Իսկական ծիսական հարսանիք. Փնջատուն

«Փնջատուն», «Հարսնառ» ՝ կրթահամալիրի Արևելյան դպրոցից ծրագրով հունիսի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և ուսանողուհի Արփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսը:

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

«Փնջատուն», «Հարսնառ» ՝ կրթահամալիրի Արևելյան դպրոցից

«Իսկական ծիսական հարսանիք Բանգլադեշում» նախագծով «Հարսնառի ծես» Արևելյան դպրոցում

Փեսա՝ Մենուա Հարությունյան
Հարս՝ Արփի Մելիք-Մուշկամբարյան

Օր՝ հունիսի 10

Ժամ՝ 10.00-10.30

Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան դպրոցների հարսանքավոր ճամբարականներ, դասավանդողներ, հյուրեր, այլք

Վայր՝ Արևելյան դպրոց, «Արևելյան ծովեր»

Ծրագիրծիսական գործողությունների ընթացք

  • ճամբարականները նախօրորք սովորում են հարսի գովքի երգերը, օրհնանքները,
  • ժամը 9.40-ից Հյուսիսային և Արևելյան դպրոցների ճամբարական աղջիկներից կազմված խումբը ծիսավարների ուղեկցությամբ կատարում են վարդաթերթերի հավաք, որոնք ուղեկցվում են հարսնագովքի երգերով, օրհնանքներով,
  • ժամը 9.50-ից Հյուսիսային և Արևելյան դպրոցների ճամբարական աղջիկներից կազմված խումբը ծիսավարների ուղեկցությամբ հավաքում են յոթ աղբյուրներից ջուր, որոնք ուղեկցվում են հարսնագովքի երգերով, օրհնանքներով,
  • ժամը 10.00-ին հարսանքավորները ծիսական պարագաներով հավաքվում են հարսի շուրջը՝ «Արևելյան ծովերում».

Հյուսքածես

Հարսին հանդերձավորելու ծես

Փեսա, խնամիներին դիմավորելու ծես

Հարսնառ

Հյուսքածեսի երգեր

Հարսին հանդերձավորելու երգեր

Փեսա, խնամիներին դիմավորելու երգեր

Հարսնառի երգեր

Ծիսավարներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարինե Ոսկանյան

Իսկական հարսանիք. ազգային օպերա 2019. ծեսի իրականացման Ժամանակացույց

57001902_2432347076789047_4192423624663105536_n

«Ուսումնական հարսանիք» նախագծով  ծեսի իրականացման ժամանակացույց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց, Քոլեջ 
Մասնակցության վայրը՝ Արևելյան դպրոց 

Հունիսի 3, 4, 5

  • Հարսանեկան պարագաների պատրաստում. Կենաց ծառ

Ծառի խորհրդանիշը կարևոր դեր է խաղում հայկական ավանդական հարսանյաց ծեսում: Դա Կենաց ծառն է, որը մարմնավորում է տոհմի ճյուղավորումը, բարօրությունն ու ծաղկունքը:

Կենաց ծառը զարդարելու պարագաների պատրաստում.
անհրաժեշտ են՝ կանաչ, կարմիր ժապավեններ,  նուռ, խնձոր, կոնֆետներ, վարդեր

  • Ազապ բաշիների (մակարների) դանակի պատրաստում

Անհրաժեշտ են՝ կանաչ, կարմիր ժապավեններ, կոնֆետներ

Հունիսի 6

  • Կենաց ծառի զարդարում, գովք 

Կատարվող երգեր՝ «Կանաչեցավ ծառն ի խնկի», «Ծառ ծաղկեցավ», «Ծառս ծաղկեցավ»

Կատարվող պարեր՝ Սղերդի քոչարի, 12 ոտք, Իշխանապար

  • Հարսանեկան ծիսական գաթայի պատրաստում

Գաթան թխելու գործընթացն ուղեկցվում է օրհնանքներով, առածներով

  • Հարսանեկան համատեղ ֆուտբոլ Սմբատ Պետրոսյանի հետ 

Հունիսի 7, ժամ՝ 10.00 — 10.20

«Փեսացուի շնորհօրհնեք» ` Արևելյան դպրոցում. Փեսա՝  Սմբատ Պետրոսյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի, Քոլեջի հարսանքավորներ

