Կոմիտասյան օրերի շրջանակում 3,2 դասարանի սովորողների հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Կոմիտաս վարդապետի մասին լսեցինք մի շարք տեղեկություններ, մասնակցեցինք «Զար-զընգը» կրթական ծրագրին: Երգեցինք կոմիտասյան երգերից մի քանիսը: Մանրամասն՝տեսանյութում:
Category: Կոմիտասյան օրեր
Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Նախագիծ՝ «Կոմիտասյան օրեր»
Մասնակիցներ՝ 3-2 դասարանի սովորողներ
Համակարգող՝ Մարինե Ոսկանյան, Սաթենիկ Սիմոնյան
Օրը՝ Նոյեմբերի 5
Ժամը՝ 11.30
Վայրը՝ Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)
Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/

Նպատակը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում ծանոթանալ Կոմիտասի երաժշտական աշխարհին, մասնակցել «Զար-զընգը» կրթական ծրագրին:
Խնդիրները՝
- կոմիտասյան երգերի տարածում
- ծանոթանալ տարբեր երաժշտական գործիքների հետ.
- նոր տեղեկություններ ձեռք բերել Կոմիտասի մասին
- Արև, արև, ե՛կ, ե՛կ
- Հո՜յ, Նազան
- Էսօր ուրբաթ է, պաս
- Գնացեք, տեսեք
- Սոնա յար
Ամփոփումը՝ տեսապատումով
Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ 2-րդ դասարանների սովորողների հետ
Կոմիտասյան օրերին 2,1 դասարանի, (դասվար՝ Հասմիկ Ղազարյան) և 2,3 դասարանի, (դասվար՝ Արմինե Մնացականյան) սովորողների հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Կոմիտաս վարդապետի մասին սովորողները լսեցին հետաքրքիր տեղեկություններ, իր կյանքի, գործունեության մասին, իր ապրած տարիներին հայ ժողովրդի համար արված կարևորագույն աշխատանքների մասին, ընկերակցությունների մասին, ստեղծագործությունների հետ ծանոթացանք, երգեցինք, կարդացինք. Մասնակցեցին «Զար-զընգը» կրթական ծրագրին, որի ընթացքում սովորողները ծանոթացան տարբեր երաժշտական գործիքների հետ, փորձարկեցին, խաղացին: Թանգարանի ներսում կա Կոմիտասի հայտնի չինարի ծառը, որի շուրջ էլ հավաքվեցինք ու երգեցինք կոմիտասյան երգերից : Մանրամասները՝ Հասմիկ Ղազարյանի և Արմինե Մնացականյանի տեսանյութերում:
Սովորողների պատումները՝
Դավիթ Գասպարյան 2,1
Ադամ Գրիգորյան 2,1
Արիս Գրիգորյան 2,1
Քոլեջ, Միջին, Արևելք դպրոցների պարապմունք -համերգը կոմիտասյան օրերին
Տեսանյութը՝ Մարինե Մկրտչյանի
Ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ Արմինե Մովսիսյանի
«Կոմիտասյան օրեր» նախագիծ/ այցելություն թանգարան ինստիտուտ

Նախագիծ՝ «Կոմիտասյան օրեր»
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2,1 և 2,3 դասարանների սովորողներ (դասվարներ՝ Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան)
Օրը՝ հոկտեմբերի 4
Ժամը՝ 11.00-13:30:
Վայրը՝ Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)
Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/
Նպատակը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողներին ծանոթացնել Կոմիտասի կյանքին ու գործունեությանը, մասնակցել՝ «Զար-զընգը» կրթական ծրագրին:
Խնդիրները՝
- կոմիտասյան երգերի տարածում
- Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը
- Ստեղծագործական հմտությունները
- Բանավոր խոսքը, մեդիահմտությունները
- ծանոթանալ տարբեր երաժշտական գործիքների հետ.
