օրերի ամփոփում:
Խնդիրները`
Միասին մեկ նպատակի շուրջ մտածելու, կազմակերպելու ունակություններ
Երաժշտական կարողությունների ձևավորում
Պատասխանատվության և պատրաստակամության կարողությունների ձևավորում
Նկարագրությունը` Սովորողները լինում են իրենց դասարանական շապիկներով: Շարժվում ենք 10:30 մայր դպրոցի երթուղիների կայանատեղիից: 11:00 սկսում ենք համերգային ծրագիրը, պահպանելով սոցիալական հեռավորություն: Կատարում ենք միասնական երգեր, ծանոթանում ենք Կոմիտասի զբոսայգու, շենքի պատմությանը: Վերադառնում ենք 12:00:
Նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուներ՝ դասավանդողներ:
Արդյունքը` բոլոր նյութերը կհրապարակվեն դպրոցի կայքում և բլոգներում: