«Փնջատուն», «Հարսնառ» ՝ կրթահամալիրի Արևելյան դպրոցից ծրագրով հունիսի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և ուսանողուհի Արփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսը:
Արևելյան դպրոցի նախակրթարանի սաները, 5 տարեկանների խումբը և 1-ին դասարանների սովորողները իրականացրին Բարեկենդանի ծես: Ազգային երգ ու պարով, խաղերով, խինդ ու ծիծաղով: Մանրամասները` տեսանյութում:
Երգ ու պարով ,գաթայով ու հալվայով ,բարձր տրամադրությամբ և մեծ սիրով նշեցինք Ծիսական Տրնդեզը Վ.Պետրոսյանի անվ .դպրոցի դասվար` Մայրանուշ Մելիքսեթյանի, կրտսեր դասարանի սովորողների և երաժշտության ուսուցիչ՝ Լուսինե Թառումյանի հետ: Ողջունելի են այսպիսի /սովորող-սովորեցնող նախագիծ, կրթական փոխանակման նախագիծ/ նախագծերի իրականացումը: Հրաշալի ընդունելություն, ուրախություն…
Մանրամասները` Անահիտ Ավագյանի տեսանյութում և Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան ուղղիղ եթերում:
յուրացնել ազգային, ծիսական, հոգևոր երաժշտական նյութը,
ուսումնական գործընթացը կազմակերպել դրսում՝ ջրի (լողավազանի, գետի, լճի) մոտ, այգում, դաշտում, սարերում, ճամփորդության ընթացքում և այլ բնական միջավայրում:
Արդյունք
Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների միջոցով:
Աշխատանքի կազմակերպման ձևը
Անհատական և խմբային:
Մասնակիցների կազմը
Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:
Ընթացքը
Ուսուցանել երաժշտական նյութը՝ ազգային, ծիսական, հոգևոր երգեր, պարեր, պարերգեր: Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար: Եթե ծիսական պարագան պատրաստվում է ծեսի իրականացման ընթացքում, պատրաստել բնության գրկում՝ երգերի, պարերի, պարերգերի, հետաքրքիր պատմությունների, զրույցների ուղեկցությամբ: Յուրացնելով ծեսը՝ չկրկնել միայն նկարագրածով, ստեղծագործել, նոր համապատասխան կերպարներ, գործողություններ, պարագաներ ստեղծել: Գործողությունները և նոր պարագաները, կերպարները պետք է ստեղծեն մասնակիցները, պատճառաբանեն, հիմնավորեն, արդարացնեն փոփոխությունը, ինչից ելնելով է այն կատարվում, որքանով է բնական, հետաքրքիր, ժամանակակից: Կարելի է փորձել նորությունը, չվախենալ փոփոխությունից: Ստեղծականությունը պետք է լինի անընդհատ, ամբողջ ծեսի ընթացքում:
Արդյունքների ծավալը և ժամանակացույցը
Աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները: