ՁՈՆ ԶԻՆՎՈՐԻՆ, ԾԻՍԱԿԱՆ ՂԱՓԱՄԱ 2023

Ձոն զինվորին, ծիսական ղափամա 2023

Օրը` Հունվարի 27, ժամը` 13:00

Վայրը` Արևելյան դպրոց

Ծրագիր`

Պարերգեր

Թամզարա

Բոբիկ ջուր մի էրա

Երևան բաղ եմ արել

Արևը կայնե կեսօր

Տէրընդեզ

Աս տարի

Հաց կթխեմ գարի ա

Ազգային պարեր`

Ասմար

Տալտալա

Խամ խամա

Կարնո քոչարի

12 ոտք

Ուսումնական տոնավաճառ․ ծիսական համերգ պարտեզում

Օր՝ Ապրիլի 15

Ժամ՝ 13։00-13։30

Վայր՝ Արևելյան դպրոցի պարտեզ

Պատասխանատու՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ։

Երաժիշտներ՝ Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

Բարի լույսի զանգեր

Զնկլիկ

Օր պար, ճոր պար

Կարկաչա

Մարալո

Նանարի նա

Ծառ ծաղկեցավ

Ախ գարուն է, գարուն է

Ազգային պարեր, պարերգեր

«Գարուն` խաղաղության» ուրբաթ-համերգ, մայիսի 6. 2022թ. Ծրագիր

Օրը՝ Մայիսի 6

Վայրը՝ Մարմարյա սրահ

Ժամը՝ 15:15

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Համակարգումը՝ Մարինե Ոսկանյանի, Տաթև Մանվելյանի

Ծրագրում՝

  1. Միասնական կատարում՝ Բարի լույսի զանգեր զարկին, նվ. Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

2. 4,5-րդ դասարաններ / ընթերցում

Ե. Չարենց- Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

3. 4,5-րդ դասարաններ / երաժշտական ֆլեշմոբ

Բեթհովեն 5-րդ սիմֆոնիա

4. 5-6 տարեկանների խումբ/ երաժշտական կատարում

Ոտքերով պար

5. 1-ին դասարաններ/ ընթերցում

Ձմեռն անցավ…

Եկավ գարուն…

Ձյունը հալվեց,

Լցվեց առուն:

Արև ծագեց Արևելքից,

Ծիլեր քաշեց

Գետնի տակից:

Պըզզ, պըզզ,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Գարնան ամիս,

Սիրո՛ւն մայիս,

Նախշո՛ւն նկար,

Բարո՛վ եկար։

Շարունակել կարդալ “«Գարուն` խաղաղության» ուրբաթ-համերգ, մայիսի 6. 2022թ. Ծրագիր”

Գոհունակության շաբաթ — թեյախմություն Արևելքի վերնատանը

Վայրը՝ Արևելյան վերնատուն

Օրը՝ դեկտեմբերի 25, Ժամը՝ 17:30

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն՝ Աշոտ Բլեյան, Արևելյան դպրոցի դասավանդողներ

Ծրագրում՝

Ազգային Ավետիս

Կոմիտաս Ավետիս

Կոմիտաս Կռունկ, Մարինե Ոսկանյան

Բախ Սոնատա, գրված ֆլեյտայի համար՝ Տաթև Մանվելյան

Ընտրության գործունեության ստուգատես, Արևելյան վերնատան նորամուտ

Լուսանկարը՝ Անահիտ Գևորգյանի

Գեղարվեստը կրթահամալիրում նախագիծ. ուսումնական դեկտեմբեր, 2020թ

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Արևելյան վերնատան, «Հոգատարություն» նախագծով համերգ- ներկայացմանը:

Օրը՝ Դեկտեմբերի 11, ժամը` 13:00

Վայրը՝ Արևելյան վերնատուն

Մասնակիցներ՝ Ընտրության գործունեության խմբերի սովորողներ, Արևելյան դպրոցի և Արցախցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:

Ծրագրում՝

Շվիահարների ընտրության խումբ — Տաթև Մանվելյան և ընկերներ

Կոմիտաս՝

Արև, Արև

Սոնա յար

Ավետիս

Զար, զընգը

Թատրոնի ընտրության խումբ — Էլիզաբեթ Ադիկյան, Մարինե Ոսկանյան և ընկերներ

Եղևնի էտյուդ

Ծաղիկներ էտյուդ

Լրացուցիչ կրթություն

Նատալի Զաքարյան- էտյուդ

Հրաչյա Հովսեփյան և Անահիտ Հովսեփյան — Ազգային երգ

Արևելյան դպրոցի երգչախումբ

Ռ. Ամիրխանյան — Դինգ -Դոնգ

Եղևնի

Պարա-պարա

Արևելյան դպրոցի ուղեցույց/ Արտակարգ սեպտեմբերի ուսումնական գործունեություն

ուղեցույց
Ուսումնական օրացույց․ սեպտեմբեր
Սեպտեմբերը կրթահամալիրում

Կրթահամալիրի տնօրենի սուհանդակը

  • Արևելյան դպրոց-պարտեզ․ նախագիծ

    Սեպտեմբերի 1-3․Ուսումնական տարվա առաջին շրջանի մեկնարկ
  • Գիտելիքի օր, ընտանեկան դպրոցների առցանց սուգատեսներ
  • Արևելյան դպրոց-պարտեզի համայնքի առցանց հանդիպումներ
  • նախագծային փոքր խմբերի գործունեություն ֆիզիկական միջավայրում
    Արմինե Մովսիսյան և ընկերներ, Լիլյա Զախարյան և ընկերներ, նոր ընդունված սովորողներ
    Սեպտեմբերի 4․ Կրթական շքերթ
  • 5-6 տարեկանների շքերթ․ պատասխանատու՝ դասվարներ
  • 4-5-րդ դասարանցիների քայլարշավ․․․ Իվետա Ջանազյան և ընկերներ
  • Նարե Արղությանի Պրպտան TV-ի նոր երթերշրջանի մեկնարկ
    Սեպտեմբերի 5-12
  • ընտանեկան դպրոցներ
  • հեռավար ուսուցում
  • Ուսումնական ամառ նախագծի ամփոփում
  • Արտակարգ սեպտեմբերի ուսումնական գործունեության ուղեցույցն ընտանեկան դպրոցներում
  • Սովորողների անհատական ուսումնական գործունեության հստակեցում
  • Նախագծային փոքր խմբերի գործունեություն ֆիզիկական միջավայրում
  • Հայրենագիտական քայլարշավներ, արշավներ
  • Սեպտեմբերի 14 Ուսումնական տարվա մեկնարկ ֆիզիկական միջավայրում
  • Առավոտյան սովորողը, դասավանդողը ջերմաչափվում է տանը (ուսումնական բլոգում բացել էջ՝ թագավարակ-19, որտեղ գրանցվում է ամենօրյա ջերմությունը՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան)։
  • Սովորողի, աշխատողի անհատական հիգիենայի միջոցներ`
    դիմակ (դիմակ դնելն որոշում է սովորողը)
    ախտահանող հեղուկով սրվակ
    թաց և չոր անձեռոցիկ
    հաճախակի լվացվում են
    անահատական ջրի շիշ (նախաճաշի համար նախատեսված փակ տարա)
    ամեն օր թաց անձեռոցիկով սրբում է իր անհատական թվային միջոցը, հեռախոսը
  • Տրանսպորտ
    Կրթահամալիրի տրանսպորտային միջոցը սովորողներին սպասարկելուց առաջ ախտահանվում է: Տրանսպորտում առկա է ախտահանիչ հեղուկը: Տրանսպորտի վարորդը և տեղափոխման հերթապահը դիմակներով են:
  • Եթե սովորողը օգտվում է կրթահամալիրին սպասարկող տրանսպորտից, բարձրանում, ձեռքերը մաքրում է ախտահանիչ հեղուկով(կամ՝ անձնականով) և նստում իր տեղը: Սովորողը ինքն է որոշում դիմակ դնելու հարցը: Տրանսպորտում աշխատում է քիչ խոսել։
  • Դպրոցական կանգառում․ Արևելյան դպրոցի սովորողները տրանսպորտից իջնում են, հավաքվում Արևելյան դպրոցի ցուցանակի մոտ։ Առավոտյան քայլքով քայլում են Արևելյան դպրոց։
  • Պատասխանատուն դասավանդոների հետ փոքր խմբերով ճանապարհում է սովորողներին։
  • Սովորողներին ուղեկցողներն(ծնող,քույր․․․) ուղեկցում են մինչև բակ, ուսումնական շենքի տարածք չեն մտնում։
  • Սովորողներ մուտքը Արևելյան դպրոց․ Ժամը 8։30-ից՝ դասվարները, կազմակերպիչը, պատասխանատուները դիմավորում են սովորողներին լսարաներում․
  • 2-4 տարեկաններ՝ հյուսիսային մուտքով
  • 5տարեկաններ՝ Հյուսիս արևելյան մուտքով
  • Սաթենիկ Սիմոյանի, Հռիփսիմե Առեքելյանի Արմինե Մովսիսյանի 2-րդ դասարանցիներ՝ ներքին բակից, հյուսիսային մուտք
  • Հասմիկ Ղազարյանի, Արմինե Մացականյանի, Լիլիթ Սահակյանի, Նելլի Թովմասյանի դասարաներ՝ Նեքին բակից,  հարավ-արևելյան մուտք
  • 3-րդ, 4-րդ, 5-րդ դասարանցիներ՝  կետրոնական մուտքով
  • Դասասենյակներ, միջանցքներ
    ուսումնական տարածքների անընդհատ օդափոխում՝ բաց պատուհաններ
    լվացարաններ` հնարավորության դեպքում նաև տաք ջրով, օճառ, թղթե սրբիչներ
    առկա են ախտահանիչ հեղուկով սրվակներ
    Բացված Բժշկական սպիրտ՝ փչվող սրվակով ախտահանում դասասենյակներում, խմբասենյակներում, լաբորատորիաներում
    Կափարիչով աղբամաններ
  • Բացօթյա ուսումնական տարածքներ
    Յուրաքանչյուր դասարան խումբ ունի իր բացօթյա տարածքը կրթական պարտեզում․․․
  • Սնունդ
    Սովորողը ջուրը և սնունդը բերում է տանից՝ հիգիենիկ, փակվող տուփում: Սովորողին դպրոցում գումար անհարժեշտ չէ։
    Սնունդը կազմաերպվում է խոհանոց-լաբորատորիայում՝ պարտեզի և երկարացված օրվա ճամբարականների համար․․․
    Կազմվում է ճաշի ընդմիջման ժամանակացույց, որ կուտակումներ չլինեն․․․
    Արևելյան դպրոցում գործում 6 երակարցված օրվա խումբ
    Նախաճաշի կազմակերպումը՝ բակ-պարտեզում․․․
    Ճաշի ընդմիջում
    13։30- առաջին խումբ, երկրորդ խումբ
    14։30- երրորդ խումբ, չորրորդ խումբ
    14։50- հինգերորդ խումբ, վերերորդ խումբ