- նոր տեղեկություններ ձեռք բերել Կոմիտասի մասին
Այգում կոմիտասյան երգերի կատարումներ
Ծրագրում՝
- Արև, արև, ե՛կ, ե՛կ
- Այ Արևը
- Արև, արև արի դուրս
- Հո՜յ, Նազան
- Էսօր ուրբաթ է, պաս
- Գնացեք, տեսեք
- Սոնա յար
- 5 էծ ունեմ
- Պսակ-պսակ
- Պարերգեր
Ամփոփումը՝ տեսաֆիլմով:
Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաք, 2020թ./նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի 5
Վայրը՝ Կոմիտասի անվան զբոսայգի
Տևողությունը՝ 11:00-12:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ
Երաժշտության դասավանդողներ` Մարինե Ոսկանյան և Տաթև Մանվելյան
Նպատակը՝ Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաքի մասնակցություն, Կոմիտասյան օրերի ամփոփում:
Խնդիրները`
- Միասին մեկ նպատակի շուրջ մտածելու, կազմակերպելու ունակություններ
- Երաժշտական կարողությունների ձևավորում
- Պատասխանատվության և պատրաստակամության կարողությունների ձևավորում
Նկարագրությունը` Սովորողները լինում են իրենց դասարանական շապիկներով: Շարժվում ենք 10:30 մայր դպրոցի երթուղիների կայանատեղիից: 11:00 սկսում ենք համերգային ծրագիրը, պահպանելով սոցիալական հեռավորություն: Կատարում ենք միասնական երգեր, ծանոթանում ենք Կոմիտասի զբոսայգու, շենքի պատմությանը: Վերադառնում ենք 12:00:
Նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուներ՝ դասավանդողներ:
Արդյունքը` բոլոր նյութերը կհրապարակվեն դպրոցի կայքում և բլոգներում:
Մուտքը` Ժպիտով, դիմակով և բարձր տրամադրությամբ:
Համերգային ծրագիր՝
Անդաստան
Այբ, բեն, գիմ
Կաքավի գովքը
Լորիկ
Շողեր ջան
Հաց կթխեմ գարի ա — Հալել եմ եղը
Էսօր լուսնակ նորել է — Հոպ թռի
Խորոտ է կոլոտ է
Նանարի նա
Սև ա չոբանի շունը
Սեպտեմբերի 14-18 աշխատանքային նախագծեր
Կոմիտաս 2020 նախագծի շրջանակներում` Կոմիտասյան երգերի և պարերգերի ուսուցում:
1-ին դասարան` Կոմիտաս
Կոտ ու կես
Հեյ, իմ նազան
2-րդ դասարան` Կոմիտաս
Հոպ թռի
Եղնիկ
Էսօր ուրբաթ է, պաս է
3-րդ դասարան` Կոմիտաս
Հախչա հուխչա
Երի երի ջան
Խորոտ էր, կոլոտ էր
4-րդ — 5 -րդ դասարաններ` Կոմիտաս
Խորոտ էր, կոլոտ էր
Շողեր ջան
Սարեն կուգա ջուխտմ ղոչ
Իմ չինարի յարը
Ազգային և բակային խաղեր
Հակաբացիլ Կոմիտաս նախագիծ
Հակաբացիլ Կոմիտաս նախագիծ
Թեման Կոմիտաս, կոմիտասյան օրեր
Մասնակիցներ՝սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր
Աշխատանքի ժամանակացույցը
Սեպտեմբերի 14—ից հոկտեմբերի 5-ը
Նախագծի նպատակը
Կոմիտասյան ժառանգության տարածում,
սովորողների երաժշտական կրթում:
Խնդիրները
Կոմիտասի երգերի ուսուցում, կատարում,
հոգևոր երգերի ուսուցում, կատարում,
ազգային, հոգևոր նյութի յուրացում,
երգի ուսուցման և կատարման միջոցով— երաժշտական ունակությունների զարգացում,
— երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
— երգի կերպարային զգացողություն,
— երաժշտական ճաշակի ձևավորում
_ տեքստային աշխատանք
Ընթացք
Սովորողների հետ տարվող աշխատանք
սովորողների ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունների ընտրություն,
Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրում,
մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:
Հետազոտական աշխատանք Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:
Նախատեսվող աշխատանքների ուղղությունները
Պարապմունք-համերգներ
Համատեղ պարապմունք սովորող-սովորեցնող նախագծով
Կրթական փոխանակումներ
Ընտանեկան նախագծեր
Ճամփորդություններ
Մասնակցություն Կոմիտասի ինստիտուտ-թանգարանում կազմակերպվող երգուսուցման պարապմունքներին
Մեդիաուրբաթ-ամփոփում՝ «Երգում ենք Կոմիտաս»
Արդյունք
Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերի ուսուցում, տարածում
Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերի ուսուցում ունկնդրման միջոցով
Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրում
Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:
Սովորողը կկարողանա
Երգել մաքուր ինտոնացիայով, վոկալ ճիշտ շնչառությամբ,
Սովորողների ներկայացում կայքում, բլոգում
Սովորողները ենթակայքում, բլոգում կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունը:
Ունկնդրման փաթեթներ
«Կոմիտասը լեգենդ է» Նունե Մովսիսյանի բլոգ
Կոմիտասյան երգերի նոր ձայնագրություններ՝ Մարինե Մկրտչյան, Կարեն Խաչատրյան
Առցանաց երգուսուցում Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբում
Արևելյան դպրոցի 5 տարեկանները շարունակում են իրենց առցանց ճամբարը։ Երգուսուցան առցանց պարապմունքը այսօր վարում էինք ես և Տաթևիկ Մանվելյանը։ Ընկեր Տաթևիկը պատմեց կախարդական ֆլեյտայի հեքիաթը, ներկայացրեց իր կախարդական երաժշտական գործիքները, իսկ հետո միասին երգեցինք։