Հարսնառի ծրագիր՝

  • Փեսայի պարը մակարների հետ՝ Կարնո քոչարի
  • Թագվորագովք (Ծառ խնկենին որ ծաղկեցավ)
  • Մեր թագվորին ծաղիկ պիտեր ծաղկունաց
  • Կանաչեցավ ծառն ի խնկի
  • Թագվոր, քո ձիուն
  • Թագավոր ինչ բերեմ քու նման
  • Ծառս ծաղկեցավ
  • Թագվոր բարով

10.20-ին հարսնառը ուղևորվում է Հյուսիսային դպրոց

10.30- «Հարսնառ» ՝ կրթահամալիրի Հյուսիսային դպրոցից

10.50 — Քայլքով դեպի Մայր դպրոց Մարմարյա սրահ

11․00 — Տոնախմբություն

Նախագիծ. «Ուսումնական հարսանիք»

Նախագիծ. «Ուսումնական հարսանիք» 

Նպատակ

Ազգային մշակույթի յուրացում՝ ծեսերի, սովորույթների, ծիսական երգերի միջոցով:

Խնդիրներ

  • հայկական ավանդական հարսանեկան ծեսի ուսումնասիրություն
  • հարսանեկան սովորույթների մասին տեղեկության հավաքագրում համացանցից, գրականությունից, ազգագրագետներից, այլ մարդկանցից
  • հարսանեկան ծիսական երգերի ընտրություն, ուսուցում, կատարում առավոտյան ընդհանուր և «ուրբաթը՝ համերգ» ընդհանուր պարապմունքներին
  • հարսանեկան, ազգային պարերգերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ազգային պարերի ուսուցում, կատարում

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Դասավանդողներ, Քոլեջի, Միջին, Ավագ, Կրտսեր դպրոցների սովորողներ, կրթահամալիրի երաժշտախմբեր, ծնողներ

Ընթացք

Մասնակիցները ուսումնասիրում են հայկական ավանդական ծեսը: Երաժշտական կենտրոնը, երաժիշտները, խորհրդակցելով Արթուր Շահնազարյանի, Մարիաննա Տիգրանյանի հետ, ընտրում են հարսանեկան ծիսական երգեր՝ ըստ ծիսական գործողությունների, ընտրում են այլ ազգային երգեր, ինչպես նաև ծեսին համապատասխան պարերգեր, որոնք ուսուցանում են իրենց դասավանդած դպրոցներում՝ սովորողներին, դասավանդողներին: Անհատ և փոքր խմբով կատարման համար նախատեսված երգերը կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի անդամները, այլ կատարողներ, որոնք ազգային երգը կարող են կատարել համապատասխան հնչերանգով (ոչ դասական երգեցողությամբ): Ծեսերի կենտրոնը, երաժիշտների հետ կազմում է հարսանիքի ընդհանուր պատկերը, որտեղ յուրաքանչյուր հարսանեկան ծիսական գործողություն իրականացվում է համապատասխան երգերով, պարերգերով, գործող անձանցով՝ թագվոր, թագուհի, քավոր, հարսնաղբեր, ազաբ բաշի, և այլն: Յուրաքանչյուր դպրոց, խումբ, անհատ իր դերակատարությունն է ունենում  հարսանեկան որոշակի ծիսական գործողությանը համապատասխան: 

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքն անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները՝ տեսագրություն, ձայնագրություն,

Հարսանեկան ծիսական երգեր
Հարսանյաց ծես 
—  տեղեկություններ տարբեր աղբյուրներից
Կենաց ծառ

Նախագիծը՝ Մարինե Մկրտչյանի

«Թագվոր քո Ձիուն» տեսահոլովակ

Տեսանկարահանումն ու մոնտաժը՝ Սուսան Ամուջանյանի:

Երգի ձայնագրությունը՝ կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում. Կայ Խաչատրյան