    Խոհարարներն աշխատում են ձեռնոցներով, դիմակով․․․
    Սպասքը ամեն լվանալուց հետո ախտահանվում է։
    Պահպանվում են կարանտինի կանոնները
  • Ուսումնական գործի կազմակերպական ձևերը
    -առկա ուսումնառություն
    -ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
    -առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
    -հեռավար ուսուցում:
    Սովորողը, ընտանիքն է ընտրում ուսուցման ձևը
  • Երկարացված օրվա ծրագիր
    Անվտանգության կանոնները վերաբերվում են նաև երկարացված օրվա ծրագրին, լրացուցիչ կրթության պարապմունքներին․․․
    Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրում սովորողների զգալի մասը ապրում է կրթահամալիրից հեռու, ում ծնողները աշխատում են։ Այդպիսի սովորողները օգտվել են հեղինակային կրթական ծրագրով որոշված երկրորդ հերթի ճամբարիներից։
    Արտակարգ սեպտեմբերին՝ սեպտեմբերի 14-ից 30-ը, կրթահամալիրի դպրոց պարտեզներում, միջին դպրոցներում շարոնակում են գործել հեղինակային կրթական ծրագրով որոշված ճամբարները։ Ճամբարները գործում են բացօթյա կամ մեծ սրահներում՝ պահպանելով անվտագության կանոնները։
    1-3-րդ դասարաններում՝ երկարացված օրն սկսվում է 13։30։ Երկարացված օրվա ծառայությունից չօգտվողների ծնողները սովորողների սպասում են բակում։ Դասվարի, օգնականի հետ սովորողները իջնում են բակ․․․պատասխանատուն բոլորին ճանապարհում է։ Իսկ երկարացված օրվա կազմակերպիչը ընդունում է սովորողներին, հաշվառում, հիմնական գործունեությունը կազմակերպվում է բացօթյա․․․
    16։30-ից հավաքվում են, կարգի բերում տարածքը․․․
    16։50-ից քայլքով իջնում են դպրոցական կանգառ․ կազմակերպիչը իր ճամբարականներին նստացնում տրանսպորտ․․․
    4-5-րդ դասարաններում՝ երկարացված օրը սկսվում է 14։30։ Երկարացված օրվա ծառայությունից չօգտվողներին ուղեկցողները սպասում են բակում․․․
    Երկարացված օրվա կազմակերպիչը երկարացված օրվա ճամբարային գործունեությունը կազմակերպում է բացօթյա․․․
    6։30-ից հավաքվում են, կարգի բերում տարածքը․․․
    16։50-ից քայլքով իջնում են դպրոցական կանգառ․ կազմակերպիչը իր ճամբարականներին նստացնում տրանսպորտ․․․
    Լրացուցի կրթություն․

«Ձոն» ստուգատես — «Իմ երաժշտական ընտանիքը» համերգ-ներկայացման ծրագիր

dzdzdz

Ձոն ստուգատեսի շրջանակներում՝  «Իմ երաժշտական ընտանիքը» համերգ-ներկայացումը, տեղի կունենա ապրիլի 7-ին ժամը 19:00-ին: Հրավիրում ենք առցանց դիտման ֆեյսբուքյան հարթակում:

1.Թավջութակ՝ Գուրգեն և Անգին Շիրինյաններ

Կոմիտաս — Գարուն ա

2. Կիթառ՝ Արտյոմ  և Արսեն Նիկոյաններ

Աշոտ Սաթյան — Մարտիկի երգը

3. Բլուլ՝ Ավագ Մարգարյան և վոկալ՝ Աննա Երիցյան

Ազգային պարերգ — Լուսնակն էդ բակն իջեր էր

4. Շեփոր՝ Արամ Գալստյան

Սիրում եմ քեզ

5. Շեփոր՝ Արամ Գալստյան և վեկալ՝ Նատալի Գալստյան

Կոմիտաս — Մեր դռանը խնկի ծառ

6. Կիթառ և վոկալ՝ Ռուբեն և Ռուբեն Հախվերդյաններ

Ռ. Հախվերդյան — Նավակ և Զատիկ

7. Ջութակ՝ Արմինե Արաբյան

Լ. Բեթհովեն — Լուսնի Սոնատ

8. Սազ՝ Մարիամ Մնացականյան

Ազգային երգ — Նուբար

9. Տաթև Ստեփանյան և Լիա

Ազգային երգ՝ Համբարձում է, գարուն է

10. Անուշ Սողոմոնյան և տղաներ

Կոմիտաս — էսօր ուրբաթ է, պաս է

11. Նատալի և Արամ Գալստյաններ

Կոմիտաս — Մեր դռանը խնկի ծառ

12. Եվա և Գևորգ Հովհաննիսյաններ

Ով սիրուն, սիրուն

13. Անի Պիվազյան և Տիգրան Այվազյան

Շուբերտ — Ավե Մարիա

Գարնանային երաժշտական հրավառություն… Ուրբաթ համերգ — ծրագիր

Մարտի 6 — Մեդիաուրբաթ համերգ:

  1. Պարահանդեսային պարերի մեկնարկ — Վալս (Անաստասիա)

Երբ բացվում են մայրիկների երաժշտական պահոցները

2. Ռ. Ամիրխանյան — Պույ-պույ մկնիկ

3. Ա. Օստրովսկի — Пуст всегда будет солнце

Ծնողական և Ուսուցչական երգչախումբ

4. Կ. Օրբելյան — Երգ Ճանապարհի

5. Կ. Օրբելյան — Գալիս ես

6. Պարահանդեսային պարերի մեկնարկ (Կրթահամալիրի կրտսեր դպրոցներ) Անաստասիա

7. Ընթերցում — Հ. Թումանյան Ուր գնացին ծաղիկները

Գարնանային ազգագրական փառատոնին ընդառաջ

8. Կոմիտաս — Ծառի տակին կար կանեմ

9. Ազգային երգ — Ախչի քո անուն ասա

10. Կոմիտաս — Դուն հալալ մերիկ

մենակատարներ՝ Մանե Պապիկյան, Քնարիկ, Մանե

11. Է. Հովհաննիսյան — Նանարի նա

մենակատարներ՝ Նանե, Մանե, Մարիամ

12. Կոմիտաս — Երկնքի աստղերը

13. Կոմիտաս — Հեյ գյուլեմ

Մենակատար՝ Տաթև Ստեփանյան

14. Կոմիտաս — Ծաղիկ ունեմ նարնջի

15. Ընթերցում՝ Վ. Տերյան — Գարունը այանքան ծաղիկ է վառել

16. Ազգային երգ — Նինար է հայ

17. Ստ. Շաքարյան — Հայկական ժող. երգերի շարան — Մուշ

18. Պար-խաղ — Կռնկավեր

Կրթամշակութային հայրենագիտական արշավ Արմավիրի-Արագածոտնի մարզեր

Ընդհանուր միասնական պարապմունք Արմավիրի Ամբերդ, Արագածոտնի Ոսկեհատ գյուղերում:

Հակաբացիլ Կոմիտաս

  1. Կաքավի գովքը
  2. Զար զընգը
  3. Սոնա յար
  4. Այբ, բեն, գիմ

Պարերգեր

  1. Թամզարա, հայ թամզարա
  2. Դերիկո յար
  3. Ախ լոթի Մարան
  4. Բոբիկ ջուր մի էրա
  5. Ցորեն եմ ցանե 
  6. Հաց կըթըխեմ գարի ա

Ընթերցումներ — Հ. Թումանյան

  1. Հին աշխարհքը ամեն օր
    Հազար մարդ է մըտնում նոր,
    Հազար տարվան փորձն ու գործ
    Ըսկըսվում է ամեն օր։

2. Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։

3. Ո՜նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

4. — Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։