ՀանիկՆինար

Հանիկ նինար է նինար,

Ջանիկ նինար է նինար,

Ով չըթըռնա զիդա պար,

Օդներ կոդրի քիսնա քար:

Ախ, նինար, ջան նինար,

Հանիկ Նինար է նինար

Ջանիկ նինար է նինար:

 

Ախպեր, ախպեր, իմ նըխշուն

Ինչ իս բարձիր քո իշուն:

Խունկ, հինա ու աբրըշում:

Վիր կտանիս:

Բըզեզին:

Բըզեզ ետև սարերուն,

Բուրդ կըգըզե գիլերուն,

Թել կըմանե հավքերուն,

Շոր կըկարե ճըժերուն:

 

Ախ, նինար, ջան նինար

Հանիկ Նինար է նինար

Ջանիկ Նինար է նինար:

Ով չըթըռնա զիդապար,

Օդներ կոդրի քիսնա քար:

Հանիկ Նինար է նինար

Ջանիկ Նինար է նինար:

 

Հուռին, Հուռին էկեր է,

Շալե շապիկ հաքեր է:

Հուռին, Հուռին ինչ կուզիս,

Կըթան կովուց յեղ կուզիմ,

չալ հավուց հավկիթ կուզիմ,

երկընքուց ամպեր կուզիմ,

ամպերուց անձրև կուզիմ

որ մըր ուզած տա մըզի

անձրև իջնի վըր ձըզի:

Ախ, նինար, ջան նինար

Հանիկ Նինար է նինար:

 

 

 

ԴԻՋԻԹԵՔ 2018 «Տեսահոլովակը որպես հանրակրթության երաժշտական գործիք»

 

Կրթահամալիրի  Արևելյան դպրոցում,  ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ. սովորողների թիմի մասնակցությամբ արդեն նկարահանվել են թվով 4 տեսահոլովակներ: Կարծում եմ դա կատարված աշխատանքի հաշվետվության հրաշալի մեկնաբանություն է, որը նաև հնարավություն է տալիս սովորողին փորձ ձեռք բերել նկարահանման գործընթացում:

Հույս ունեմ, որ նախագիծը կլինի շարունակական, կունենա նոր և ավելի հետաքրքիր լուծումներ,   լայն տարածում և զարգացումներ:

Տեսահոլովակը հանրակրթության լավագույն միջոց է հեշտ ընկալելու և տիրապետելու յուրաքանչյուր ստեղծագործության: Օրինակ «Puttin on the Ritz» երգը, որի հիման վրա վերջերս նկարահանվեց տեսահոլովակ, այն կրտսեր տարիքի սովորողների համար՝ համարվում է բարդագույն ժանր: Բայց շատ աշխատանքի, համբերատար ուսուցման շնորհիվ, այն կայացավ, ձայնագրվեց և հետո վերածվեց տեսահոլովակի, որի միջոցով էլ -ից 5-րդ դասարանների սովորողները սկսեցին տիրապետել թե երգին և թե պարային շարժումներին: Այստեղ, աշխատանքը հաջողվեց:

Տեսահոլովակը նկարահանելիս, նախ և առաջ, անհրաժեշտ է հանդիպել կրթահամալիրի նկարահանող խմբի անդամներին, հանգամանորեն նրանց ներկայացնել ստեղծագործությունը, մտահաղացումները, մասնակիցների հնարավորությունները, հաշվի առնել սովորողների կարծիքը, տեսանկյունը, լսել նրանց նոր և թարմ գաղափարները, միասին, համատեղ ուժերով քննարկել նկարահանման ողջ գործընթացը:

Այնուհետև, շատ կարևոր է ճիշտ որոշում կայացնել  տեսահոլովակի նկարահանման վայրի ընտրության հարցում: Այն պետք է լինի սցենարին համապատասխան վայր, ակնահաճո և եղանակային ոչ բարենպաստ պայմանները չպետք է խաթարեն նկարահանման ընթացքը կամ ստեղծեն անհարմարավետություն նկարահանող խմբի անդամների և մասանկիցների համար:

Շատ կարևոր դեր և նշանակություն ունեն տեսահոլովակում նկարահանվող մասնաիկիցների, սցենարին համապատասխան, գունային և ոճային հագուստի համադրությունը:

Ի՞նչ է տալիս սովորողին տեսահոլովակում նկարահանվելը:

  1. Ձերբազատվում են ամենատարբեր բարդույթներից
  2. Ձեռք են բերում ռեժիսորական հմտություններ
  3. Ձեռք են բերում ինքնավստահություն և հնարավորություն են ստանում ինքնադրսևորվել
  4. Ձեռք են բերում ճիշտ և արագ կողմնորոշվելու ունակություն
  5. Ձեռք են բերում բացառիկ ունակություն՝ համատեղել գրագետ երգեցողությունը դերասանական վարպետության և արտիստիկ ու բեմական կեցվածքի հետ
  6. Թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության զգացում, որակյալ արդունք ստանալու ձգտում:

1. Puttin on the Ritz

2. Երաժշտության հնչյուններ 

 3. Ավետիս

4. Թագվոր քո Ձիուն